Apple-ը ներկայացրեց Watch Series 6 և ավելի մատչելի Watch SE սմարթ ժամացույցները

Ամսաթիվ

Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Apple Watch Series 6 սմարթ ժամացույցները, որոնք թողարկվելու են կապույտ, կարմիր և մի շարք այլ գույներով: 


Այս ժամացույցների առանցքային փոփոխություններից մեկը արյան մեջ թթվածնի հագեցվածության մակարդակը չափող սենսորն է: Նշեմ, որ նմանատիպ սենսոր արդեն ունեն շուկայում առկա մի շարք սմարթ թևնոցներ և ժամացույցներ: 


Apple Watch Series 6-ում բարելավվել է նաև քնի ռեժիմին հետևելու գործառույթը, ինչպես նաև ձեռքերը պարբերաբար լվանալու ծանուցումը: Ժամացույցներն ունեն նաև միշտ միացված բարձրությունը չափող սենսոր:


Ժամացույցներն աշխատում են 2 միջուկանի S6 (A13 Bionic) պրոցեսորով, որը նախորդի համեմատ աշխատում է 20%-ով ավելի արագ: 


Նշվում է, որ ժամացույնցերի էկրանը 2.5 անգամ ավելի լուսավոր է Always on Display ռեժիմում, սակայն սա մարտկոցի անոնիմ ռեժիմը չի տուժել սրանից: 


Ժամացույցներն աշխատում են watchOS 7 օպերացիոն համակարգով: Ժամացույցների վրա տեղադրված է նաև U1 (Ultra Wideband) մոդուլ, ինչը թույլ է տալիս համագործակցել շրջակայքում գտնվող տեխնիկայի հետ (օրինակ օգտագործել ժամացույցը որպես մեքենայի թվային բանալի): 


Apple Watch Series 6 ժամացույցները ստացել են զանազան նոր ցիֆերբլատներ: Օգտատերերը կարող են նաև ստեղծել մեմոջիներ և դրանք օգտագործել որպես ցիֆերբլատներ: Հնարավորություն կա նաև ընկերների հետ կիսվել ցիֆերբլատներով:


Մասնագիտությունից և իրավիճակից կախված օգտատերերը կարող են ընտրել իրենց հարմար ցիֆերբլատները և էկրանին կցուցադրվի անհրաժեշտ ինֆորմացիան: 


Apple Watch Series 6 ժամացույցները ստացել են նաև նոր ձևի ու գույնի ժապավեններ: Օրինակ Solo Loop ժապավենը պատրաստված է ամբողջական կտորից և հնարավոր չի կարգավորել դրա չափսը: Փոխարենը հասանելի են տարբեր չափսի ժապավեններ: Այսինքն օգտատերը պետք է գնելուց առաջ ճիշտ չափս ընտրի


Apple Watch Series 6-ի watchOS 7 համակարգում հայտնվել է նոր գործառույթ, որը կոչվում է Family Setup: Այն թույլ է տալիս կառավարել ընտանիքի անդամների Apple Watch-երը մեկ ընդհանուր iPhone-ի միջոցով: Օրինակ հնարավոր է կարգավորել, թե երեխան ում կարող է նամակ ուղարկել կամ զանգել, կամ կարգավորել GPS-ի ծանուցումները, կամ Apple Watch-ի վրա միացնել «Do not disturb» գործառույթը, որպեսզի երեխային դպրոցում ժամացույցը չշեղի:


Family Setup-ը հասանելի է լինելու նաև 4-րդ և 5-րդ սերնդի ժամացույցների վրա, սակայն սահմանափակում կա երկրների վրա:  40մմ Apple Watch Series 6 սմարթ ժամացույցների բազային տարբերակը վաճառվելու է 399 դոլարով, իսկ 44մմ ժամացույցների բազային տարբերակը՝ 429 դոլարով:


Apple-ը առաջին անգամ ներկայացրեց նաև Apple Watch-ի ավելի մատչելի տարբերակ, որը կոչվում է Apple Watch SE: Այս ժամացույցներում տեղադրված է S5 պրոցեսոր, որը Apple Watch Series 3-ի չիպից արագ է 2 անգամ: Apple Watch SE ժամացույցներն ունեն Apple Watch 3-ի բոլոր ֆունկցիաներն ու Series 6-ի մի շարք ֆունկցիաները: 


Եթե համեմատենք SE մոդելը Series 6-ի հետ, ապա SE մոդելում չկա AlwaysOn Display գործառույթը, հասանելի են ավելի քիչ գույներ և ժապավեններ, պրոցեսորը ավելի թույլ է, չկա թթվածնի հագեվածությունը չափող սենսոր: Երկու ժամացույցներն էլ չափում են սրտի աշխատանքը, սակայն SE մոդելը էլեկտրոկարդիոգրամ չի անում: SE մոդելում չկա նաև վերևում նշված U1 չիպը: Apple Watch SE ժամացույցի 40մմ բազային տարբերակը կվաճառվի 279 դոլարով, իսկ 44մմ բազային տարբերակը՝ 309 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն