Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը

ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը


Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը։ Սա բեկումնային որոշում է, որը կայացվել է ԱՄՆ կողմից առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին և հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական խաղացող։


Ըստ պարբերականի՝ 500 միլիոն դոլար սկզբնական ներդրմամբ և 100 ՄՎտ հզորությամբ այս կենտրոնը կգործի Dell-ի սերվերների ու NVIDIA Blackwell նորագույն պրոցեսորների հիման վրա։ Ստեղծվող ենթակառուցվածքի 20 տոկոսը կուղղվի հայաստանյան ընկերությունների կարիքներին, իսկ հիմնական մասը՝ 80 տոկոսը, կտրամադրվի տարածաշրջանում գործող ամերիկյան բիզնեսներին։ Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի և Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի աջակցությամբ կյանքի կոչվող այս նախաձեռնության առաջին փուլի մեկնարկը սպասվում է 2026 թվականի երկրորդ եռամսյակում։


NVIDIA-ն հենց երեկ՝ նոյեմբերի 19-ին, հրապարակեց նաև իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որտեղ գրանցեց ռեկորդային $57.0 միլիարդ դոլար հասույթ։


Հասույթն աճել է 22%-ով նախորդ եռամսյակից և 62%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենակարևորը՝ ընկերության «Տվյալների կենտրոններ» (Data Center) ուղղության եկամուտը հասել է $51.2 միլիարդի։

Կարդալ ավելին
NVIDIA-ն դարձավ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը

NVIDIA-ն դարձավ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը


NVIDIA-ն դարձավ աշխարհի առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը:

Միայն 4 ամիս առաջ ընկերությունը հաղթահարել էր 4 տրիլիոնի շեմը։

Երեկ NVIDIA-ն հայտարարեց, որ ներդնելու է 1 միլիարդ դոլար Nokia-ում, իսկ վերջերս էլ ներդրումային համագործակցության համաձայնագիր է կնքել Intel-ի հետ։

Բացի այդ, ընկերությունը համագործակցելու է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների և առաջատար ամերիկյան ընկերությունների հետ՝

ստեղծելու Ամերիկայի AI ենթակառուցվածքը, որը կխթանի գիտական բացահայտումները, տնտեսական աճը և կդառնա հաջորդ արդյունաբերական հեղափոխության հիմքը։ 🚀

📈 NVIDIA-ի ակցիաները շարունակաբար աճում են արհեստական բանականության «բումի» շնորհիվ, որը դարձել է ընկերության գլխավոր շարժիչ ուժը։

2022-ին Հայաստանում հիմնվել է NVIDIA-ի հետազոտական կենտրոն, իսկ վերջերս հայտարարվեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:

Կարդալ ավելին
NVIDIA-ի նոր տեխնոլոգիան թույլ է տալիս զրուցել խաղային կերպարների հետ (վիդեո)

NVIDIA-ի նոր տեխնոլոգիան թույլ է տալիս զրուցել խաղային կերպարների հետ (վիդեո)

NVIDIA ընկերությունը խաղեր ստեղծողների համար ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը խաղացողներին թույլ կտա հաղորդակցվել NPC-ների հետ (խաղացողի կողմից չկառավարվող խաղային կերպար): Այսինքն կարող եք ձայնով հարցեր տալ կամ պարզապես զրուցել NPC-ների հետ: NVIDIA Avatar Cloud Engine for Games (ACE) կոչվող այս տեխնոլոգիան բաղկացած է երեք մոդուլներից՝

NeMo - լեզվային մեծ մոդել, որը թույլ կտա NPC-ներին սովորեցնել հաղորդակցվել խաղացողների հետ

Riva - խաղացողի խոսակցությունը հասկանալու և այն տեքստի վերածելու համար

Omniverse Audio2Face - խաղի հերոսների դեմքի անիմացիայի գեներացում խոսակցության հիման վրա:

NPC-ները կարող են նաև այս տեխնոլոգիայի միջոցով հաղորդակցվել միմյանց հետ:

Կարդալ ավելին
Nvidia-ի գործիքի միջոցով աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե իրականում այլ կողմ են նայում

Nvidia-ի գործիքի միջոցով աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե իրականում այլ կողմ են նայում


Nvidia ընկերությունը վիդեոսթրիմինգի Broadcast 1.4 ծրագրում ավելացրել է Eye Contact գործառույթը, որի միջոցով մարդու աչքերը միշտ նայում տեսախցիկին, նույնիսկ եթե դրանք իրականում այլ կողմ են նայում: Սա լավ հնարավորություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեքստ կարդալ և տպավորություն ստեղծվի, որ նայում են ուղիղ տեսախցիկին:


Կարդալ ավելին
Nvidia RTX Video Super Resolution տեխնոլոգիան դիտարկչում ցուցադրվող վիդեոների որակը դարձնում է 4K

Nvidia RTX Video Super Resolution տեխնոլոգիան դիտարկչում ցուցադրվող վիդեոների որակը դարձնում է 4K

CES 2023 ցուցահանդեսի շրջանակներում Nvidia ընկերությունը ցոցադրեց RTX Video Super Resolution տեխնոլոգիան, որը հատուկ ալգորիթմի շնորհիվ բարձրացնում է Chrome և Edge դիտարկիչներում ցուցադրվող վիդեոների որակը մինչև 4K: Նշեմ, որ այս տեխնոլոգիան առայժմ աշխատում է Nvidia RTX 30 և 40 սերիաների վիդեոքարտերի դեպքում և չի բացառվում, որ այս ցանկը ընլայնվի: Ցուցադրական տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այս տեխնոլոգիան բարձրացնում 1080p վիդեոյի որակը՝ դարձնելով 4K:

Կարդալ ավելին
Nvidia Instant NeRF նեյրոցանցը 2D լուսանկարներից գեներացնում է 3D միջավայր (օրինակ հայելու արտացոլանքը)

Nvidia Instant NeRF նեյրոցանցը 2D լուսանկարներից գեներացնում է 3D միջավայր (օրինակ հայելու արտացոլանքը)

Վերջերս Nvidia ընկերությունը ներկայացրեց Instant NeRF նեյրոցանցը, որը տարբեր կողմերից արված լուսանկարների և դրանց անկյան մասին ինֆորմացիայի հիման վրա մի քանի վայրկյանում ստանում է եռաչափ մոդել: Նեյրոցանցը նաև լրացնում է անորոշ հատվածներն ու գուշակում լուսավորությունը: 

Նշեմ, որ այս նոր տեխնոլոգիայի առավելությունը արագության մեջ է: Նախորդ ալգորիթմները սովորում էին մի քանի օր, իսկ արդյունքը գեներացնում էին մի քանի րոպեում: Այս նոր ալգորիթմը սովորում է 1000 անգամ ավելի արագ և գեներացնում է վայկյանների ընթացքում:

Թվիթերում հայտնվել է նաև ալգորիթմի հետաքրքիր դեմոնստրացիոն վիդեո, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն այս ալգորիթմով սկանավորված սենյակն ու այնտեղ տեղադրված հայելու մեջ արտացոլված օբյեկտները: Տպավորություն է ստեղծվում, որ նկարողը մտնում է եռաչափ հայելու մեջ: Նեյրոցանցը սկանավորել է 134 լուսանկարներ և դրանց հիման վրա ստեղծել է եռաչափ սենյակն ու հայելին՝ լրացնելով անորոշ հատվածները: 

Կարդալ ավելին
Պաշտոնական: Nvidia-ն չի գնի ARM ընկերությունը

Պաշտոնական: Nvidia-ն չի գնի ARM ընկերությունը

2020 թ. սեպտեմբերին Nvidia ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է 40 միլիարդ դոլարով  գնել ճապոնական SoftBank հոլդինգին պատկանող միկրոսխեմաներ արտադրող ARM ընկերությունը: Այս հոլդինգը 2016թ. գնել էր բրիտանական ARM-ը 31 միլիարդ դոլարով: Այն ժամանակ նշվում էր, որ գործարքը ամիսներ է տևելու քանի որ այն պետք է հաստատվի ՄԵծ Բրիտանիայի, Չինաստանի, Եվրոմիության և ԱՄՆ-ի հակամոնոպոլիստ ռեգուլյատորների կողմից:

Այսօր հայտնի դարձավ, որ բանակցությունները մտել են փակուղի և գործարքը չեղարկվում է: Հավանաբար այն չի հաստատվել ռեգուլյատորների կողմից: SoftBank ընկերությունը նշում է, որ ARM ընկերության արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն է անցկացնելու (IPO):

ARM-ի միկրոսխեմաները լիցենզավորում և օգտագործում են Microsoft, Samsung, Apple, Qualcomm, Broadcom, Intel, Huawei և մի շարք այլ ընկերություններ, այդ պատճառով Nvidia-ի գնելու դեպքում այստեղ կարող է մենաշնորհի հարց առաջանալ: ARM-ի նախագծած պրոցեսորներով են աշխատում ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը:

Կարդալ ավելին
 Nvidia-ի նոր գործիքը ձայնի հիման վրա անիմացնում 3D մոդելի դեմքի շարժումները

Nvidia-ի նոր գործիքը ձայնի հիման վրա անիմացնում 3D մոդելի դեմքի շարժումները

Nvidia-ի նեյրոնային ցանցով աշխատող նոր գործիքը կարողանում է անիմացնել 3D մոդելի դեմքը, օգտագործելով միայն տրված ձայնը: Audio2Face տեխնոլոգիան աշխատում է Nvidia Omniverse բաց պլատֆորմի վրա: 

Նեյրոնային ցանցը կարողանում է ձայնի հիման վրա գեներացնել դեմքի ու շուրթերի շարժումները իրական ժամանակում:

Պետք է ընդամենը վերբեռնել ձայնային ֆայլը կամ խոսել միկրոֆոնով: Հետաքրքիրն այն է, որ նույն անիմացիան հնարավոր է տեղադրել տարբեր մոդելների վրա:

Audio2Face-ը թույլ է տալիս նաև կառավարել դեմքի էմոցիաները: Ծրագիրը ընտրված էմոցիայի հիման վրա ավտոմատ գեներացնում է դեմքի, աչքերի, բերանի, լեզվի և գլխի շարժումները: 

Ծրագրի բետա տարբերակը հասանելի է Nvidia կայքում: Տվյալ պահին հասանելի են 4 լեզուներ (անգլերն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն): Հետագայում նախատեսվում է ավելացնել այլ լեզուներ:

Կարդալ ավելին
NVIDIA Canvas ծրագիրը ձեր նկարած ձևանմուշները վերածում է ռեալիստիկ լուսանկարների

NVIDIA Canvas ծրագիրը ձեր նկարած ձևանմուշները վերածում է ռեալիստիկ լուսանկարների


NVIDIA ընկերությունը թողարկել է Canvas գրաֆիկական խմբագրիչը, որը մեքենայական ուսուցման շնորհիվ ձևանմուշները վերածում է ֆոտոռեալիստիկ նկարների: Ծրագիրը սովորել է ավելի քան 5 միլիոն լուսանկարներ ուսումնասիրելով:  Ծրագիրը ստեղծվել է GauGAN տեխնոլոգիայի հիման վրա: 


Ծրագրում հասանելի են 15 տեսակի մատերիալներ՝ խոտ, ամպեր, ջուր, ծառեր և այլն: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև վերջում կիրառել տարբեր ֆիլտրեր: Ստացված արդյունքը հնարավոր է արտահանել նաև որպես Adobe Photoshop-ի ֆայլ, որը ներառում է նաև layer-ները: 


Նշեմ, որ նախկինում NVIDIA-ն արդեն ցուցադրել էր նմանատիպ օնլայն գործիք: Canvas ծրագիրը կարող եք անվճար ներբեռնել պաշտոնական կայքից:

Կարդալ ավելին
Nvidia-ն 40 միլիարդ դոլարով գնում է պրոցեսորներ արտադրող ARM ընկերությունը

Nvidia-ն 40 միլիարդ դոլարով գնում է պրոցեսորներ արտադրող ARM ընկերությունը

Ամերիկյան Nvidia ընկերությունը, որը հայտնի է հատկապես գրաֆիկական վիդեոքարտեր արտադրելով, պատրաստվում է 40 միլիարդ դոլարով  գնել միկրոսխեմաներ արտադրող ARM ընկերությունը, որը պատկանում է ճապոնական SoftBank հոլդինգին: Այս հոլդինգը 2016թ. գնել էր բրիտանական ARM-ը 31 միլիարդ դոլարով: Նշվում է, որ ARM-ի շտաբ բնակարանը շարունակելու է մնալ Քեմբրիջում, որտեղ Nvidia-ն կառուցելու է արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն: ARM-ը դառնալու է Nvidia-ի ենթակառուցվածք և պահպանելու է բրենդային անունը և լիցենզավորման տեսակը:

Նշեմ, որ այս գործարքը տևելու է մոտ 18 ամիս, քանի որ այն պետք է վավերացվի ՄԵծ Բրիտանիայի, Չինաստանի, Եվրոմիության և ԱՄՆ-ի հակամոնոպոլիստ կարգավորիչների կողմից: ARM-ի միկրոսխեմաները լիցենզավորում և օգտագործում են Microsoft, Samsung, Apple, Qualcomm, Broadcom, Intel, Huawei և մի շարք այլ ընկերություններ, այդ պատճառով Nvidia-ի գնելու դեպքում այստեղ կարող է մենաշնորհի հարց առաջանալ: ARM-ի նախագծած պրոցեսորներով են աշխատում ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը:

Կարդալ ավելին