Sony-ն վերջապես ցուցադրեց PlayStation 5-ն ու դրա ակսեսուարները

Ամսաթիվ

Sony ընկերությունը հունիսի 11-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին օնլայն միջոցառում անցկացրեց, որի ընթացքում ցուցադրվեցին նոր սերնդի PlayStation 5 խաղային կոնսոլի խաղերը: Հեռարձակման վերջում ցուցադրվեց հետաքրքիր անիմացիա, որի վերջում վերջապես ցույց տվեցին PS5 խաղային կոնսոլի արտաքին տեսքը, տեսակները և ակսեսուարները: 



Այսպիսով տեսանյութից պարզ դարձավ, որ թողարկվելու են միանգամից երկու PS5 սարքեր, որոնցից մեկն ունենալու է սկավառակ կարդալու սարք, իսկ մյուսում դա բացակայելու է: Այսինքն երկրորդ տարբերակում խաղեր հնարավոր կլինի տեղադրել միայն ինտերնետից:



Տեսանյութում երևաց նաև նոր DualSense գեյմփադը, որի արտաքին տեսքն ու գործառույթները նախկինում հայտնի էր:



Sony-ն ցավոք չտվեց բոլորիս հուզող հարցի պատասխանը, թե ինչ կարժենա այս նոր կոնսոլի բազային տարբերակը: Հիշեցնեմ, որ այս կոնսոլը վաճառքի է հանվելու այս տարվա վերջ:



PS5 կոնսոլի հետ ցուցադրեցին նաև մի քանի ակսեսուարներ, սակայն դեռ պարզ չի, թե որոնք են առանձին վաճառվելու կամ փաթեթի մեջ առաջարկվելու: Այդ նոր ակսեսուարներից են նոր անլար ականջակալը, տեսախցիկը, հեռակառավարման վահանակը, միանգամից երկու գեյմփադ լիցքավորելու համար նախատեսված տակդիրը և PS5-ի տակդիրը:


Նշեմ նաև, որ PS5 խաղային կոնսոլները հնարավոր է տեղադրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքերով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն