Արտահոսքից հետո Microsoft-ը ստիպված հաստատեց նոր Xbox Series S կոնսոլի տեսքն ու գինը

Ամսաթիվ

Ինսայդերներից մեկը համացանցում տեղադրել է Xbox Series S խաղային կոնսոլի լուսանկարը, իսկ WalingCat Թվիթերի էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչքանով է այն կոմպակտ ավագ մոդելից՝ Xbox Series X-ից:


Ինֆորմացիայի այս արտահոսքին Microsoft-ը Թվիթերում սկզբում արձագանքեց մեմով, հետո պաշտոնապես հաստատեց, որ Xbox Series S կոնսոլն ունի այդ տեսքը և կարժենա 299 դոլար: 

Ի տարբերություն Series X-ի, այս կոնսոլը չի ունենա սկավառակներ կարդալու սարք:

Հիշեցնեմ, որ Sony PlayStation 5 հաջորդ սերնդի կոնսոլները ևս թողարկվելու են երկու տարբերակով: Sony-ն առայժմ գնի մասին ոչ մի պաշտոնական տվյալ չի հայտնել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն