Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես անել, որպեսզի Ֆեյսբուքում Ձեզ չնշեն վիրուսների կամ այլ ստատուսների տակ



Վերջերս Ֆեյսբուքում տարածվել է մի վիրուս, որը օգտատիրոջից անկախ նշում է նրա բոլոր ընկերներին և տարածում վիրուս պարունակող հղումը: Փաստորեն Ձեր կամքից անկախ դառնում եք վիրուս տարածող և բացի Ձեր համակարգիչներից վնասում եք նաև Ձեր ընկերների համակարգիչները: Վիրուսը տարածում է հետևյալ կերպ. սեղմելով վնասակար հղման վրա ակտիվանում է վիրուսը և այն արդեն ձեզանից անկախ սկսում է նշել Ձեր բոլոր ընկերներին: Այսպիսով այդ վիրուսը իրենց Ֆեյսբուքի պատի վրա տեսնում են ոչ միայն Ձեր ընկերները, այլ նաև Ձեր ընկերների ընկերները ու այսպես շարունակ: Իհարկե, նշված վիրուսից պաշտպանվելու ամենալավ ձևը վնասակար հղումների վրա չսեղմելն է: Ասել եմ ու նորից կասեմ, որ ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև: Ինչ-որ բան սեղմելուց առաջ մի քանի վայրկյան դադար տվեք և մտածեք:


Լավ, ենթադրենք Դուք գիտեք, որ տվյալ հղումը վիրուսը է ու չեք սեղմում դրա վրա: Բայց սրանով Դուք դեռ չեք դադարում նպաստել վիրուսի տարածմանը: Եթե Ձեր ընկերներից որևէ մեկը սեղմի հղման վրա, ապա նրա անունից ստատուս կգրվի ու Ձեր անունը կնշվի դրա տակ: Իսկ դա արդեն նշանակում է, որ Ձեր ընկերները նույնպես կտեսնեն այդ գրառումը, քանի որ Ֆեյսբուքը Ձեր ընկերներին ցուցադրում է բոլոր այն գրառումները, որտեղ նշված է Ձեր անունը: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք անջատել այդ ֆունկցիան և ընդհանրապես արգելել որևէ մեկին առանց հաստատման Ձեզ նշել ինչ-որ տեղ Ֆեյսբուքում:

1. Մտեք Ֆեյսբուքի կարգավորումների էջը:
2. Փոխեք նկարում ցուցադրված 2 կարգավորումները և դրեք On:


Այս ֆունկցիաները միացնելուց հետո հետագայում Ձեր ընկերները կարող են Ձեզ նշել իրենց գրառումներում, սակայն դրանք չեն ցուցադրվի Ձեր ընկերներին այնքան ժամանակ, մինչև դրանք հաստատեք: Իհարկե կարող եք մերժել դրանք և թաքցնել ընկերներից:

Հետևություն
Վերոնշյալ վիրուսից և ընդհանրապես նմանատիպ բոլոր վիրուսներից պաշտպանվելու համար պետք է միացնել նշումների պարտադիր հաստատման ֆունկցիան (Tag Review) և չսեղմել այդ հղումների վրա:

Հ.Գ.
Եթե արդեն վարակվել եք այդ վիրուսով, ապա կատարեք Արթուր Ավանեսովի հետևյալ ցուցումը: Կարող եք նաև որևէ անտիվիրուսով ստուգել ամբողջ համակարգիչը: Օրինակ իմ մոտ Nod32 անտիվիրուսը շատ հեշտությամբ կանխեց այդ վիրուսի ներբեռնումն ու տարածումը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն