Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Apple Pay վճարման համակարգն արդեն պաշտոնապես աշխատում է Հայաստանում

Apple Pay վճարման համակարգն արդեն պաշտոնապես աշխատում է Հայաստանում


Apple Pay վճարման համակարգն արդեն պաշտոնապես աշխատում է Հայաստանում: Այսինքն կարող եք կցել ձեր բանկային քարտերը iPhone/Apple Watch սարքերին ու դրանցով անհպում վճարումներ կատարել առևտրի կետերում գտնվող POS տերմինալներով: 


Մի շարք բանկեր արդեն պաշտոնապես հաստատել են, որ իրենց քարտերն աշխատում են Apple Pay համակարգում և կցել են ուղեցույցներ: 

Կարդալ ավելին
Որոնք են Smart Watch-երի առավելությունները

Որոնք են Smart Watch-երի առավելությունները


Մարդիկ, ովքեր չունեն խելացի ժամացույց, ցանկանում են իմանալ թե ո՞րն է իրականում այս հայտնի սարքավորման առավելությունները: Որոշ առանձնահատկություններ կարող են օգնել ձեզ ավելի համարձակորեն գնել խելացի ժամացույցներ: Մենք առանձնացրել ենք հիմնական առավելությունները: Դե սկսեցինք! 

Նրանք միայն ժամանակ ցույց տալու համար չեն 
Սովորական ժամացույցով դուք միշտ կարող եք պարզել ճշգրիտ ժամանակը: Սակայն բացի այդ, սովորական ժամացույցները կարող են հանդիսանալ լրացնող մասնիկ ձեր տեսքին, չէ՞ որ լավ ժամացույցը միշտ հիանալի տեսք ունի դաստակի վրա: Բայց հեռախոսների գալուստով այս աքսեսուարը դարձավ ավելի ու ավելի քիչ տարածված և օգտագործվում է ավելի շատ որպես աքսեսուար, քան ժամը նայելու սարք: 
 
Այդ իսկ պատճառով, ժամացույցների շուկային անհրաժեշտ էր վերագործարկում, և այսպես հայտնվեցին smart watch-երը, որը կարող էր ոչ միայն ցույց տալ ժամանակը, այլև կատարել այլ գործողություններ: Հենց խելացի ժամացույցներն էլ բերեցին այս աքսեսուարների հայտնիությունը: 

Նավիգատոր ձեր ձեռքի վրա
Անծանոթ տեղանքներում կողմնորոշվելու համար միշտ չէ, որ հարմար է քարտեզին նայել և շեղվել գեղատեսիլ վայրեր նայելու հնարավորությունից: Չէ՞ որ անծանոթ տեղերում մենք ցանկանում ենք նայել շուրջը, այլ ոչ թե քարտեզին: Այդ իսկ պատճառով խելացի ժամացույցները կօգնեն ձեզ կողմնորշվել և վայելել ձեր հանգիստը: 

Գտնել սմարթֆոն կամ բանալիներ
Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ կորցրել է իր բանալիները կամ սմարթֆոնը հենց բնակարանում: Իսկ կորցրած իրերը գտնելը շատ դժվար է: Բայց խելացի ժամացույցները կարող են լուծել այս խնդիրը: Դրա համար գաջեթներից շատերն ունեն համապատասխան գործառույթ:Այն իրականացնելու համար պարզապես անհրաժեշտ է սարքը միացնել ժամացույցին: 

Ֆիտնես գործառույթներ 
Խելացի ժամացույցը կարող է իր վրա վերցնել ֆիտնես թրեքերի հիմնական գործառույթները: Ավելին, նման գործիքը առաջարկում է շատ ավելի ֆիթնես գործառույթներ, քան սովորական թրեքերը, այնպես որ, եթե մտածում եք սովորական ֆիթնես թևնոց գնելու մասին, ապա խելացի ժամացույցները կարող են փոխարինվել դրանց:Նրանք նույն կերպ կհաշվեն կալորիաներն ու քայլերը, կչափեն զարկերակի ուժգնությունը, կհետևեն քնի տևողությանը և որակին: Բացի այդ, smart watch-երում այս գործառույթներն ավելի ամբողջական են `շատ դեպքերում կառավարելու համար կարիք չկա սարքը սմարթֆոնի հավելվածի հետ համաժամեցնել:
    
Որոշ խելացի ժամացույցներ ամբողջովին անջրանցիկ են, այնպես որ կարող եք լողալ, ցնցուղ ընդունել: Այսինքն օգտագործել այն առանց հանելու: 

Հաղորդագրություններ և զանգեր 
Դուք այլևս կարիք չունեք ամեն անգամ սմարթֆոնը գրպանից հանել: Խելացի ժամացույցները նրա համար են, որ զանգերին և հաղորդագրություններին պատասխանելը էլ ավելի հեշտ լինի: Դրա շնորհիվ ձեր ձեռքերը ազատ կլինեն սպորտի ժամանակ, այն իրավիճակներում, երբ սարսափելի անհարմար կամ նույնիսկ անհնար է ձեզ հետ ուրիշ բան կրելը: 

Որոշ գաջեթներ ունեն նաև ձայնային աջակցություն և անհրաժեշտ այլ հնարավորություններ: Դա պարզեցնում է մեր առօրյան: Այո, մինչդեռ խելացի ժամացույցները չեն կարող ամբողջությամբ փոխարինել սմարթֆոնին, բայց դրանք ունակ են ժամանակավորապես ստանձնել նրա գործառույթները: 

Սոցիալական ցանցերից ծանուցումնեը դիտելու հնարավորություն
Ձեր խելացի ժամացույցի միջոցով սոցիալական մեդիայի բոլոր ծանուցումները կերևա ձեր դաստակին: Որոշ իրավիճակներում դա կարող է շատ հարմար լինել, քանի որ այժմ ձեր սոցիալական ցանցերի պրոֆիլում կարևոր իրադարձություն բաց չեք թողնի: Որոշ գաջեթներ թույլ են տալիս նաև բացել ծրագրեր և կատարել դրանցում անհրաժեշտ գործողություններ: 

Որոշ իրավիճակներում նման գործառույթը կարող է օգնել: Բայց մի մոռացեք, որ ժամացույցների մեծ մասն օգտագործում է սմարթֆոնը որպես միացման գործիք: Կան նաև ամբողջովին ինքնուրույն աշխատող սարքեր, սակայն դրանք բավականին թանկ են: 

Smart watch-ը անփոխարինելի սարք է այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ ապրելակերպ, սպորտով են զբաղվում կամ անընդհատ ճանապարհորդում: Այս սարքերի օգնությամբ դուք կարող եք հեռացնել սմարթֆոնից որոշ բեռ, օրինակ ՝ սարքի լիցքը վատնելու փոխարեն օգտագործել խելացի ժամացույց: 

Ճիշտ է, դուք պետք է ուշադիր մոտենաք այս գործիքի ընտրության հարցին, քանի որ լավագույնը միշտ չէ, որ օպտիմալ կլինի որոշակի օգտագործողի համար: Ընտրեք, թե որ օպերացիոն համակարգն է ձեզ ավելի հարմար, որոշեք գործառույթների և տեխնիկական պահանջների ցանկը և այլն: Հաշվի առնելով այս բոլոր պահանջները, դուք կգտնեք ձեր խելացի ժամացույցը:

Գրառման հեղինակ՝ Լիլիա Մանուկյան
Կարդալ ավելին
Թողարկվել է iOS 15-ի առաջին բետա թարմացումը: Ինչպես տեղադրել

Թողարկվել է iOS 15-ի առաջին բետա թարմացումը: Ինչպես տեղադրել

Apple ընկերությունը թողարկել է iOS 15, iPadOS 15, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերի առաջին բետա տարբերակները բոլոր օգտատերերի համար: Մինչ այս դրանք հասանելի էին ծրագրեր մշակողների համար (կամ սարքերի մեջ հատուկ պրոֆիլ տեղադրելու դեպքում): iOS և iPadOS համակարգերի բետա տարբերակներն հնարավոր է թարմացնել անմիջապես սմարթֆոնից կամ պլանշետից (պահպանելով բոլոր ֆայլերն ու կարգավորումները):

Պետք է Safari-ով բացեք այս կայքը և մուտք գործեք Apple-ի պրոֆիլ: Հետո սեղմեք Enroll Your iOS Device, այնուհետև ընտրեք iOS կամ iPadOS և սեղմեք Download Profile կոճակը: Հաստատեք պրոֆիլը և կարգավորումներում բացելով Profile downloaded բաժինը սեղմեք install: Վերջում կարգավորումներում բացեք համակարգի թարմացման էջը և կտեսնեք նոր թարմացումը: watchOS համակարգը հնարավոր է թարմացնել դրան կցված սմարթֆոնի iPhone միջոցով, իսկ tvOS-ը հնարավոր է թարմացնել Xcode-ի միջոցով:

Կարդալ ավելին
Apple Watch-ով արդեն հնարավոր է ներբռենել և օֆլայն լսել Spotify-ի երգերը

Apple Watch-ով արդեն հնարավոր է ներբռենել և օֆլայն լսել Spotify-ի երգերը

Spotify ծառայության Premium բաժանորդներն այսուհետ կարող եք երգերը ներբեռնել Apple Watch սմարթ ժամացույցի մեջ և լսել առանց ինտերնետի անմիջապես ժամացույցից (սմարթֆոնի առկայությունը պարտադիր չի): 

Կարդալ ավելին
Հայտնի է iOS 15 համակարգի և Apple-ի այլ նորույթների ցուցադրման ամսաթիվը

Հայտնի է iOS 15 համակարգի և Apple-ի այլ նորույթների ցուցադրման ամսաթիվը

Apple ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա WWDC 2021 միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ից 11-ը: Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես միջոցառումը տեղի կունենա օնլայն ֆորմատով (Covid-ի պատճառով): Հիշեցնեմ, որ միջոցառումը նախատեսված է նախևառաջ ծրագրեր մշակողների համար: Սպասվում է, որ միջոցառման ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 15, macOS 12, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերը: Apple-ը հավանաբար կներկայացնի նաև Apple M1X չիպը և թարմացված iMac-ը:

WWDC21 միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև Swift Student Challenge մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ապրիլի 18-ը և ներկայացնեն իրենց պրոյեկտները:

Կարդալ ավելին
iOS 14.5-ում հնարավոր է Apple Watch-ով ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա

iOS 14.5-ում հնարավոր է Apple Watch-ով ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա


iOS 14.5 օպերացիոն համակարգի բետա տարբերակում ավելացել է նոր կարգավորում, որը թույլ է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա: Այս գործառույթը աշխատում է միայն այն դեպքում, երբ օգտատիրոջ Apple Watch-ը գտնվում է մոտակայքում: 


Այս նոր գործառույթը հնարավոր է միացնել նոր օպերացիոն համակարգի կարգավորումներում:
Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց Watch Series 6 և ավելի մատչելի Watch SE սմարթ ժամացույցները

Apple-ը ներկայացրեց Watch Series 6 և ավելի մատչելի Watch SE սմարթ ժամացույցները


Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Apple Watch Series 6 սմարթ ժամացույցները, որոնք թողարկվելու են կապույտ, կարմիր և մի շարք այլ գույներով: 


Այս ժամացույցների առանցքային փոփոխություններից մեկը արյան մեջ թթվածնի հագեցվածության մակարդակը չափող սենսորն է: Նշեմ, որ նմանատիպ սենսոր արդեն ունեն շուկայում առկա մի շարք սմարթ թևնոցներ և ժամացույցներ: 


Apple Watch Series 6-ում բարելավվել է նաև քնի ռեժիմին հետևելու գործառույթը, ինչպես նաև ձեռքերը պարբերաբար լվանալու ծանուցումը: Ժամացույցներն ունեն նաև միշտ միացված բարձրությունը չափող սենսոր:


Ժամացույցներն աշխատում են 2 միջուկանի S6 (A13 Bionic) պրոցեսորով, որը նախորդի համեմատ աշխատում է 20%-ով ավելի արագ: 


Նշվում է, որ ժամացույնցերի էկրանը 2.5 անգամ ավելի լուսավոր է Always on Display ռեժիմում, սակայն սա մարտկոցի անոնիմ ռեժիմը չի տուժել սրանից: 


Ժամացույցներն աշխատում են watchOS 7 օպերացիոն համակարգով: Ժամացույցների վրա տեղադրված է նաև U1 (Ultra Wideband) մոդուլ, ինչը թույլ է տալիս համագործակցել շրջակայքում գտնվող տեխնիկայի հետ (օրինակ օգտագործել ժամացույցը որպես մեքենայի թվային բանալի): 


Apple Watch Series 6 ժամացույցները ստացել են զանազան նոր ցիֆերբլատներ: Օգտատերերը կարող են նաև ստեղծել մեմոջիներ և դրանք օգտագործել որպես ցիֆերբլատներ: Հնարավորություն կա նաև ընկերների հետ կիսվել ցիֆերբլատներով:


Մասնագիտությունից և իրավիճակից կախված օգտատերերը կարող են ընտրել իրենց հարմար ցիֆերբլատները և էկրանին կցուցադրվի անհրաժեշտ ինֆորմացիան: 


Apple Watch Series 6 ժամացույցները ստացել են նաև նոր ձևի ու գույնի ժապավեններ: Օրինակ Solo Loop ժապավենը պատրաստված է ամբողջական կտորից և հնարավոր չի կարգավորել դրա չափսը: Փոխարենը հասանելի են տարբեր չափսի ժապավեններ: Այսինքն օգտատերը պետք է գնելուց առաջ ճիշտ չափս ընտրի


Apple Watch Series 6-ի watchOS 7 համակարգում հայտնվել է նոր գործառույթ, որը կոչվում է Family Setup: Այն թույլ է տալիս կառավարել ընտանիքի անդամների Apple Watch-երը մեկ ընդհանուր iPhone-ի միջոցով: Օրինակ հնարավոր է կարգավորել, թե երեխան ում կարող է նամակ ուղարկել կամ զանգել, կամ կարգավորել GPS-ի ծանուցումները, կամ Apple Watch-ի վրա միացնել «Do not disturb» գործառույթը, որպեսզի երեխային դպրոցում ժամացույցը չշեղի:


Family Setup-ը հասանելի է լինելու նաև 4-րդ և 5-րդ սերնդի ժամացույցների վրա, սակայն սահմանափակում կա երկրների վրա:  40մմ Apple Watch Series 6 սմարթ ժամացույցների բազային տարբերակը վաճառվելու է 399 դոլարով, իսկ 44մմ ժամացույցների բազային տարբերակը՝ 429 դոլարով:


Apple-ը առաջին անգամ ներկայացրեց նաև Apple Watch-ի ավելի մատչելի տարբերակ, որը կոչվում է Apple Watch SE: Այս ժամացույցներում տեղադրված է S5 պրոցեսոր, որը Apple Watch Series 3-ի չիպից արագ է 2 անգամ: Apple Watch SE ժամացույցներն ունեն Apple Watch 3-ի բոլոր ֆունկցիաներն ու Series 6-ի մի շարք ֆունկցիաները: 


Եթե համեմատենք SE մոդելը Series 6-ի հետ, ապա SE մոդելում չկա AlwaysOn Display գործառույթը, հասանելի են ավելի քիչ գույներ և ժապավեններ, պրոցեսորը ավելի թույլ է, չկա թթվածնի հագեվածությունը չափող սենսոր: Երկու ժամացույցներն էլ չափում են սրտի աշխատանքը, սակայն SE մոդելը էլեկտրոկարդիոգրամ չի անում: SE մոդելում չկա նաև վերևում նշված U1 չիպը: Apple Watch SE ժամացույցի 40մմ բազային տարբերակը կվաճառվի 279 դոլարով, իսկ 44մմ բազային տարբերակը՝ 309 դոլարով:
Կարդալ ավելին
Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր սարքեր

Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր սարքեր



Կարդալ ավելին
Վերջապես Google-ի քարտեզները հայտնվել են Apple Watch-ի վրա

Վերջապես Google-ի քարտեզները հայտնվել են Apple Watch-ի վրա

Google Maps հավելվածը վերջապես հասանելի է Apple Watch-ի սմարթ ժամացույցների համար: Ծրագիրը թույլ չի տալիս ժամացույցի վրա տեսնել քարտեզները, սակայն ցուցադրում է նավիգացիայի ինֆորմացիան ժամացույցի վրա (ուղղությունը, հասնելու ժամը և այլն): 

Հնարավորություն կա նաև միացնել պահպանված ուղղությունների նավիգացիան (դեպի տուն, աշխատանքի վայր և այլն):

Կարդալ ավելին
Apple-ը սմարթ ժամացույցների շուկայում բացարձակ առաջատար է

Apple-ը սմարթ ժամացույցների շուկայում բացարձակ առաջատար է


Counterpoint Research-ի տվյալներով 2020թ. առաջին կիսամյակի դյությամբ Apple-ը զբաղեցնում է սմարթ ժամացույցների շուկայի 51,4%-ը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Garmin-ը զբաղեցնում է շուկայի 9,4%-ը, իսկ Huawei-ը՝ 8.3%:

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում 2020թ. առաջին կիսամյակում սմարթ ժամացույցների շուկայում գրանցվել է 20% եկամուտի աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: 


2020թ. առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 42 միլիոն սմարթ ժամացույց, իսկ ամենաշատ վաճառված մոդելը Apple Watch Series 5-ն է:
Կարդալ ավելին