Xiaomi-ի որ սմարթֆոնները կստանան MIUI 12.5 թարմացումը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց MIUI 12.5 օպերացիոն համակարգը, որը տվյալ պահին գտնվում է փորձարկման փուլում: MIUI 12.5 գլխավոր նորույթներից է համակարգային ծրագրերի ջնջելը: Այսինքն օգտատերերը կկարողանան համակարգից հեռացնել Xiaomi-ի որոշ համակարգային հավելվածներ: 


Այսպիսով MIUI-ում մնալու են 7 համակարգային ծրագրեր, որոնք հնարավոր չի լինի ջնջել: Համեմատության համար նշեմ, որ Samsung One UI-ում չջնջվողները 10-ն են, իսկ iOS-ում 11:


MIUI 12.5 համակարգը նաև բավականին օպտիմիզացվել է, ինչի շնորհիվ պրոցեսորի ծանրաբեռնվածությունը նվազել է 22%-ով իսկ էներգիայի ծախսը՝ 15%-ով: MIUI 12.5 օպերացիոն համակարգն առաջին փուլում (2021թ. երկրորդ եռամսյակի սկիզբ) կստանան հետևյալ սմարթֆոնները՝

Xiaomi Mi 10T
Xiaomi Mi 10T Pro
Xiaomi Mi 10
Xiaomi Mi 10 Pro
Xiaomi Mi 11


Իսկ 2020թ. երկրորդ կիսամյակի վերջում կսկսեն ստանալ հետևյալ սմարթֆոնները՝

Xiaomi Mi 10 Lite 5G
Xiaomi Mi 10T Lite
Xiaomi Mi Note 10
Xiaomi 10 Pro
Xiaomi Mi Note 10 Lite
Redmi Note 9T
Redmi Note 9 Pro
Redmi Note 9S
Redmi Note 9
Redmi Note 8 Pro
Redmi 9


Նշեմ, որ սա նախնական գրաֆիկ է և հետագայում միգուցե փոփոխության ենթարկվի ինչպես սմարթֆոնների ցանկը, այնպե էլ ժամանակացույցը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն