Ինչպես Անդրոիդում օգտվել վերջերս տարածված Clubhouse սոցցանցից

Ամսաթիվ

«ВКонтакте» սոցցանցի Անդրոիդ հավելվածի ծրագրավորողներից մեկը GitHub-ում տեղադրել է HouseClub հավելվածի կոդը, որը փաստացի հանդիսանում է վերջերս աշխարհում մեծ տարածում գտած Clubhouse-ի iOS հավելվածի ոչ պաշտոնական Android տարբերակը: Հավելվածի apk ֆայլը հնարավոր է ներբեռնել և տեղադրել Անդրոիդ սմարթֆոնների վրա: Այս հավելվածում գրեթե առկա են բոլոր գործառույթները, որոնք առկա են iOS-ի պաշտոնական հավելվածում: Բացակայում է միայն «սենյակներ ստեղծելու» գործառույթը:

Clubhouse սոցցանցում առկա են թեմատիկ սենյակներ, որտեղ շփումը տեղի է ունենում աուդիո հաղորդագրություններով: Այս սոցցանցն առայժմ գտնում է փորձնական փուլում և օգտատերերը կարող են մուտք գործել միայն հրավերներով: Արդեն գրանցված օգտատերերը ունեն հրավերներ ուղարկելու հնարավորություն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն