Samsung-ը ներկայացրեց 4 մոդուլանի տեսախցիկով և 6000 մԱ/ժ մարտկոցով Galaxy M12 բյուջետային սմարթֆոնը

Ամսաթիվ

Samsung ընկերությունը ներկայացրեց միջին դասի Galaxy M12 սմարթֆոնը, որն ունի 6.5 դյույմանոց Infinity-V էկրան (1600×720): Սմարթֆոնի էկրանի վերևի մասում կաթիլաձև կտրվածքի մեջ տեղադրված է 8 Մպ առջևի տեսախցիկը: Իսկ ահա հիմնական տեսախցիկը 4 մոդուլանի է՝ 48 Մպ հիմնական, 5 Մպ լայնանկյուն, 2 Մպ խորության սենսոր և 2 Մպ մակրոմոդուլ:

Նոր սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից է 6000 մԱ/ժ մարտկոցը, որը լիցքավորվում է 15 Վտ հզորությամբ: Մարտկոցը բավականացնում է 58 ժամ խոսելու, 24 ժամ ինտերնետ կայքեր բացելու, 23 ժամ վիդեո նայելու և 110 ժամ երաժշտություն լսելու համար:



Galaxy M12 սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի 2.0 Գհց պրոցեսորով: Սմարթֆոնը հասանելի է 3/4/6 ԳԲ օպերատիվ և 32/64/128 ԳԲ ներքին հիշողություններով: Հնարավորություն կա նաև հիշողությունը ավելացնել microSD քարտի հաշվին: Սմարթֆոնն աշխատում է 2 SIM քարտով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Android 11-ով աշխատող One UI 3.0:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն