Ներկայացվեցին ծալվող էկրանով Motorola Razr 5G սմարթֆոնները

Ամսաթիվ

Motorola ընկերությունը ներկայացրեց երկրորդ սերնդի Razr ծալվող սմարթֆոնները, որը նախորդ մոդելից տարբերվում է մի շարք տեխնիկական պարամետրերով ու ֆունկցիաներով: Այս նոր մոդելն աշխատում է նաև 5G ցանցում: Սմարթֆոնն աշխատում է երկու քարտերով՝ Nano SIM + eSIM:

Motorola Razr 5G սմարթֆոնն ունի 6.2 դյույմանոց ծալվող էկրան (2142×876,~373 ppi,21:9) և 2.7 դյույմանոց լրացուցիչ էկրան (800×600): Սմարթֆոնն ունի 8 միջուկանի Qualcomm Snapdragon 765G պրոցեսոր, Adreno 620 գրաֆիկական մոդուլ, 8ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն, ինչը հնարավոր չի շատացնել microSD քարտի հաշվին:

Սմարթֆոնի լրացուցիչ էկրանին արդեն հնարավոր է ցուցադրել ցանկացած ինֆորմացիա: Նաև հնարավորություն կա այս էկրանից բացել հավելվածները:

Motorola Razr 5G սմարթֆոնի տեսախցիկը երկու մոդուլից է բաղկացած՝ 48 ՄՊ հիմնական և TOF 3D խորության լրացուցիչ սենսոր: Սմարթֆոնի սելֆի տեսախցիկը 20 ՄՊ է:

Motorola Razr 5G սմարթֆոնի մարտկոցը 2800 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 15 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է հետևի հատվածում: 

Motorola Razr 5G սմարթֆոնը վաճառվելու է $1399-ով, ինչը 100 դոլարով էժան է նախորդ տարվա մոդելի մեկնարկային գնից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն