Ներկայացվեց Poco X3 NFC միջին դասի սմարթֆոնը

Ամսաթիվ

Xiaomi-ին պատկանող Poco ընկերությունը ներկայացրեց Poco X3 NFC սմարթֆոնը, որն այս տարվա մեջ թողարկված Poco-ի 4-րդ մոդելն (Poco F2 Pro,Poco X2,Poco M2 Pro): Poco X3 NFC մոդելը նման է Poco M2 Pro սմարթֆոնին, սակայն վերջինս թողարկվում է Հնդկաստանի շուկայի համար, իսկ Poco X3 NFC մոդելը գլոբալ շուկայի համար է:

Poco X3 NFC միջին դասի սմարթֆոն է, որն աշխատում է վերջերս ներկայացված Qualcomm Snapdragon 732G պրոցեսորով: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64/128 ԳԲ:


Սմարթֆոնը հովացվում է LiquidCool Technology 1.0 Plus տեխնոլոգիայով: Antutu-ում այս սմարթֆոնը հավաքում է ավելի քան  300 000 միավոր:



Սմարթֆոնն ունի 6.67 դյույմանոց HDR10 FHD+ էկրան՝ 120 Հց հաճախականությամբ և 2400x1080 թողունակությամբ: Էկրանի վերևի հատվածում անցքի մեջ տեղադրված է 20 ՄՊ առջևի տեսախցիկը: Էկրանը ծածակված է Corning Gorilla Glass 5 պաշտպանիր ապակիով:


Poco X3 սմարթֆոնի մարտկոցը 5160 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 33Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիայով: Սմարթոնն ունի NFC մոդուլ, 3.5մմ ականջակալների բնիկ, երկու SIM քարտի հնարավորություն և երկու ստերեոդինամիկներ: Մատնահետքի սկաները գտնվում է կողքի հատվածում գտնվող անջատել/միացնելու կոճակի մեջ:


Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը բաղկացած է 4 մոդուլներից՝ 64 ՄՊ հիմնական, 13 ՄՊ լայնանկյուն, 2 ՄՊ խորության սենսոր և 2 ՄՊ մակրոօբյեկտիվ: Սմարթֆոնով հնարավոր է նկարել 4K վիդեո 30 կադր/վայրկյանում: Տեսախցիկներն աշխատում են արհեստական բանականությամբ և հատուկ ալգորիթմներով ստանում են հնարավոր լավագույն տարբերակը:


Սկզբնական շրջանում այս սմարթֆոնի բազային մոդելը վաճառվում է 199 եվրոյով, իսկ հետագայում կարժենա 229 եվրո: Սմարթֆոնը տվյալ պահին կարելի է գնել AliExpress-ում Xiaomi-ի պաշտոնական կայքից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն