Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ

Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ



Չնայած այն փաստին, որ օգտատերերի մեծամասնությունը ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook սոցիալական ցանցին, բայց Google ընկերությունը շարունակում է զարգացնել իր Google+ սոցիալական ցանցը: Մասնավորապես, Google-ը փորձում է կապել օգտատիրոջ Google+ հաշիվները Youtube, Blogger, Gmail և այլ հայտնի ծառայությունների հաշիվներին և այս կերպ փորձում մարդկանց ներգրավվել Google+ ցանցում: Չնայած Հայաստանում շատ քչերն են օգտվում այս ցանցից, բայց այն ունի մի շարք առավելություններ Facebook-ի նկատմամբ: Եկեք տեսնենք, թե որոնք են այդ առավելությունները:

Հիանալի դիզայն
Ի տարբերություն Facebook-ի, Google+ ցանցն ունի հիանալի դիզայն, որը շատ հեշտությամբ ձևափոխվում է կախված էկրանի չափսից: Բացի այդ, այս ցանցում ներառված են գեղեցիկ անիմացիաներ, որոնք ավելի են գեղեցկացնում կայքի դիզայնը:



Gif անիմացիաներ
Google+ ցանցում հնարավոր է տեղադրել Gif անիմացիաներ: Սա կարծում եմ շատ կարևոր առավելություն է Facebook-ի նկատմամբ, քանի որ շատ օգտատերերի է դուր գալիս այս անիմացիաները:



Ջնջված նկարների վերականգնում
Google+ ցանցում ջնջված նկարները հավիտյան չեն անհետանում: Օգտատերերը երբեմն կարող են մտափոխվել և վերադարձնել իրենց ջնջված լուսանկարները: Google+ ցանցը թույլ է տալիս  «Աղբաման»-ի միջից վերականգնել ջնջված նկարները:



Gmail-ի հետ համագործակցություն
Առանց որևէ մեկի էլ. փոստը իմանալու, կարող եք նրան հեշտությամբ նամակ ուղարկել Google+ ցանցով, եթե նա կա Ձեր ընկերների մեջ: Gmail-ում նույնպես կարող եք գրել Google+ ցանցի օգտատիրոջ անունը և նրան նամակ ուղարկել:

Լուսանկարների որակը շատ չի փոխվում
Համարյա բոլոր սոցիալական ցանցերը փոխում են լուսանկարների որակը: Google+ ցանցը գրեթե չի փոխում տեղադրված լուսանկարների որակը: Համենայն դեպս, այստեղ տեղադրված լուսանկարների որակը ավելի լավն է, քան Ֆեյսբուքում:

Խմբագրել լուսանկարները
Google+ ցանցը ներառում է մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող եք խմբագրել Ձեր լուսանկարները (կտրել, ավելացնել էֆեկտրեն, կարգավորել գույները և այլն):

Չկա գրառումների խմբագրման պատմություն
Վերջերս Ֆեյսբուքում հայտնվել է գրառումները խմբագրելու հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ այլ օգտատերերին ցուցադրվում է նաև այդ գրառման բոլոր նախկին տարբերակները: Իսկ ահա Google+ ցանցում չեն ցուցադրվում տվյալ գրառման հին տարբերակները, այլ միայն տեղեկացվում է, որ այդ գրառումը փոփոխված է: Ինչու՞ պետք է մարդիկ տեսնեն մեր գրառումների սխալ կամ թերի տարբերակները:

Ավտոմատ #Հեշթեգեր
Հեշթեգերը շատ են հեշտացնում սոցիալական ցանցերում միևնույն թեմային վերաբերող ինֆորմացիա որոնելու համար: Google+  ցանցը ավտոմատ հեշտեգեր է տեղադրում Ձեր գրառումների տակ, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ գտնեն:

Կիսվել գտնվելու վայրով
Google+ ցանցի և Google Maps ծառայության համագործակցությունը թույլ է տալիս Google+ ցանցում ընկերների հետ կիսվել Ձեր գտնվելու վայրով: Google+ ցանցը ցուցադրում է նաև Ձեր գտնվելու վայրի մասին ընկերների կարծիքները:


Գովազդ չկա
Google+ ցանցում չեն փորձում գովազդների հաշվին գումար աշխատել: Այստեղ ցուցադրվում է միայն այն ինֆորմացիան, որը Դուք ցանկանում եք տեսնել:

Անջատել գրառման մեկնաբանությունները
Շատ օգտատերեր ցանկանում են իրենց հետևորդներին տարածել գրառումներ, բայց չեն ցանկանում, որպեսզի նրանք գրեն մեկնաբանություններ: Google+ ցանցում կա մեկնաբանությունները և տարածումները անջատելու ֆունկցիա:



Գրառումների վիճակագրություն
Google+ Ripples գործիքի միջոցով հնարավոր է տեսնել Google+ ցանցում ցանկացած գրառման կամ կայքի տարածման մասին մանրամասն վիճակագրություն:


Ծանուցումներ (Notifications)
Google+ ցանցը թաքցնում է արդեն տեսած ծանուցումներ և ամեն անգամ ծանուցումների պատուհանը բացելով տեսնում եք միայն նոր ծանուցումները: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ չեն հայտնվում հավելվածների ծանուցումները:

Համագործակցություն Google-ի որոնման հետ:

Սա իրոք շատ օգտակար ֆունկցիա է բլոգերների ու նյութերի հեղինակների համար: Google-ի որոնման արդյունքներում ցուցադրվում են նրանց պրոֆիլներն ու լուսանկարները:



Պրոֆիլ
Google+ ցանցում կարող եք տեսնել այն մարդկանց քանակը, ովքեր այցելել են Ձեր պրոֆիլ: Այստեղի գլխամասի լուսանկարները ավելի մեծ չափսի են ու պրոֆիլները ավելի գեղեցիկ տեսք ունեն:




Կարծում եմ վերևում նշված փաստերն ու ֆունկցիաները իրականում շատ օգտակար են ու հարմար, սակայն Հայաստանում այնուամենայնիվ այս սոցիալական ցանցից դեռևս շարունակում են օգտվել շատ քիչ թվով օգտատերեր: Եթե գրանցված եք այդ ցանցում, ապա կարող եք հետևել իմ պրոֆիլին կամ Armblog.net-ի էջին: Շնորհակալություն
Կարդալ ավելին
Ներկայացվեց Mortal Kombat X խաղի թրեյլերը

Ներկայացվեց Mortal Kombat X խաղի թրեյլերը



Համացանցում տեղադրվել է Mortal Kombat X խաղի թրեյլերը: Ցավոք սրտի, տվյալ պահին այս խաղի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկան: Հայտնի է միայն, որ խաղը կթողարկվի մյուս տարի: Ենթադրվում է, որ խաղը հասանելի կլինի PlayStation, Xbox խաղային կոնսոլների և համակարգիչների վրա:

Կարդալ ավելին
Apple-ի և Microsoft-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «Սիլիկոնային հովտի ցանցահենները»

Apple-ի և Microsoft-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «Սիլիկոնային հովտի ցանցահենները»



Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: 


Առաջին ֆիլմը, որին ցանկանում եմ անդրադառնալ, կոչվում է Սիլիկոնային հովտի ցանցահենները (Pirates of Silicon Valley): Ֆիլմը նկարահանվել է 1999թ.: Ֆիլմում նկարագրված է, թե ինչպես են ձևավորվել 2 հսկա ընկերությունները՝ Microsoft-ը և Apple-ը: Բնականաբար Ֆիլմի գլխավոր հերոսներն են Ստիվ Ջոբսը, Ստիվ Վոզնյակը, Բիլ Գեյթսը և Ստիվ Բալմերը: Նշեմ, որ ֆիլմի դերակատարները իրականում շատ նման են վերոնշյալ մարդկանց: Ի տարբերություն մնացած ֆիլմերի, այստեղ պատմությունները ճոխացված չեն: Օրինակ ֆիլմում կարող ենք տեսնել, թե ինչպես է Ստիվ Ջոբսը հաջողությունից կորցնում իր գլուխը, ինչպես վատ է նա վերաբերվում իր աշխատողների հետ, կամ ինչպես է նա թողնում իր հղի ընկերուհուն: Ֆիլմում առանց թերությունների չի մնացել նաև Բիլ Գեյթսը: Նա խաբում է IBM-ին՝ DOS համակարգը սեփական արտադրանք ներկայացնելով: Ֆիլմում տեսնում ենք նաև, թե ինչպես է Ստիվ Ջոբսը իրենով անում Xerox ընկերության արտադրանքները և դրանց հիմքի վրա ստեղծում իր օպերացիոն համակարգը: Իսկ Բիլ Գեյթսը այնուհետև գողանում է Ստիվ Ջոբսից և ստեղծում Windows-ը:


Բացի Microsoft-ից և Apple-ից, այս ֆիլմում ներկայացված են նաև IBM և Xerox ընկերություններ պատմությունից դրվագներ: Բնականաբար ռեժիսորները չէին կարող սա բաց թողնել, քանի որ Apple-ի և Microsoft-ի ձևավորման սկզբնական փուլում այս ընկերությունները մեծ դեր են խաղացել:


Ֆիլմի հերոսները գնում են բազմաթիվ զոհաբերությունների, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Նրանք մտնում են դաժան պայքարի մեջ և երբեմն առաջնորդի դերում հայտնվում խաբեության շնորհիվ: Սակայն, չնայած այս ամենին, մենք այնուհանդերձ խղճում ենք ֆիլմի հերոսներին և նախապատվություն տալիս այս կամ այն կերպարին:


Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ  է տալիս իմանալ երկու առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների պատմությունը: Բացի այդ, դիտելով այս ֆիլմը, հնարավոր է դառնում չիդեալականացնել Ստիվ Ջոբսին և Բիլ Գեյթսին, այլ գիտակցել նրանց իրական նվաճումներն ու բացթողումները: Վերջում նշեմ, որ Ֆիլմը նաև պարունակում է մի շարք հումորային տեսարաններ: 
Կարդալ ավելին
Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8 և Yosemite համակարգում: Հայերեն վիդեո-անդրադարձ

Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8 և Yosemite համակարգում: Հայերեն վիդեո-անդրադարձ



Երեկ WWDC 2014 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց իր նոր OS X 10.10 Yosemite iOS 8 օպերացիոն համակարգերը: Դրանցում կատարվել են մի շարք զգալի փոփոխություններ ու ավելացել են նոր ֆունկցիաներ: iOS 8-ի նորարարությունների մեծ մասը նախատեսված են ծրագրեր մշակողների համար ու իրոք շատ լուրջ փոփոխություններ են: Իսկ վերջնական օգտատերերը շատ քիչ փոփոխություններ կարող են տեսնել: Մասնավորապես նշեմ, որ Apple-ը ներկայացրեց նոր ծրագրավորման լեզու, որը կոչվում է Swift: Եթե ծրագրավորող եք ու ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ այդ լեզվին, ապա ներբեռնեք և կարդացեք «The Swift Programming Language» անվճար գիրքը: Գրքի օնլայն տարբերակը հասանելի է այստեղՆշեն, որ OS X 10.10 Yosemite համակարգը հասանելի կլինի ամբողջովին անվճար և կարող եք ներբեռնել այս տարվա աշնանը: iOS 8 համակարգը նույնպես հասանելի կլինի աշնանը: Եթե չեք հետևել երեկվա ներկայացմանը, ապա կարող եք դիտել iMicca-ի հայերեն անդրադարձը:

Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը

Apple-ը ներկայացրեց OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը


WWDC 2014 կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց իր հաջորդ օպերացիոն համակարգը: Այն կոչվում է OS X 10.10 Yosemite: Այդ անվանումը Apple-ը վերցրել է Կալիֆորնիայում գտնվող «Յոսեմիթի» այգուց: Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ ու նորություններ կան այս նոր օպերացիոն համակարգում:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գրիշա Պետրոսյանը

Կարդալ ավելին
Armblog.net-ի պաշտոնական հավելվածը Firefox-ի համար

Armblog.net-ի պաշտոնական հավելվածը Firefox-ի համար


Հարգելի այցելուներ, ես ինքս օգտվում եմ Google Chrome ինտերնետ դիտարկչից, այդ պատճառով մինչ այժմ այդքան էլ մեծ ուշադրություն չէի դարձնում Firefox-ի համար հավելվածներ ստեղծելուն: Սակայն կարծում եմ, որ ձեզանից շատերը օգտագործում են հենց Firefox դիտարկիչը: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է Armblog.net-ի պաշտոնական հավելվածը Mozilla Firefox դիտարկչի համար, որի միջոցով կարող եք տեսնել բլոգի վերջին գրառումները և առանց բլոգը բացելու կատարել որոնում: Օրինակ kdwin-ը փնտրելու համար կարող եք պարզապես բացել այս հավելվածը և որոնման դաշտում գրել kdwin: Այնուհետև կբացվի Armblog-ի էջը և կցուցադրվի Ձեր որոնման արդյունքը: Հավելվածի վրա տեղադրված են նաև սոցիալական ցանցերում Armblog-ի բոլոր պաշտոնական էջերի հղումները: Տեղեկացնեմ, որ թարմացվել է նաև Google Chrome-ի հավելվածը:


Կարդալ ավելին
Gangnam Style-ի հերթական ռեկորդը

Gangnam Style-ի հերթական ռեկորդը



Հիշու՞մ եք կորեական Gangnam Style տեսահոլովակը: Այն հանդիսանում է անցած տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի ու ամենաշատ դիտված տեսահոլովակը: Իրականում շատ քչերը կարող են ասել, թե ինչու է այս տեսահոլովակն այդքան հայտնի, բայց որ այն շարունակում է սահմանել ռեկորդներ, այդ փաստը ոչ մեկ չի կարող հերքեր ու չհամաձայնվել: Այսպիսով վերջերս Gangnam Style տեսահոլովակը հատեց նաև 2 միլիարդ ցուցադրումների ռեկորդը: 



Սա իրականում շատ մեծ թիվ է, և եթե հաշվի առնենք, որ այդ տեսահոլովակի դիտումների քանակը շարունակում է մեծ տեմպերով աճել, ապա կարելի է ենթադրել, որ այն դեռ ի վիճակի է սահմանել մի շարք նոր ռեկորդներ:

Կարդալ ավելին
Շաբաթվա հարցումը: Windows, թե՞ Mac OS

Շաբաթվա հարցումը: Windows, թե՞ Mac OS



Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված օպերացիոն համակարգերից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Call of Duty համակարգչային խաղը (Call of Duty` 67.58%- 442 ձայն, Battlefield` 32.42% - 212 ձայն):

Կարդալ ավելին
Ինչպես ջնջել "Video I made for my friends" վիրուսը

Ինչպես ջնջել "Video I made for my friends" վիրուսը



Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ջնջել վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում գտած Video I made for my friends վիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն իրենից ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով շարքից դուրս են գալիս Google Chrome ինտերնետ դիտարկչի կարգավորումները և Ֆեյսբուքի օգտատիրոջից անկախ նրա պատի վրա տարածվում է այդ վիրուսը: Այսպիսով մեծ դժվարությամբ իմ համակարգչի վրա այդ վիրուսը տեղադրելուց հետո միայն կարողացա հասկանալ, թե ինչպես դրա դեմն առնել: Վիրուսը համակարգչի մեջ տեղադրվում է միայն այն դեպքում, երբ ներբեռնում եք Video Player.exe ֆայլը և աշխատացնում: Դրանից անմիջապես հետո այն կատարում է իր «սև» գործը և փակում Google Chrome-ը: Այնուհետև Chrome-ը բացելուց և Ֆեյսբուք մտնելուց հետո Ձեր պատի վրա տեղադրվում է այդ վարակված գրառումը:

1.Նախևառաջ  եկեք ստուգենք, թե արդյոք Ձեր Google Chrome-ը վարակված է այդ վիրուսով: Ստուգելու համար Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Եթե այդ էջը չբացվի, ուրեմն 100%-ով վարակված եք վերոնշյալ վիրուսով: Իսկ եթե այդ էջը բացվի, միևնույն է ապահովության համար կատարեք ներքևի քայլերը:

2.Բացեք Task Manager ծրագիրը (Ctrl+Shift+Esc կամ Windows-ի Taskbar-ի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Task Manager):


3.Աշխատող ծրագրերի ցուցակում նշեք Video Player.exe ծրագիրը և սեղմեք Delete կամ End Task:

4.Բացեք համակարգչի Startup կարգավորումները: Windows 8-ի դեպքում այդ կարգավորումները գտնվում են 2-րդ քայլում բացված Task Manager-ում: 



Windows 7-ի կամ Windows XP-ի դեպքում կարող եք այն բացել Start Menu-ից՝ գրելով msconfig ծրագրի անունը: Այնուհետև բացված պատուհանում պետք է ընտրել Startup բաժինը:


5. Բացված StartUp կարգավորումներում գտեք fact-update.exe ծրագիրը և աջ քլիք անելով ընտրեք disable: Այնուհետև աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք open file location: Բացված թղթապանակում ջնջեք այդ ֆայլը:


6. Բացեք Google Chrome դիտարկիչը և բացեք դրա Task Manager բաժինը:


7.Բացված պատուհանում նշեք NovalX հավելվածը և սեղմեք End process կամ Delete:



8.Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Արդեն պիտի որ բացվի Google Chrome-ի հավելվածների բաժինը: Novalx հավելվածի աջ մասում սեղմեք ջնջելու նշանի վրա:




9. Բացեք C:/Users/Օգտանուն/AppData/Local/Google/Chrome/UserData/
Default թղթապանակը և ջնջեք Preferences ֆայլը: 


10. Եթե նախկինում Ձեր Google Chrome-ը միացված էր Ձեր Google-ի հաշվին և միացված էր սինխրոնիզացիան, ապա այն նորից պետք է միացնել, որպեսզի հին կարգավորումներն ու հավելվածները նորից վերականգնվեն: Դրա համար Google Chrome-ի կարգավորումներում նորից միացրեք սինխրոնիզացիան:


Այս քայլերից հետո պիտի որ վիրուսն ամբողջովին մաքրվի Ձեր համակարգչից: Շնորհակալ եմ Արթուր Ավանեսովից այս հնարքի մասին տեղեկացնելու համար: Կարող եք կարդալ նաև իմ նախորդ գրառումն այն մասին, թե ինչպես անել, որպեսզի Ձեզ չկարողանան նշել այդ վնասակար ստատուսների տակ: Եթե խնդիրներ ու հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում, կքննարկենք:

Հ.Գ.
Կարող եք Ձեր ընկերների բոլոր վարակված գրառումների տակ դնել այս գրառման հղումը, որպեսզի տեսնեն ու ջնջեն այդ վիրուսը:

Թարմացված
Եթե դժվարանում եք, կարող եք ներբեռնել այս ծրագիրը և աշխատացնել: Այն ավտոմատ կանի վերոնշյալ գործողությունները: Ես ինքս չեմ փորձել, բայց ասում են, որ աշխատող տարբերակ է:
Կարդալ ավելին