«ВКонтакте»-ում ավելացել է մինչև 128 մասնակիցներով վիդեոզանգերի գործառույթ (առանց գրանցվելու)

Ամսաթիվ

Ռուսական «ВКонтакте» սոցցանցում թարմացվել է վիդեոզանգերի կատարելու գործառույթը: Այժմ առավելագույն մասնակիցների քանակը հասել է 128-ի՝ նախկին 8-ի փոխարեն: Վիդեոզանգին մասնակցելու համար պարտադիր չի գրանցվել «ВКонтакте» ցանցում: Պետք է ընդամենը բացել նախապես ստեղծված վիդեոզանգի հղումը և գրել անունը: Վիդեոզանգի ընթացքում հնարավոր է ավելացնել/ջնջել մասնակիցների, միացնել/անջատել միկրոֆոններն ու տեսախցիկները, ինչպես նաև ցուցադրել էկրանը և խոսակցությանը միջամտելու համար «ձեռք բարձրացնել»: 

Վիդեոզանգի տևողության վրա սահմանափակում չկա: Վիդեոզանգին կցվում է նաև չաթ, որտեղ օգտատերերը կարող են փոխանակել հաղորդագրություններով ու ֆայլերով: Վիդեոզանգի ավարտից հետո չաթը չի ջնջվում:

Վիդեոզանգերի ծառայությունում ավելացել է նաև հետևի ֆոնը փոխող 360° AR գործառույթ: Վիդեոզանգերի այս նոր ծառայությունը հասանելի է «ВКонтакте»-ի ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակներում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն