Nvidia-ն 40 միլիարդ դոլարով գնում է պրոցեսորներ արտադրող ARM ընկերությունը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj2n-B_07Rdy2m8sLC1iaf5NJfeHKPykgMlGLsDi0b6GjbG7NbghFqTWatL1ssKgfR2EQLboYj4adVbQ2cdX7DkUobNMEirue5potBGCsXIHDcNyPXipYgBgLoM1-3q8bTgwJHqcadFNEAm/w625-h351/w2JDNQTLYgv6.jpg)
Ամերիկյան Nvidia ընկերությունը, որը հայտնի է հատկապես գրաֆիկական վիդեոքարտեր արտադրելով, պատրաստվում է 40 միլիարդ դոլարով գնել միկրոսխեմաներ արտադրող ARM ընկերությունը, որը պատկանում է ճապոնական SoftBank հոլդինգին: Այս հոլդինգը 2016թ. գնել էր բրիտանական ARM-ը 31 միլիարդ դոլարով: Նշվում է, որ ARM-ի շտաբ բնակարանը շարունակելու է մնալ Քեմբրիջում, որտեղ Nvidia-ն կառուցելու է արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն: ARM-ը դառնալու է Nvidia-ի ենթակառուցվածք և պահպանելու է բրենդային անունը և լիցենզավորման տեսակը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEidtDJHBjzHJ4u-U2K4kg7CSW9MhFpgprg2yjarDLLPzVJ5-PgoJxYPEtgsraqI8TyVneI_jZ7p_4QLbZPVVC1YtUL6tR8zSfjguBLpboaLy8B9u74m_s0Z_sw4mR4f653SeFikAJQaxXqA/w625-h344/Cortex-A78-X1-Feature-640x353.jpg)
Նշեմ, որ այս գործարքը տևելու է մոտ 18 ամիս, քանի որ այն պետք է վավերացվի ՄԵծ Բրիտանիայի, Չինաստանի, Եվրոմիության և ԱՄՆ-ի հակամոնոպոլիստ կարգավորիչների կողմից: ARM-ի միկրոսխեմաները լիցենզավորում և օգտագործում են Microsoft, Samsung, Apple, Qualcomm, Broadcom, Intel, Huawei և մի շարք այլ ընկերություններ, այդ պատճառով Nvidia-ի գնելու դեպքում այստեղ կարող է մենաշնորհի հարց առաջանալ: ARM-ի նախագծած պրոցեսորներով են աշխատում ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը: