Վերջապես Google-ի քարտեզները հայտնվել են Apple Watch-ի վրա
Ամսաթիվ
Google Maps հավելվածը վերջապես հասանելի է Apple Watch-ի սմարթ ժամացույցների համար: Ծրագիրը թույլ չի տալիս ժամացույցի վրա տեսնել քարտեզները, սակայն ցուցադրում է նավիգացիայի ինֆորմացիան ժամացույցի վրա (ուղղությունը, հասնելու ժամը և այլն):
Հնարավորություն կա նաև միացնել պահպանված ուղղությունների նավիգացիան (դեպի տուն, աշխատանքի վայր և այլն):