Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Samsung-ը ներկայացրեց միջին դասի երկու նոր սմարթֆոններ, որոնք տեսքով նման են Galaxy S23-ին

Samsung-ը ներկայացրեց միջին դասի երկու նոր սմարթֆոններ, որոնք տեսքով նման են Galaxy S23-ին

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A դասի երկու նոր սմարթֆոններ: Խոսքը գնում է Galaxy A54 5G և Galaxy A34 5G մոդելների մասին: Հատկանշական է, որ այս սմարթֆոններն արտաքին տեսքով նման են Galaxy S23 սմարթֆոններին: 

Սմարթֆոններն ունեն հետևյալ տեխնիկական բնութագրերը՝


Երկու մոդելներն էլ պաշտպանված են ջրից ու փոշուց IP67 ստանդարտով: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի այս ամսվա մեջ: Սմարթֆոնների գներն են՝

Galaxy A34 (6/128) - 390 եվրո
Galaxy A34 (8/256) - 460 եվրո
Galaxy A54 (6/128) - 490 եվրո
Galaxy A54 (8/256) - 550 եվրո

Կարդալ ավելին
Reddit-ում հայտնվել է ապացույց, որ Samsung-ը «կեղծում» է լուսնի լուսանկարները

Reddit-ում հայտնվել է ապացույց, որ Samsung-ը «կեղծում» է լուսնի լուսանկարները

Reddit-ի օգտատերերից մեկը գրառում է արել, որտեղ ապացուցում է, որ Samsung-ով նկարած լուսնի նկարներն իրական չեն: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Samsung-ի տեսախցիկով նկարած լուսնի դետալիզացիան ոչ թե տեսախցիկների շնորհիվ է, այլ արհեստական բանականության, որն ավտոմատ ճանաչում է լուսնի լուսանկարն ու լրացնում դետալները: Հանուն արդարության նշեմ, որ Samsung-ը երբեք չի էլ թաքցրել, որ որակյալ լուսանկարներ ստանալու համար օգտագործում է արհեստական բանականությունը: 

Իսկ ինչպես է Reddit-ի օգտատերը ապացուցում իր պնդումը: Նա պարզապես համացանցից վերցրել է բարձր որակով լուսնի լուսանկարը, փոքրացրել է այն մինչև 170×170 և դրա վրա կիրառել է լղոզման էֆեկտը (blur): Արդյունքում ստացվել է փոքր չափսի խավար նկար: 

Վերջում օգտատերը տեղադրել է ստացված լուսանկարը համակարգչի էկրանի վրա, անջատել է սենյակի լույսն ու հեռվից նկարել Galaxy Ultra-ով: Արդյունքում ստացվել է լուսանկար, որտեղ պարզ երևում է լուսնի դետալիզացիան, որը լրացվել է արհեստական բանականության շնորհիվ:

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց Galaxy S23, Galaxy S23+ և Galaxy S23 Ultra սմարթֆոնները

Samsung-ը ներկայացրեց Galaxy S23, Galaxy S23+ և Galaxy S23 Ultra սմարթֆոնները


Samsung ընկերությունը Galaxy Unpacked 2023 միջոցառման ժամանակ պաշտոնապես ներկայացրեց սմարթֆոնները: Արտաքին տեսքի առումով S23 և S23+ մոդելները զրկվել են հետևի տեսախցիկների ուռոցիկ վահանակից, ինչի շնորհիվ նմանվել են S23 Ultra մոդելին:


S23 և S23+ սմարթֆոնների տեսախցիկների հետևի կոնֆիգուրացիան մնացել է նույնը, իսկ առջևի տեսախցիկները 10 ՄՊ-ից դարձել են 12 ՄՊ: S23 Ultra-ի դեպքում առջևի տեսախցիկը 40 ՄՊ-ից նույնպես դարձել է 12 ՄՊ: Իսկ ահա Ultra-ի հետևի հիմնական լայնանկյուն տեսախցիկը 108-ից դարձել է 200 ՄՊ (Samsung ISOCELL HP2):


Galaxy S23-ն ունի 6,1 դյույմանոց AMOLED էկրան (2340×1080, 120 Հց, HDR10+, 425 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 128/256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ: 

Galaxy S23  սմարթֆոնի մարտկոցը 3900 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 25 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ:


Galaxy S23-ի տեսախցիկների բլոկը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ 50 ՄՊ հիմնական (f/1,8), 12 ՄՊ լայնանկյուն  (f/2,2), 10 ՄՊ տելեֆոտո (f/2,4), 12 ՄՊ առջևի (f/2,2):


Galaxy S23+ սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց AMOLED էկրան (2340×1080, 120 Հց, HDR10+, 393 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ: 


Galaxy S23+ սմարթֆոնի մարտկոցը 4700 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 45 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ: Galaxy S23+ սմարթֆոնի տեսախցիկների բլոկը բաղկացած է չի տարբերվում S23-ի տեսախցիկներից:


Galaxy S23 Ultra-ն ունի 6,8 դյույմանոց AMOLED էկրան (3088×1440, 1-120 Հց, HDR10+, 500 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8/12 ԳԲ: 


Galaxy S23 Ultra  սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 45 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ:


Galaxy S23-ի տեսախցիկների բլոկը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ 200 ՄՊ հիմնական (f/1,7), 12 ՄՊ լայնանկյուն  (f/2,2), 10 ՄՊ տելեֆոտո (f/2,4), 10 ՄՊ տելեֆոտո (f/4,9), 12 ՄՊ առջևի (f/2,2): 


Galaxy S23 Ultra-ն թույլ է տալիս ստանալ 100x զում՝ պահպանելով օրիգինալը որակը մինչև 30x դեպքում:


Galaxy S23 սմարթֆոնը վաճառվելու է 800 դոլարով,  S23+ սմարթֆոնը՝ 1000 դոլարով, իսկ S23 Ultra-ն՝ 1200 դոլարով:

Կարդալ ավելին
Հայտնի է, թե երբ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի Galaxy S23 սմարթֆոնը

Հայտնի է, թե երբ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի Galaxy S23 սմարթֆոնը

Samsung ընկերությունը կանկացնի Galaxy Unpacked 2023 միջոցառումը ս.թ. փետրվարի 1-ին: Հիշեցնեմ, որ վերջին 3 տարիներում այս իրադարձությունը տեղի էր ունենում առցանց ձևաչափով, սակայն այս անգամ լրագրողները հրավիրատոմսեր են ստացել: 

Միջոցառումը կցուցադրվի YouTube-ում՝ Samsung-ի պաշտոնական ալիքում: Samsung-ի պաշտոնական կայքում հնարավոր է նաև արդեն նախապատվեր անել ու ստանալ 50 կամ 100 դոլար բոնուս:


Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները

Samsung-ը ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները: Սմարթֆոնները արտաքնապես նման են Galaxy S21-ի մինիմալիստիկ դիզայնին: Սմարթֆոնների կորպուսը Armor Aluminium մետաղից է, իսկ առջևում և հետրում սմարթֆոնը պաշտպանված է Corning Gorilla Glass Victus+ ապակիով: Սմարթֆոնները հասանելի են 4 գույներով՝ Phantom White, Phantom Black, Green և Pink Gold:

Galaxy S22-ն ունի 6,1 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան (FullHD+, 120 Հց Super Smooth), իսկ S22+ մոդելն ունի նույն պարամետրերով 6,6 դյույմանոց էկրան: Սմարթֆոնների հետևի մասում տեղադրված է երեք մոդուլներով տեսախցիկ՝ 50 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°) հիմնական,12 Մպ (F2.2, 120°) լուսանկարների օպտիկական ստաբիլիզացիայով լայնանկյուն և 10 Մպ (F2.4, 36°) տելեֆոտո՝ օպտիկական ստաբիլիզացիայով և 3X օպտիկական զումով: Սմարթֆոնների առջևում տեղադրված է  10 Մպ (F2.2, 80°) տեսախցիկ, որը գտնվում է էկրանի մեջտեղի փոքր անցքի մեջ:

