Ներկայացվեց աշխարհի առաջին սմարթֆոնը, որի սելֆի տեսախցիկը թաքնված է էկրանի մեջ

Ամսաթիվ

Ինչպես և սպասում էր, ZTE ընկերությունը ներկայացրեց Axon 20 5G սմարթֆոնը, որը փաստացի շուկայում հանդիսանում է առաջին սմարթֆոնը, որի սելֆի տեսախցիկը տեղադրված է էկրանի տակ: 



Նշեմ, որ առջևի 32 ՄՊ տեսախցիկն այդքան էլ լավ թաքնված չի ու ուշադիր նայելու դեպքում որոշ չափով երևում է: 


Հուսանք, որ նման տեխնոլոգիայով աշխատող հետագա մոդելներում այս թերությունը կվերանա:



Axon 20 5G սմարթֆոնն ունի Snapdragon 765 5G պրոցեսոր, 6/8ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի OLED էկրանը 6,92 դյույմ է՝ Full HD+ թողունակությամբ և 90 Հց հաճախականությամբ: 


Սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի 4 մոդուլ, որոնցից գլխավորը 64 ՄՊ է, իսկ մնացածը՝ 8ՄՊ, 2ՄՊ, 2ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 4220 մԱ/ժ է, ինչը լիցքավորվում է 30 Վտ հզորությամբ:Սմարթֆոնի մեկնարկային գինը 322 դոլար է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն