Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google Maps-ի բջջային տարբերակում հայտնվել է քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիա

Google Maps-ի բջջային տարբերակում հայտնվել է քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիա


Google ընկերությունը թողարկեց iOS և Android համակարգերի համար նախատեսված Google Maps ծառայության նոր տարբերակը: Այժմ օգտատերերը կարող են պահպանել ուսումնասիրվող տարածքները՝ հետագայում դրանք  օֆլայն ռեժիմով նայելու համար: Կա նաև պահպանվող տարածքին անվանում և բացատրություն գրելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում Google Maps-ում կար քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիան, սակայն այն կանչելու համար պետք էր որոնման դաշտում գրել "ОК Maps" արտահայտությունը, ինչի մասին շատերը չգիտեին:




Քարտեզի որոշակի հատվածը բջջային սարքի մեջ պահպանելու համար պետք է սեղմել այդ հատվածի վրա, այնուհետև սեղմել ներքևում հայտնված վահանակի վրա և բացված պատուհանում ընտրել Save map to use offline պարամետրը: Հետագայում օֆլայն քարտեզների ցուցակը տեսնելու համար պետք է մուտք գործեք Google-ի Ձեր հաշիվը և սեղմեք պրոֆիլի նկարի վրա:


Քարտեզների նոր տարբերակում ավելացել է նաև վայրերը պահպանելու ֆունկցիան: Այսուհետ, եթե ցանկանում եք պահպանել և հետագայում հեշտությամբ գտնել որևէ վայր, բավական է սեղմել դրա վրա և այնուհետև սեղմել աստղի վրա:


Ընդ որում, պահպանված վայրերի ցանկը կարող եք տեսնել նաև այլ սարքերի վրա: Հաղորդվում է նաև, որ այս նոր տարբերակում հնարավորություն կա բջջային սարքերի վրա տեսնել պանորամաներ (Street View)
Կարդալ ավելին
Հայտնի ֆիլմերի պոստերները Gif անիմացիաների տեսքով

Հայտնի ֆիլմերի պոստերները Gif անիմացիաների տեսքով


Կարդալ ավելին
Մի քանի խորհուրդ Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու մասին

Մի քանի խորհուրդ Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու մասին

Google Chrome ինտերնետ դիտարկիչն ունի բավականին պարզ ֆայլեր ներբեռնող գործառույթ, սակայն այն իր մեջ ներառում է մի քանի թաքնված ֆունկցիաներ ու հնարքներ: Եկեք տեսնենք, թե ինչեր կարող ենք անել Google Chrome-ով ֆայլեր ներբեռնելու դեպքում:

1. Եթե ցանկանում եք ավտոմատ բացել ներբեռնվող ֆայլը անմիջապես ներբեռնման պրոցեսի ավարտից հետո, ապա կարող եք սեղմել այդ ֆայլի վրա և ներբեռնումն ավարտվելուց հետո ֆայլը ավտոմատ կբացվի: Ի դեպ, սեղմելու պահից սկսած ֆայլի անվան ներքևի հատվածում կհայտնի այն ժամանակը, որից հետո ֆայլը կբացվի:

2. Եթե  ուզում եք, որ ներբեռնումն ավարտվելուց հետո միշտ ավտոմատ բացվեն կոնկրետ տիպի ֆայլերը, ապա սեղմեք ներբեռնվող ֆայլի սլաքի վրա և ընտրեք նկարում ցուցադրված պարամետրը:

3.Ներբեռնված ֆայլը համակարգչի էկրանին տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկով բռնել և քաշել այդ ֆայլը էկրանի վրա: Նույն ձևով կարող եք նաև տեղադրել ցանկացած թղթապանակի մեջ:


4.Նախկինում ներբեռնված ֆայլերի ցուցակը տեսնելու համար կարող եք սեղմել Ctrl+J (Mac-ի դեպքում՝ Command+J): Ընդ որում, նախորդ քայլում նկարագրված հնարքը այս էկրանի դեպքում նույնպես աշխատում է:


5.Որոշ ֆայլեր բացվում են անմիջապես դիտարկչի մեջ (օր. PDF, MP4, MP3 և այլն): Եթե ցանկանում եք համակարգչի մեջ պահպանել այդ ֆայլերը, ապա բացված ֆայլի վրա սեղմեք Ctrl+S (Mac-ի դեպքում՝ Command+S): Կարող եք նաև առանց ֆայլը բացելու սեղմել դրա հղման վրա և ընտրել Save as ֆունկցիան:


Եթե այնուամենայնիվ ֆայլեր ներբեռնող Chrome-ի  ստանդարտ հավելվածը Ձեզ չի գոհացնում, ապա կարող եք օգտվել այլ հավելվածներից: Օրինակ Fruumo Download Manager հավելվածն ունի մի շարք օգտակար ֆունկցիաներ: Այն թույլ է տալիս նաև շարունակել ֆայլերի ներբեռնումը Google Chrome-ը փակելու դեպքում:



Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Հակոբյանը
Կարդալ ավելին
Հայտնի անիմատորների գաղտնի կոդը

Հայտնի անիմատորների գաղտնի կոդը




Disney, Pixar և այլ հայտնի անիմացիոն ստուդիաների համարյա բոլոր մուլտֆիլմներում կարելի է հանդիպել A113 կոդը: Պարզվում է, որ դա զուգադիպություն չի, այլ հատուկ է այդպես արված: Այդ թիվը Կալիֆորնիայի արվեստի համալսարանի այն լսարանի համարն է, որտեղ տեղի են ունեցել «Գրաֆիկական դիզայն և անիմացիա» առարկայի դասընթացները: Այդ լսարանի շատ շրջանավարտներ հետագայում դարձել են Disney, Pixar և այլ հայտնի անիմացիոն ստուդիաների անիմատորներ և աննկատ A113 կոդը ներառում են իրենց անիմացիաներում:  Եթե ուշադիր չեք եղել, ապա առաջարկում եմ տեսնել հայտնի մուլտֆիլմերից այն դրվագները, որտեղ առկա է այդ կոդը:



















Կարդալ ավելին
Շաբաթվա հարցումը: iPad, թե՞ Android-ով աշխատող ցանկացած այլ պլանշետ

Շաբաթվա հարցումը: iPad, թե՞ Android-ով աշխատող ցանկացած այլ պլանշետ

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված պլանշետներից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Gmail փոստային ծառայությունը (Gmail` 53.59%- 388 ձայն, Mail.ru` 46.41% - 336 ձայն):

Կարդալ ավելին
Google-ը թողարկեց Docs և Sheets հավելվածները Android և iOS համակարգերի համար

Google-ը թողարկեց Docs և Sheets հավելվածները Android և iOS համակարգերի համար



Google ընկերությունը թողարկեց Android և iOS համակարգերի համար նախատեսված օֆիսային փաթեթը: Տվյալ պահին օգտատերերին հասանելի են տեսքտային ֆայլեր դիտելու և ստեղծելու համար նախատեսված Docs հավելվածը և աղյուսակներ ստեղծելու ու դիտելու համար նախատեսված Sheets հավելվախը: Պրեզենտացիաների հետ աշխատելու համար նախատեսված Slides հավելվածը կթողարկվի մոտ ապագայում:


Երևի արդեն կռահեցիք, որ վերևում թողարկված բոլոր հավելվածները իրենցից ներկայացնում են Google Drive ծառայության առանձին կոմպոնենտները: Սակայն, ի տարբերություն Google Drive-ի, այս հավելվածները նախևառաջ թույլատրում են փաստաթղթերը խմբագրել օֆլայն ռեժիմում:



Google-ը հավանաբար որոշել է այս քայլին գնալ այս բնագավառում Microsoft-ի հաջողությունից հետո: Հիշեցնեմ, որ վերջերս Microsoft-ը թողարկեց օֆիսային փաթեթը iPad սարքերի համար, որը ներբեռնվել է ավելի քան 12 միլիոն անգամ և գրեթե բոլոր երկրներում գտնվում է ամենաշատ iPad սարքերի համար ներբեռնված հավելվածների առաջատարների ցուցակում: Սակայն, Microsoft-ի օֆիսային փաթեթի հավելվածները անվճար թույլատրում են միայն տեսնել փաստաթղթերը, իսկ դրանք խմբագրելու համար պահանջվում է վճարովի բաժանորդագրություն: Փաստորեն Google-ը այս առումով առավելություն ունի Microsoft-ի համեմատ, քանի որ իր հավելվածները տրամադրում է ամբողջովին անվճար:


Կարդալ ավելին
Ներկայացվեց Call of Duty խաղի հաջորդ մասի թրեյլերը

Ներկայացվեց Call of Duty խաղի հաջորդ մասի թրեյլերը


Activision ընկերությունը ներկայացրեց Call of Duty խաղի 11-րդ մասի թրեյլերը, որը կթողարկվի ս.թ. նոյեմբերի 4-ին PC, PlayStation 3, PlayStation 4, Xbox 360 և Xbox One սարքերի համար: Այս մասը կոչվում է Call of Duty: Advanced Warfare և չի հանդիսանում նախորդ տարի թողարկված Call of Duty: Ghosts խաղի շարունակությունը:

Կարդալ ավելին
Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները

Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները



Գաղտնիք չի, որ Skype-ը պահում է օգտատիրոջ ինֆորմացիան լոկալ սկավառակի վրա՝ առանց որևէ գաղտնագրման: Բաց տեսքով պահպանվում են նամակները, կոնտակտների ցուցակը, կատարված զանգերի ցանկը և այլ տվյալներ: Փաստորեն այս բոլոր տվյալները կարելի է հեշտությամբ բացել և տեսնել համակարգչի վրա տեղադրված Skype-ի բոլոր օգտատերերի տվյալները: SkypeFreak-ն իրենից ներկայացնում է Windows, OS X և Linux օպերացիոն համակարգերով աշխատող ծրագիր, որը թույլ է տալիս կարդալ Skype-ի օգտատիրոջ գաղտնի տվյալները և դրանք արտահանել տեքստային ֆայլի մեջ: Ծրագիրը ինֆորմացիոն հանում է օգտատիրոջ թղթապանակից, որը գտնվում է C:\Users\username\AppData\Roaming\Skype\ դիրեկտորիայում:


Ծրագիրը բացելուց հետո պահանջվում է ընդամենը գրել օգտատիրոջ լոգինը, որից հետո հայտնվում է հրամանների ցանկը (Profile, Contacts, Calls, Message, Generate Full Report, Exit): Համապատասխան հրամանը կատարելու համար պետք է հավաքել դրա դիմաց նշված թիվը: Օրինակ նամակները տեսնելու համար պետք է ստեղնաշարի վրա սեղմել 4 թիվը: Փաստորեն, եթե այս ծրագիրը տեղադրեն Ձեր համակարգչի վրա և բացեն, ապա դրանով կարող են կարդալ Ձեր Սկայպի տվյալները՝ անկախ այն բանից, լոգին եղած եք Skype-ում, թե չէ:

Կարդալ ավելին
ggTaxi: Երևանում հնարավոր է տաքսի պատվիրել սմարթֆոնի կոճակի մեկ հպումով

ggTaxi: Երևանում հնարավոր է տաքսի պատվիրել սմարթֆոնի կոճակի մեկ հպումով


Այսօր մեր քաղաքում հատկապես պիկ ժամերին գնալով ավելանում է տաքսի պատվիրողների թիվը, ու տաքսի գտնելը խնդիր է դառնում: Երեկոյան կանգնում ենք կանգառներում ու փորձում վստահելի տաքսի «բռնացնել»:

Ինովացիոն ggTaxi համակարգը միտված է լուծել այս հարցը: Դուք այլևս կարիք չունեք հիշելու տաքսի ծառայությունների հեռախոսահամարները, զանգահարել նրանց ու սպասել արձագանքի: gglaboratories ընկերությունը առաջարկում է ներբեռնել Ձեր սմարթֆոնում նորարարական ggTaxi հավելվածը, որը թույլ է տալիս կոճակի մի քանի պարզունակ հպումով պատվիրել տաքսի ցանկացած պահի ու Երևան քաղաքի ցանկացած վայրում (ծառայությունը դեռևս աշխատում է միայն Երևանի տարածքում): Սմարթֆոնով տաքսի պատվիրելիս Ձեզ կսպասարկի Ձեզ ամենամոտ գտնվող մեքենան:



Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին: Բացի մոբայլ հավելվածից, գործում են նաև կայքով մեքենա պատվիրելու և ավանդական զանգի տարբերակները: Կարևոր է այն, որ ցանցում գտնվող մեքենաներն ու վարորդները ընտրվելու են ընկերության կողմից և համապատասխանելու են սպասարկման հստակ կանոնների:



ggTaxi հավելվածը ստեղծել է երիտասարդ ծրագարավորողների մի խումբ, ուսումնեսիրելով միջազգային փորձը, և հանրությանը ներկայացրել է տեղեկատվական ոլորտում հայկական հեղինակային արտադրանք: Հավելվածը անընդհատ թարմացվելու է. այն ունի հետադարձ կապի հնարավորություն, և Ձեր յուրաքանչյուր կարծիք ու մեկնաբանություն կարող է արտացոլվել նոր, թարմացված տարբերակում: Շուտով Դուք կկարողանաք գնահատել վարորդի սպասարկման որակը: Ավելի ուշ հնարավոր կլինի նաև ընտրել Ձեր նախընտած վարորդին:


Կարդալ ավելին