Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google+ սոցցանցը կփակի խոստացված ժամկետից ավելի շուտ, քանի որ հայտնաբերվել է հերթական բաղթողումը

Google+ սոցցանցը կփակի խոստացված ժամկետից ավելի շուտ, քանի որ հայտնաբերվել է հերթական բաղթողումը


Google+ սոցցանցի կոդերում վերջերս հայտնաբերվել է լուրջ բացթողում, որի հետևանքով այլ մարդկանց ձեռքերում կարող է հայտնված լինեն ավելի քան 52.5 միլիոն օգտատերերի տվյալներ: Այդ բացթողումն արդեն շտկվել է, սակայն Google-ը հստակ ինֆորմացիա չունի, թե արդյոք ինչ-որ մեկն օգտվել է այս բացթողումից: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Google+ սոցցանցի API-ում հայտնաբերված բացթողման պատճառով Google-ը որոշել էր 2019 թվականի օգոստոսին փակել այս սոցցանցը և այն հասանելի դարձնել միայն կորպորատիվ օգտատերերի համար: Վերջին բացթողումը հայտնաբերելուց հետո Google-ը որոշել է արագացնել այս գործընթացը և Google+ սոցցանցը կփակվի 2019թ. ապրիլին:
Կարդալ ավելին
Google Plus սոցցանցը կդադարի գործել

Google Plus սոցցանցը կդադարի գործել


Google ընկերությունը հայտնել է, որ մտադիր է մեկ տարվա մեջ դադարեցնել Google Plus սոցցանցի գործունեությունը: Նշվում է, որ Google+ API-ի մեջ լուրջ ծրագրային բացթողում է եղել, ինչի հետևանքով ավելի քան կես միլիոն օգտատերերի տվյալներ կարող են հայտնված լինել այլ մարդկանց ձեռքերում: Google ընկերության աշխատակիցներն այդ բացթողումը հայտնաբերել են ս.թ. մարտին և միայն հիմա են տեղեկացնում դրա մասին: Այս բացթողումն իր ազդեցությունն ունի Google Plus-ի դադարեցման որոշման մեջ, սակայն հիմնական պատճառն այն է, որ այս սոցցանցն այդպես էլ գրավիչ չդարձավ օգտատերերի համար: Նշվում է, որ այս սոցցանցում օգտատերերի 90 տոկոսի սեսիան տևում է ընդամենը 5 վայրկյան: Google Plus ցանցի դադարեցման պրոցեսը կավարտվի 2019թ. օգոստոսին, իսկ կորպորատիվ հաճախորդների համար այն կշարունակի գործել:
Կարդալ ավելին
Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ

Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ



Չնայած այն փաստին, որ օգտատերերի մեծամասնությունը ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook սոցիալական ցանցին, բայց Google ընկերությունը շարունակում է զարգացնել իր Google+ սոցիալական ցանցը: Մասնավորապես, Google-ը փորձում է կապել օգտատիրոջ Google+ հաշիվները Youtube, Blogger, Gmail և այլ հայտնի ծառայությունների հաշիվներին և այս կերպ փորձում մարդկանց ներգրավվել Google+ ցանցում: Չնայած Հայաստանում շատ քչերն են օգտվում այս ցանցից, բայց այն ունի մի շարք առավելություններ Facebook-ի նկատմամբ: Եկեք տեսնենք, թե որոնք են այդ առավելությունները:

Հիանալի դիզայն
Ի տարբերություն Facebook-ի, Google+ ցանցն ունի հիանալի դիզայն, որը շատ հեշտությամբ ձևափոխվում է կախված էկրանի չափսից: Բացի այդ, այս ցանցում ներառված են գեղեցիկ անիմացիաներ, որոնք ավելի են գեղեցկացնում կայքի դիզայնը:



Gif անիմացիաներ
Google+ ցանցում հնարավոր է տեղադրել Gif անիմացիաներ: Սա կարծում եմ շատ կարևոր առավելություն է Facebook-ի նկատմամբ, քանի որ շատ օգտատերերի է դուր գալիս այս անիմացիաները:



Ջնջված նկարների վերականգնում
Google+ ցանցում ջնջված նկարները հավիտյան չեն անհետանում: Օգտատերերը երբեմն կարող են մտափոխվել և վերադարձնել իրենց ջնջված լուսանկարները: Google+ ցանցը թույլ է տալիս  «Աղբաման»-ի միջից վերականգնել ջնջված նկարները:



Gmail-ի հետ համագործակցություն
Առանց որևէ մեկի էլ. փոստը իմանալու, կարող եք նրան հեշտությամբ նամակ ուղարկել Google+ ցանցով, եթե նա կա Ձեր ընկերների մեջ: Gmail-ում նույնպես կարող եք գրել Google+ ցանցի օգտատիրոջ անունը և նրան նամակ ուղարկել:

Լուսանկարների որակը շատ չի փոխվում
Համարյա բոլոր սոցիալական ցանցերը փոխում են լուսանկարների որակը: Google+ ցանցը գրեթե չի փոխում տեղադրված լուսանկարների որակը: Համենայն դեպս, այստեղ տեղադրված լուսանկարների որակը ավելի լավն է, քան Ֆեյսբուքում:

Խմբագրել լուսանկարները
Google+ ցանցը ներառում է մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող եք խմբագրել Ձեր լուսանկարները (կտրել, ավելացնել էֆեկտրեն, կարգավորել գույները և այլն):

Չկա գրառումների խմբագրման պատմություն
Վերջերս Ֆեյսբուքում հայտնվել է գրառումները խմբագրելու հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ այլ օգտատերերին ցուցադրվում է նաև այդ գրառման բոլոր նախկին տարբերակները: Իսկ ահա Google+ ցանցում չեն ցուցադրվում տվյալ գրառման հին տարբերակները, այլ միայն տեղեկացվում է, որ այդ գրառումը փոփոխված է: Ինչու՞ պետք է մարդիկ տեսնեն մեր գրառումների սխալ կամ թերի տարբերակները:

Ավտոմատ #Հեշթեգեր
Հեշթեգերը շատ են հեշտացնում սոցիալական ցանցերում միևնույն թեմային վերաբերող ինֆորմացիա որոնելու համար: Google+  ցանցը ավտոմատ հեշտեգեր է տեղադրում Ձեր գրառումների տակ, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ գտնեն:

Կիսվել գտնվելու վայրով
Google+ ցանցի և Google Maps ծառայության համագործակցությունը թույլ է տալիս Google+ ցանցում ընկերների հետ կիսվել Ձեր գտնվելու վայրով: Google+ ցանցը ցուցադրում է նաև Ձեր գտնվելու վայրի մասին ընկերների կարծիքները:


Գովազդ չկա
Google+ ցանցում չեն փորձում գովազդների հաշվին գումար աշխատել: Այստեղ ցուցադրվում է միայն այն ինֆորմացիան, որը Դուք ցանկանում եք տեսնել:

Անջատել գրառման մեկնաբանությունները
Շատ օգտատերեր ցանկանում են իրենց հետևորդներին տարածել գրառումներ, բայց չեն ցանկանում, որպեսզի նրանք գրեն մեկնաբանություններ: Google+ ցանցում կա մեկնաբանությունները և տարածումները անջատելու ֆունկցիա:



Գրառումների վիճակագրություն
Google+ Ripples գործիքի միջոցով հնարավոր է տեսնել Google+ ցանցում ցանկացած գրառման կամ կայքի տարածման մասին մանրամասն վիճակագրություն:


Ծանուցումներ (Notifications)
Google+ ցանցը թաքցնում է արդեն տեսած ծանուցումներ և ամեն անգամ ծանուցումների պատուհանը բացելով տեսնում եք միայն նոր ծանուցումները: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ չեն հայտնվում հավելվածների ծանուցումները:

Համագործակցություն Google-ի որոնման հետ:

Սա իրոք շատ օգտակար ֆունկցիա է բլոգերների ու նյութերի հեղինակների համար: Google-ի որոնման արդյունքներում ցուցադրվում են նրանց պրոֆիլներն ու լուսանկարները:



Պրոֆիլ
Google+ ցանցում կարող եք տեսնել այն մարդկանց քանակը, ովքեր այցելել են Ձեր պրոֆիլ: Այստեղի գլխամասի լուսանկարները ավելի մեծ չափսի են ու պրոֆիլները ավելի գեղեցիկ տեսք ունեն:




Կարծում եմ վերևում նշված փաստերն ու ֆունկցիաները իրականում շատ օգտակար են ու հարմար, սակայն Հայաստանում այնուամենայնիվ այս սոցիալական ցանցից դեռևս շարունակում են օգտվել շատ քիչ թվով օգտատերեր: Եթե գրանցված եք այդ ցանցում, ապա կարող եք հետևել իմ պրոֆիլին կամ Armblog.net-ի էջին: Շնորհակալություն
Կարդալ ավելին
Gmail-ից այժմ հնարավոր է նամակներ ուղարկել Google+ ցանցի օգտատերերին

Gmail-ից այժմ հնարավոր է նամակներ ուղարկել Google+ ցանցի օգտատերերին


Google ընկերությունը շարունակում է Google+ ցանցին իր ծառայությունների ինտեգրման գործընթացը: Այժմ Gmail-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ուղարկել նամակներ Google+ ցանցի օգտատերերին նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չգիտեն այդ օգտատերերի էլեկտրոնային փոստերի հասցեները: Այս նոր ֆունկցիան մոտակա օրերի ընթացքում հասանելի կդառնա Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Ընդ որում, նրանք կկարողանան տեսնել միայն Google+ ցանցի օգտատիրոջ անունը, իսկ էլ. փոստի հասցեն այդպես էլ չի ցուցադրվի: Սակայն, եթե Google+ ցանցի օգտատերը պատասխանի նամակին, այդ դեպքում նրա էլ. փոստի հասցեն կերևա Gmail-ի օգտատիրոջ մոտ:



Եթե նամակ ուղարկողը չկա Google+ ցանցի օգտատիրոջ շրջանակների մեջ (ընկերների խումբ), ապա ստացած նամակները կտեղադրվեն «Սոցիալական ցանցեր» բաժնում: Ընդ որում նշվում է, որ այդպիսի նամակներ ուղարկողները կարող են նոր խոսակցություն սկսել միայն այն դեպքում, եթե նրանք ստանան նախորդ նամակի պատասխանը կամ կավելացվեն նամակ ստացողի ընկերների շրջանակում:



Իսկ եթե Google+ ցանցի օգտատերը չի ցանկանում անծանոթ մարդկանցից նամակներ ստանալ, նա կարող է Gmail-ի կարգավորումներում անջատել այս ֆունկցիան:

Կարդալ ավելին
Google+ ցանցում այժմ հնարավոր է ունենալ անհատական հասցեներ

Google+ ցանցում այժմ հնարավոր է ունենալ անհատական հասցեներ



Նախկինում Google+ սոցիալական ցանցը մի հայտնի մարդկանց և ապրանքանիշերին էր թույլ տալիս փոխել իրենց պրոֆիլների անհատական հասցեները: Այժմ այդ ֆունկցիան աստիճանաբար հասանելի է դառնում բոլոր օգտատերերի համար: Անհատական հասցե ունենալու համար Ձեր պրոֆիլը պետք է բավարարի հետևյալ երեք պայմաններին՝

1. Պետք է ունենաք 10-ից ավելի հետևորդ:
2. Պետք է ունենաք իրական պրոֆիլի նկար:
3. Պրոֆիլի բացելուց հետո պետք է անցած լինի 30 օր:


Եթե Ձեր պրոֆիլը բավարարում է այս պայմաններին, ապա շուտով կստանաք հաղորդագրություն էլ. փոստի վրա, կամ անմիջապես Google+ ցանցում: Այդ հաղորդագրության մեջ սեղմելով Get URL կոճակը կարող եք փոխել Ձեր պրոֆիլի հասցեն:




Կարդալ ավելին
Google-ն իր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 ԳԲ ընդհանուր ծավալ

Google-ն իր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 ԳԲ ընդհանուր ծավալ



Google ընկերությունը մինչ այժմ տրամադրում էր 10 Գբ անվճար ամպային ծավալ Gmail-ի համար և 5 Գբ` Google+ ցանցի ու Google Drive-ի համար: Այժմ արդեն միավորվել են այդ ծավալները և Google-ը  իր բոլոր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 Գբ ընդհանուր ծավալ: Այս միավորված ծավալը հատկապես կուրախացնի այն մարդկանց, ովքեր Gmail-ից ավելի շատ են օգտվում, քան Google Drive-ից ու Google+ ցանցից կամ հակառակը:


Թարմացվել է նաև Google Drive Storage էջը, որտեղ գրաֆիկորեն ցուցադրվում է, թե ինչքան ծավալ եք օգտագործում: Կարող եք մկնիկը պահել գրաֆիկի վրա և տեսնել ավելի մանրամասն տվյալներ:
Կարդալ ավելին
Թարմացվել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Ավելացել են նոր ֆունկցիաներ

Թարմացվել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Ավելացել են նոր ֆունկցիաներ


Չնայած Ֆեյսբուքը դեռևս հանդիսանում է աշխարհի թիվ 1 սոցիալական կայքը, Google ընկերությունը չի հանձնվում և շարունակում է բարելավել իր Google+ ցանցը: Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց այդ ցանցի վերափոխված ինտերֆեյսը: Այժմ արդեն հոսքը ցուցադրվում է սյունակների մեջ: Համակարգչի էկրանի չափսերից կախված այդ սյունակների քանակը կարող է հասնելի մինչև երեք: Բարձր որակ ու չափս ունեցող նկարներն ու վիդեոները ցուցադրվում են էկրանի ամբողջական լայնքով: Բարելավվել է նաև հեշթեգերի հետ աշխատելու ֆունկցիան:



Կարդալ ավելին
Google+ ցանցում այժմ հնարավոր է տեղադրել պրոֆիլի անիմացիոն նկարներ

Google+ ցանցում այժմ հնարավոր է տեղադրել պրոֆիլի անիմացիոն նկարներ



Ովքեր օգտվում են Google ընկերությանը պատկանող Google+ սոցիալական ցանցից, ապա նկատած կլինեն, որ այնտեղ գրառումների մեջ հնարավոր է տեղադրել նաև անիմացիոն Gif պատկերներ: Չնայած այդ ֆունկցիան դանդաղեցնում և ծանրացնում է էջի բեռնումը, բայց որոշակի առավելություն է տալիս այլ սոցիալական ցանցերի նկատմամբ: Սակայն Google-ը դրանով չի բավարարվում և այժմ հնարավոր է նաև ունենալ պրոֆիլի անիմացիոն  լուսանկար (օր. այս պրոֆիլը): Նմանատիպ ֆունկցիա հիմնականում ունեն ֆորումները, որտեղ օգտատերերը հիմնականում հանդես չեն գալիս իրական լուսանկարներով և տեղադրում են անիմացիոն ավատարներ: Դե ինչ, տեսնենք, թե այս նոր ֆունկցիան ինչ առավելություն կտա այդ սոցիակայան ցանցին ու ինչ արձագանքներ կստանա:
Կարդալ ավելին
Google+ սոցիալական ցանցում ավելացել է իրադարձություններ ստեղծելու հնարավորություն

Google+ սոցիալական ցանցում ավելացել է իրադարձություններ ստեղծելու հնարավորություն



Ֆեյսբուք սոցիալական ցանցի մրցակից Google+ ցանցում  այժմ նույնպես  կարող ենք ստեղծել իրադարձություններ և հրավիրել ընկերներին: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ հնարավորություն կա ընտրել իրադարձությունները բնութագրող գեղեցիկ անիմացիաներ (սինեմագրաֆներ), որոնք կցուցադրվեն իրադարձության էջի վերևի մասում: Հնարավորութոյւն կա օգտագործել ինչպես Google+-ի կողմից առաջարկվող սինեմագրաֆները, այնպես էլ ավելացնել նոր անիմացիաներ: Իրադարձություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google+ ցանց ու ձախ կողմի վահանակից ընտրել Events բաժինը:
Կարդալ ավելին
Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը փոխվել է

Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը փոխվել է



Google ընկերությունը զգալի փոփոխել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Կայքի նոր ինտերֆեյսին կարող է ծանոթանալ այս տեսահոլովակում:


Եթե դեռ չեք գրանցվել Google+ սոցիալական կայքում և ցանկություն ունեք փորձել, ապա սեղմեք այստեղ և գրացնվեք: Չմոռանաք նաև ինձ ավելացնել ձեր օղակներում:
Կարդալ ավելին
Google+ ցանցում արդեն կարող ենք էջեր ստեղծել

Google+ ցանցում արդեն կարող ենք էջեր ստեղծել


Google+ սոցիալական ցանցում արդեն կարող ենք ավելացնել էջեր (Google+ Pages): Ծառայությունը ավելի շատ նախատեսված է ընկերությունների համար, որոնք ցանկանում են ունենալ իրենց բրենդային էջերը նաև Google+ ցանցում: Թողարկվել է նաև նոր ֆունկցիա, որի միջոցով կարող ենք Google որոնողական համակարգից մտնել այս կամ այն ընկերության Google+ էջ: Դրա համար անհրաժեշտ է որոնման դաշտում գրել + նշանը, այնուհետև գրել ընկերության կամ ապրանքի անունը: 



Օրինակ Amazon.com կայքի Google+ էջը բացելու համար անհրաժեշտ է գրել +Amazon.com և առաջարկվող ցուցակից ընտրել առաջինը:



Կարդալ ավելին
Ինչպես ջնջվել Google+ ցանցից

Ինչպես ջնջվել Google+ ցանցից



Նախորդ նյութերում արդեն տեսել ենք, թե ինչպես կարելի է ջնջվել Odnoklassniki և Facebook սոցիալական կայքերից: Իսկ Google+ ցանցից ջնջվելու համար բացեք հետևյալ էջը և հետևեք հրահանգներին: 
Կարդալ ավելին
Google+ ցանցը արդեն հասանելի է բոլորին

Google+ ցանցը արդեն հասանելի է բոլորին


Երեք ամիս շարունակ փորձաշրջան անցնելուց հետո Google+ սոցիալական ցանցն արդեն հասանելի է բոլորի համար: Հիշեցնեմ, որ նախկինում այս ցանցից կարող էին օգտվել միայն հրավիրված օգտատերերը
Կարդալ ավելին
Google+ ցանցում արդեն կան ստուգված պրոֆիլներ

Google+ ցանցում արդեն կան ստուգված պրոֆիլներ



Կեղծ պրոֆիլներից խուսափելու համար Google+ սոցիալական ցանցում ավելացվել է ստուգված պրոֆիլների գաղափարը: Այսուհետև հայտնի մարդկանց պրոֆիլներում ավելացվելու է verified name արտահայտությունը: Սա նշանակում է, որ տվյալ պրոֆիլը ստուգված է Գուգլի անձնակազմի կողմից և պատկանում է տվյալ մարդուն: Առայժմ այդքան շատ չեն այդպիսի պրոֆիլները, բայց ապագայում նախատեսվում է ներառել ավելի շատ մարդկանց:
Կարդալ ավելին
Ինչպես Ֆեյսբուքում ավելացնել Google+ սոցիալական ցանցի օղակները

Ինչպես Ֆեյսբուքում ավելացնել Google+ սոցիալական ցանցի օղակները



Google+ սոցիալական ցանցում կարող եք ստեղծել օղակներ ու ընկերներին բաշխել այդ օղակների մեջ: Այնուհետև որևէ նկար կամ գրառում տարածելու դեպքում կարող եք նշել այն օղակները, որոնց հասանելի կլնի Ձեր գրառումը: 

Ֆեյսբուքում որևէ բան տարածելու համար անհրաժեշտ է գրել առանձին ընկերների անուններ, ովքեր կարող են տեսնել կամ չտեսնել ձեր գրառումը: Եթե ցանկանում եք, որ Ձեր գրառումը կամ հղումը տեսնեն միայն համապատասխան մարդիկ, ապա կարող եք օգտվել ստատուսի դաշտի ներքևում գտնվող նշանից: Այդ Կոճակը սեղմելով կարող եք նշել, թե ովքեր պետք է տեսնեն և ովքեր չպետք է տեսնեն այն:



Ֆեյսբուքի ինժեներ Վլադիմիր Կոլեսնիկովը ստեղծել է CircleHack կոչվող նախագիծ, որը Ֆեյսբուքում ավելացնում է Google+-ի օղակների նման Ֆունկցիա: Սակայն այստեղ օղակներն ունեն այլ իմաստ: Google+-ում դրանցով որոշվում է տվյալների հասանելիության հետ կապված հարցերը, իսկ ֆեյսբուքում դրանցով կարող եք պարզապես ստեղծել ընկերների ցուցակներ (օր. չաթի համար): Կարող եք նշել միանգամից մի քանի մարդու և նրանց մկնիկի օգնությամբ քաշել որևէ օղակի վրա: Ցուցակները ջնջելու կամ դրանց հետ աշխատելու համար կարող եք կարդալ այս գրառումը:

Կարդալ ավելին
Նոր սոցիալական ցանց: Google+

Նոր սոցիալական ցանց: Google+


Google ընկերությունը ներկայացրեց իր նոր սոցիալական ցանցը, որով ցանկանում է մրցակցել ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ:  Ի դեպ, սա Google-ի կողմից սոցիալական ցանց ստեղծելու  առաջին փորձը չի : 2004 թվականին փակ ռեժիմում գործարկվեց Google Orkut-ը, որը անվանվել էր ընկերության աշխատողներից մեկի անունով: Օգտատերերի ազատ գրանցումը թուլատրվեց 2006 թվականին, սակայն այն օգտատերերի մոտ լայն տարածում չգտավ (բացառությամբ Հնդկաստանի և Բրազիլիայի): 2009 թվականին Google-ը ներկայացրեց Google Wave-ը, իսկ մեկ տարի անց Google Buzz-ը:


Google+ ծառայությունը հիմնականում նման է ֆեյսբուքին, բայց կան որոշակի տարբերություններ: Ծառայության հիմքում ընկած է ընկերներին օղակների մեջ բաշխելը: Երբ Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցերում ընկերների քանակը հասնում է մի քանի հարյուրի, ապա այդ դեպքում առաջանում է քաոս: Google Plus-ը այս խնդրի համար գտել է հեշտ լուծում: Ստեղծում եք տարբեր օղակներ (ընկերներ, ընտանիք, աշխատավայր և այլն) և մարդանց տեղադրում այդ օղակների մեջ: Սրա լավ կողմերից մեկը այն է, որ այդ մարդը չի իմանում ,թե դուք նրան որ օղակում եք ավելացրել, որպեսզի հետո նեղանալ չլինի :))

Նոր գրառում անելուց կարող եք միանգամից նշել այն շրջանակները կամ մարդկանց անունները, ովքեր կարող են տեսնել ձեր գրառումը: Կարող եք նաև հատուկ գրառումների համար արգելափակել մեկնաբանություն գրելու կամ այն տարածելու հնարավորությունը: Ցանցի հիմնական առավելություններից է նաև խմբակային վիդեոչաթը (Hangout): Սրա միջոցով կարող եք կատարել տեսազանգեր և խոսել մի քանի հոգով:


Google Plus-ը նաև հեշտ ինտեգրվում է Google-ի մնացած ծառայությունների հետ: Օրինակ նկարներ պահելու համար նախատեսված Picasa ծառայության հետ: Այս նոր ծառայության հաջողությունը հիմնականում պայմանավորված է Android օպերացիոն համակարգի հաջողությամբ: Այս ՕՀ-ով աշխատող բոլոր սմարթֆոնները շուտով կներառել Google+ ցանցի համար նախատեսված ծրագրերով:


Մի քանի հնարքների մասին:
Ընկերներին գրառումների մեջ նշելու համար կարող եք դնել @ կամ + նշանը և գրել անունը:

Գրառումներում տառերը հաստ գրելու համար գրեք **-երի մեջ (Օրինակ *Google*)

Գրառումներում տառերը շեղ գրելու համար գրեք ներքևի գծերի մեջ (Օրինակ _Google_)

Գրառումներում տառերը գծիկով գրելու համար գրեք գծերի մեջ (Օրինակ -Google-)

Հոսքը ներքև իջացնելու համար սեղմեք Space

Հոսքը վերև բարձրացնելու համար սեղմեք Shift+Space

GooglePlus-ին ֆեյսբուքի տեսք տալու համար կարող եք օգտվել Chrome դիտարկչի համար նախատեսված հավելվածից:


Google+ ցանցում ազատ գրանցումն առայժմ փակ է, սակայն, եթե շատ եք ցանկանում մուտք գործել համակարգ, ապա կարող եք գրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Կփորձեմ բոլորիդ հրավիրել ցանց:

Կարդալ ավելին