Galaxy S22 և S22+ սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս մոտ 30 րոպե սմարթֆոնը սուզել 1.5 խորությամբ մետր ջրի մեջ: Շուկայից կախված սմարթֆոններն աշխատելու են  Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսորներով: Սմարթֆոնների ներքին հիշողությունը մոդելից կախված 128 ԳԲ կամ 256 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 8 ԳԲ:

Samsung Galaxy S22 սմարթֆոնի մարտկոցը  3700 մԱժ է, իսկ  S22+ տարբերակինը՝ 4500 մԱժ: Հետաքրքիր է, որ S22-ը լարով լիցքավորվում է 25 Վտ հզորությամբ, իսկ S22+ տարբերակը՝ 45Վտ: Սմարթֆոնները անլար լիցքավորվում են 15 Վտ հզորությամբ: Սմարթֆոններն աշխատում են Android 12 օպերացիոն համակարգով և Samsung One UI 4.1 ինտերֆեյսով: Սմարթֆոններն ունեն 5G, LTE և Wi-Fi 6, NFC մոդուլներ:

Samsung-ը նշում է, որ սմարթֆոնների պատրասման համար օգտագործվել է օվկիանոսներում գտնվող վերամշակված ձկնորսական ցանցերով, իսկ սմարթֆոնների տուփը 100%-ով ստեղծված է վերամշակված թղթից: Սմարթֆոնների տուփի մեջ առկա է Type C լար, սակայն լիցքավորման ադապտերը բացակայում է:

Ինչ վերաբերում է S22 Ultra մոդելին, ապա այն արտաքնապես և պարամետրերով տարբերվում է Galaxy S22 և S22+ մոդելներից: Ultra մոդելի ներքևի և վերևի մակերեսները հարթ են, իսկ կողքերը անկյան տակ ճկված: Հասանելի են սմարթֆոնների 4 գունային տարբերակներ՝ Phantom White, Phantom Black, Green և Burgundy: 

Արտաքին տարբերություն կա նաև տեսախցիկների մոդուլում: Եթե S22 և S22+  մոդելներում տեսախցիկները հավաքված էին մի վահանակի մեջ, ապա այստեղ դրանք առանձին են:

S22 Ultra սմարթֆոններն ունեն 6,8 դյույմանոց Dynamic AMOLED 2X Edge էկրան (QHD+, 120Հց  Super Smooth): Այս մոդելում նույնպես շուկայից կախված լինելու է Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսոր: Հասանելի են լինելու 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներ կամ 12ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ տարբերակներ: 

Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 40 Մպ է: S22 Ultra սմարթֆոնների մարտկոցը 5000 մԱժ է, որն անլար լիցքավորվում է 15 Վտ-ով, իսկ լարով՝ 45 Վտ: 

S22 Ultra սմարթֆոնների տեսախցիկների մոդուլը ներառում է 108 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°), լայնանկյուն 12 Մպ (F2.2, 120°), երկու հատ 10 Մպ տելեֆոտո՝  F2.4, 36°, 3X օպտիկական զումով և F4.9, 11°, 10X օպտիկական զումով: Առկա է նաև 100X Space zoom: Սմարթֆոնների տեսախցիկներն աշխատում են արհեստական բանականությամբ, որը ճանաչում է օբյեկտներն ու տեսարանները և թույլ է տալիս ստանալ առավելագույն որակով և դետալիզացված լուսանկարներ: 

Samsung-ի ինժեներները առանձին ուշադրություն են հատկացրել նաև գիշերային ռեժիմին, որը կատարյալ մթության մեջ ստանում է բավականին որակյալ լուսանկարներ:  Super Steady System ֆունկցիան նվազեցնում է քայլելու ընթացքում սմարթֆոնի վիբրացիան: Սմարթֆոններում առկա է նաև Pro ռեժիմ, որտեղ մասնագետները կարող են նկարել և Expert RAW ֆիրմային ծրագրով մշակել RAW լուսանկարները:

S22 Ultra սմարթֆոնների հիմնական առանձնահատկություններից է նաև S Pen ստիլուսի առկայությունն ու դրա համար նախատեսված հատուկ դարակը: Ստիլուսի զգայնությունը  9 միլիվայրկյանից իջեցվել է մինչև 2,8 մվրկ: Դա հաջողվել է անել արհեստական բանականությամբ և նոր Wacom չիպով:

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց 4 մոդուլանի տեսախցիկով և 6000 մԱ/ժ մարտկոցով Galaxy M12 բյուջետային սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց 4 մոդուլանի տեսախցիկով և 6000 մԱ/ժ մարտկոցով Galaxy M12 բյուջետային սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրեց միջին դասի Galaxy M12 սմարթֆոնը, որն ունի 6.5 դյույմանոց Infinity-V էկրան (1600×720): Սմարթֆոնի էկրանի վերևի մասում կաթիլաձև կտրվածքի մեջ տեղադրված է 8 Մպ առջևի տեսախցիկը: Իսկ ահա հիմնական տեսախցիկը 4 մոդուլանի է՝ 48 Մպ հիմնական, 5 Մպ լայնանկյուն, 2 Մպ խորության սենսոր և 2 Մպ մակրոմոդուլ:

Նոր սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից է 6000 մԱ/ժ մարտկոցը, որը լիցքավորվում է 15 Վտ հզորությամբ: Մարտկոցը բավականացնում է 58 ժամ խոսելու, 24 ժամ ինտերնետ կայքեր բացելու, 23 ժամ վիդեո նայելու և 110 ժամ երաժշտություն լսելու համար:



Galaxy M12 սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի 2.0 Գհց պրոցեսորով: Սմարթֆոնը հասանելի է 3/4/6 ԳԲ օպերատիվ և 32/64/128 ԳԲ ներքին հիշողություններով: Հնարավորություն կա նաև հիշողությունը ավելացնել microSD քարտի հաշվին: Սմարթֆոնն աշխատում է 2 SIM քարտով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Android 11-ով աշխատող One UI 3.0:

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց 7000 մԱ/ժ մարտկոց ունեցող Galaxy M51 սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց 7000 մԱ/ժ մարտկոց ունեցող Galaxy M51 սմարթֆոնը

Samsung ընկերություն ներկայացրեց միջին գնային կատեգորիայի Galaxy M51 սմարթֆոնը, որն ունի 7000 մԱ/ժ մարտկոց (25Վտ): Սմարթֆոնն ունի Snapdragon 730 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն: 


Սմարթֆոնի Super AMOLED էկրանը 6.7 դյույմ է, որը թարմացվում է 60 Հց հաճախականությամբ (Full HD+ 2340х1080): Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 4 մոդուլանի է՝ 64ՄՊ, 5ՄՊ, 12ՄՊ և 5ՄՊ:


Սմարթֆոնի առջևի տեսախցիկը տեղադրված է էկրանի փոքր անցքի մեջ: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է միացնել/անջատելու կոճակի մեջ:


Վաճառքը մեկնարկելու է Գերմանիայում սեպտեմբերի 11-ից: Հասանելի են լինելու սև և սպիտակ երանգները: Սմարթֆոնները վաճառվելու են 360 եվրոյով:
Կարդալ ավելին
Ինչքան դիմացկուն է Samsung Galaxy Note20 Ultra սմարթֆոնը (վիդեո)

Ինչքան դիմացկուն է Samsung Galaxy Note20 Ultra սմարթֆոնը (վիդեո)


YouTube-ի PhoneBaff կանալի հեղինակները փորձարկել են վերջերս թողարկված Samsung Galaxy Note20 Ultra և iPhone 11 Pro Max սմարթֆոնների դիմացկունությունը: Նշեմ, որ Galaxy Note20 Ultra-ն շուկայում առաջին սմարթֆոնն է, որի վրա տեղադրված է Gorilla Glass-ի ամենավերջին Victus պաշտպանիչ ապակին: Փորձարկումներից երևում է, որ Samsung-ի վերջին սմարթֆոնն ավելի ամուր ու դիմացկուն է:

Կարդալ ավելին
Ներկայացվեցին Galaxy Watch 3 սմարթ ժամացույցները

Ներկայացվեցին Galaxy Watch 3 սմարթ ժամացույցները


Galaxy Unpacked օնլայն միջոցառման ժամանակ ներկայացվեցին Samsung Galaxy Watch 3 սմարթ ժամացույցները, որոնք ավելի թեթև ու կոմպակտ են դարձել, սակայն ավելի ֆունկցիոնալ են:


Galaxy Watch 3 ժամացույցները հասանելի են երկու չափսերով՝ 41 մմ և 45 մմ: Ժամացույցների կորպուսը չժանգոտվող մետաղից է պատրաստված: 




Super AMOLED էկրանը ծածկված է Gorilla Glass ապակիով: Ժամացույցները պաշտպանված են փոշուց և ջրից (մինչև 50մ խորություն):


Ժամացույցի ապակու շրջանակը պտտվող է, ինչի շնորհիվ հնարավոր է օրիակ փոխել ցիֆերբլատները: Նշվեց նաև, որ հասանելի են ավելի քան 80.000 ցիֆերբլատներ, որոնց թիվը գնալով շատանում է: Օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց ցիֆերբլատները: Օրինակ կարող եք նկարել Ձեր հագուստը և ավտոմատ կստեղծվի Ձեր հագուստի երանգներով ցիֆերբլատ:


Ժամացույցներն աշխատում են Bluetooth 5.0, NFC, Wi-Fi b/g/n, GPS, ГЛОНАСС, Beidou և Galileo մոդուլներ: Ժամացույցները սմարթֆոնին միանում են Bluetooth-ով, ընդ որում միանում են ինչպես Անդրոիդ, այնպես էլ iOS հեռախոսների:


Ժամացույցներն ունեն նաև ներդրված դինամիկ և միկրոֆոն, ինչը կարող եք օգտագործվել սմարթֆոնի միջոցով զանգեր կատարելու համար: Հասանելի է լինելու նաև LTE/4G մոդեմով տարբերակ, որի շնորհիվ հնարավոր կլինի օգտվել ժամացույցից սմարթֆոնից հեռու գտնվելու ժամանակ (օրինակ զանգեր կատարել):


45մմ տարբերակում տեղադրված է 340 մԱ/ժ մարտկոց, իսկ 41մմ-ում՝ 247 մԱ/ժ: Նշվում է, որ դա բավականացնում է մի քանի օր օգտագործման համար: Ժամացույցները լիցքավորվում են լարով և անլար տեխնոլոգիաներով:


Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն ունեն սրտի կարտիոգրամայի, արյան մեջ թթվածնի հագեցվածության և ճնշման չափման սենսորներ: Ժամացույցները հետևում են նաև օգտատիրոջ քնի որակին և սթրեսին:


Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն ունեն նաև ընկնելու մասին տեղեկացնող սենսոր, որը դժվախտ պատահարի դեպքում ավտոմատ զանգում է 4 կոնտակտներից որևէ մեկին:


Ժամացույցներում առկա են նաև ավելի քան 120 ծրագրեր, որոնք նախատեսված են մարզանքների համար: Ժամացույցներն աշխատում են Tizen OS 5.5 օպերացիոն համակարգով:



Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն արժեն 399$ և 429$: LTE տարբերակները 50$-ով թանկ արժեն:
Կարդալ ավելին