Օգտատերերը շփոթել են նոր Xbox Series X կոնսոլը հին Xbox One X-ի հետ և մասսայաբար գնում են սխալ կոնսոլ

Ամսաթիվ

Xbox Series X և Series S խաղային կոնսոլների նախապատվերները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին, սակայն PlayStation 5-ի նման կոնսոլների քանակը ժամերի (որոշ խանութներում րոպեների) ընթացքում սպառվեց: Նույնիսկ Microsoft-ի օնլայն խանութի կայքն էր խափանումներով աշխատում: Xbox Series X և Series S կոնսոլները ազատ վաճառքի կհայտնվեն նոյեմբերի 10-ից:


Մի հետաքրքիր դեպք ևս նշեմ: Օգտատերերի մեծ մասը խառնել են նոր սերնդի Xbox Series X կոնսոլի անունը հին մոդելի՝ Xbox One X-ի հետ և սխալմամբ պատվիրել են հին կոնսոլը: Օրինակ Amazon-ում Xbox One X-ի վարկանիշը բարելավվել է 747%-ով՝ 2804-ից բարձրացել է 331-րդ հորիզոնական:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն