Դեռևս չներկայացված Xiaomi Mi 11 Ultra-ի վիդեոն հայտնվել է համացանցում: Այն ունի լրացուցիչ փոքր էկրան

Ամսաթիվ

Վերջերս Xiaomi-ն ներկայացրեց Mi 11 սմարթֆոնը և ոչ մի տեղեկություն չկա Ultra տարբերակի մասին: Սակայն համացանցում հայտնվել է 10 րոպեանոց վիդեո, որտեղ ցուցադրվում է այս սմարթֆոնը: Վիդեոն հետագայում ջնջվել է, սակայն հասցրել է արդեն տարածվել համացանցում: Հեռախոսի հիմնական տեսախցիկն ունի 3 մոդուլանի (50 ՄՊ, 48 ՄՊ և 48 ՄՊ) տեսախցիկ, որն ունի 120X զում:


Տեսանյութում երևում է նաև, որ այս սմարթֆոնը հետևի մասում ունի փոքր տեսախցիկ, որտեղ ցուցադրվում է սմարթֆոնի հիմնական էկրանը:

Դա կարող է օգտագործվել օրինակ հիմնական տեսախցիկով նկարելու դեպքում, որպեսզի նկարվողը տեսնի իրեն: Կամ հատուկ հարմարեցված պատյանի դեպքում այդ անցքով կերևա էկրանը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն