Հաքերները փորձել են թունավորել ջուրը և սպանել բնակչությանը TeamViewer-ի միջոցով

Ամսաթիվ

Ֆլորիդայի 15.000 բնակչություն ունեցող քաղաքներից մեկում հաքերները կոտրել են ջրի ֆիլտրման համակարգը և փորձել են բարձրացնել նատրիում հիդրոքսիդի մակարդակը 100 անգամ: Սրա հետևանքով բնակչությունը կարող էր մասսայաբար թունավորվել և մահանալ: Հետաքրքիրն այն է, որ հաքերները մուտք են գործել ֆիլտրման կայանի համակարգիչ TeamViewer-ի միջոցով և սկսել են կառավարել այդ համակարգիչը: Օպերատորի զգոնության պատճառով հաքերների փորձը ձախողվել է: Սկզբում նա կարծել է, որ իրենց ղեկավարներից մեկն է կառավարում համակարգիչը, սակայն տեսնելով բարձր ցուցանիշը (100-ից դարձել է 11100) կասեցրել է կողմնակի միջամտությունը: Այս հարցն այժմ ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ուշադրության տակ է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն