Ինչպես Անդրոիդ սմարթֆոնի սելֆի տեսախցիկի կողքն ավելացնել մարտկոցի լիցքի աստիճանը ցուցադրող շրջանակ
Ամսաթիվ
Google Play-ում առկա Energy Ring կոչվող հավելվածները թույլ են տալիս գեղեցիկ ու օգտակար էֆեկտ ստանալ այն սմարթֆոններում, որտեղ սելֆի տեսախցիկի կլոր կտրվածքը գտնվում է էկրանի մեջ: Նախկինում անդրադարձել եմ այն փաստին, որ օգտատերերը գեղեցիկ էկրանի նկարներով ստանում էին հետքրքիր էֆեկտներ այդ շրջանակի շուրջը:
Այս հավելվածները թույլ է տալիս ցուցադրել մարտկոցի լիցքի աստիճանը: Հավելվածներից ոմանք աշխատում են միայն որոշակի մոդելների համար, սակայն կան նաև ունիվերսալ հավելվածներ:
Կարգավորումներով հնարավոր է փոխել շրջանակի գույնը, հաստությունը, դիրքը և այլն: Որոշ հավելվածներում հնարավոր է նաև ընտրել տեսախցիկի կտրվածքի տեսքը:
Google Play-ում տվյալ պահին առկա են տասնյակ նմանատիպ հավելվածներ, որոնք ունեն իրենց դրական և բացասական կողմերը, այդ պատճառով պետք է փորձեք և գտնեք ձեր սմարթֆոնի համար ամենահարմար տարբերակը: Հավելվածները հիմնական կոչվում են Energy Ring կամ Energy Notch: