Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինստագրամի Story-ներում հայտնվել է հարց ու պատասխանի հնարավորություն

Ինստագրամի Story-ներում հայտնվել է հարց ու պատասխանի հնարավորություն


Ինստագրամը շարունակում է նոր ինտերակտիվ ստիկերներ ավելացնել Story-ներում: Ինստագրամի iOS և Android հավելվածների վերջին տարբերակում ավելացել է նոր Questions ստիկեր, որը հնարավոր է տեղադրել Story-ի վրա և հետևորդներին խնդրել հարցեր գրել: Հետևորդներն իրենց հերթին կարող են սեղմել Story-ի վրա գտնվող հարցի դաշտի վրա ու մեկ կամ ավել անգամ գրել իրենց հետաքրքրող հարցերը: Հետաքրքիրն այն է, որ հարցերը չեն հայտնվում նամակների Direct բաժնում: 


Story-ի հեղինակը կարող է տեսնել հարցերը Story-ի վիճակագրության էջում: Այնտեղ ցուցադրվում են հարցեր տված օգտատերերի պրոֆիլներն ու նրանց հարցերը: Story-ի հեղինակը կարող է սեղմել հարցի վրա և նոր Story-ով պատասխանել այդ հարցին: Նոր ստեղված Story-ի վրա ավտոմատ ցուցադրվում է հարցը, սակայն հարց տվողի պրոֆիլը գաղտնի է մնում:
Կարդալ ավելին
YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ

YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ


Android համակարգի YouTube հավելվածում ավելացել է ինկոգնիտո  ռեժիմ, որը միացնելու դեպքում չի պահպանվի ձեր ակտիվությունը YouTube-ում: Այսինքն, որոնման արդյունքներն ու դիտված տեսանյութերի պատմությունը կջնջվեն այս ռեժիմն անջատելուց հետո: Սա կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ ձեր սմարթֆոնից տվյալ պահին օգտվում է այլ մարդ ու չեք ցանկանում, որպեսզի նրա դիտած տեսանյութերն ազդեն Ձեր YouTube-ի ակտիվության ու հոսքի վրա: 


YouTube-ը հիմնականում առաջնորդվում է դիտված տեսանյութերով և առաջարկում է դրանց նման տեսանյութեր: Առայժմ հայտնի չէ, թե YouTube-ի մնացած հավելվածներում երբ կհայտնվի այս ֆունկցիան: Ինկոգնիտո ռեժիմը միացնելու համար պետք է սեղմեք Ձեր ավատարի վրա և բացված ցանկում գտնել այդ կարգավորումը: 
Կարդալ ավելին
Ո՞ր ֆլագմանային սմարթֆոնի մարտկոցն է ավելի երկար դիմանում (Տեսանյութ)

Ո՞ր ֆլագմանային սմարթֆոնի մարտկոցն է ավելի երկար դիմանում (Տեսանյութ)


The Tech Chap Յութուբի կանալը համեմատել է մի քանի ժամանակակից ֆլագմանային սմարթֆոնների մարտկոցները և պարզել հաղթողին: Փորձարկման ընթացքում սմարթֆոնների վրա բացվել են միևնույն խաղերն ու ծրագրերը, կատարվել են նույն գործողությունները: Բոլոր սմարթֆոնների էկրանները դրված են եղել առավելագույն լուսավորության վրա:



Այսպիսով փորձարկման ժամանակ առաջինը հանձնվել է HTC U12 սմարթֆոնը, որից հետո հերթականությամբ անջատվել են Pixel 2 XL, Samsung Galaxy S9+ և OnePlus 6 սմարթֆոնները: Փորձարկման վերջում մնացած երկու սմարթֆոններից մեկը՝ iPhone X-ը անջատվել է այն ժամանակ, երբ հաղթող ճանաչված Huawei P20 Pro սմարթֆոնն ուներ 18% մարտկոցի լիցք: Հանուն արդարության նշեմ, որ Huawei P20 Pro սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, իսկ iPhone X-ինը՝ 2716 մԱ/ժ:

Կարդալ ավելին
MIUI 10 Beta համակարգն արդեն հասանելի է Xiaomi-ի 8 մոդելների համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել

MIUI 10 Beta համակարգն արդեն հասանելի է Xiaomi-ի 8 մոդելների համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել


Xiaomi ընկերությունը թողարկել է MIUI 10 օպերացիոն համակարգի գլոբալ բետա տարբերակը, որն արդեն հնարավոր է տեղադրել  Xiaomi-ի հետևյալ 8 մոդելների վրա՝
  • Mi 5
  • Mi 6
  • Mi Mix
  • Mi Mix 2
  • Mi Mix 2S
  • Redmi S2
  • Redmi Note 5 և Note 5 Pro
  • Mi Note 2

Անմիջապես սմարթֆոնի մեջից «օդային» տարբերակով թարմացնելու համար պետք է տեղադրված ունենաք MIUI 9.5 beta համակարգը: Թարմացնելու համար պետք է բացեք կարգավորումները և թարմացումների էջում ստուգեք նոր տարբերակի առկայությունը: MIUI 10 Beta-ն «մաքուր» տարբերակով տեղադրելու համար կարող եք օգտվել պաշտոնական ուղեցույցից:
Կարդալ ավելին
Game design #01: Ի՞նչ է գեյմ դիզայնը (տեսանյութ)

Game design #01: Ի՞նչ է գեյմ դիզայնը (տեսանյութ)

Կարդալ ավելին
Հայտնի են 2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ սմարթֆոնները

Հայտնի են 2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ սմարթֆոնները


Antutu ընկերությունը ներկայացրել է  2018թ. հունիս ամսվա դրությամբ ամենաարագործ Անդրոիդ սմարթֆոնների ցուցակը, որտեղ առաջին անգամ հայտնված սմարթֆոնները զբաղեցրել են բավականին բարձր հորիզոնականներ: Նշեմ, որ Antutu-ի անգլերեն կայքում ներկայացված ցուցակը թերի է, քանի որ այնտեղ ներառված չի Չինաստանի շուկան: Antutu-ի ցուցակում ներկայացված միավորները ոչ թե առավելագույներն են, այլ հունիս ամսվա ընթացքում կատարված ստուգումների միջին արժեքները:


Ներկայացված ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Xiaomi Black Shark խաղային սմարթֆոնը, երկրորդ հորիզոնականում վերջերս թողարկված ինովացիոն լուծումներով Vivo NEX-ը, երրորդում՝ OnePlus 6-ը:  Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi Mi 8Smartisan R1, Samsung Galaxy S9+, Xiaomi Mix 2S, Samsung Galaxy S9, Sony Xperia XZ2 և ZTE Nubia Red Magic սմարթֆոնները: Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:


Antutu-ն առանձին ներկայացրել է նաև արագագործ iOS սարքերի ցուցակը, սակայն այստեղ անակնկալներ չկան, քանի որ Apple-ի հաջորդ սարքն ավելի արագ է նախորդից և այսպես շարունակ:
Կարդալ ավելին
Հայկական WebStart.am կայքը փոքր և միջին բիզնեսներին առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից

Հայկական WebStart.am կայքը փոքր և միջին բիզնեսներին առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից



WebStart.am կայքը ստեղծվել է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին աջակցելու և ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով: Այս կայքը բավականին էժան գներով հնարավորություն է տալիս նորաբաց կամ կայացած փոքր և միջին բիզնեսներին ունենալ սեփական կայքերը: 



WebStart.am-ն առաջարկում է կայքեր սկսած 9950 դրամից:  Կարող եք օգտվել նաև այս կայքի կողմից առաջարկվող այլ ծառայություններից և նվազագույն գներով տեղադրել համացանցում, ձևափոխել ու առաջխաղացնել ձեր կայքերը: WebStart.am-ից կայք գնելու դեպքում տարեկան 8000 դրամով տրամադրվում է նաև am տիրույթում դոմեյն:



WebStart.am-ում հնարավոր է պատվիրել ինչպես landing կայքեր, այնպես էլ ինտերնետ խանութներ: Հնարավորություն կա նաև պատվիրել ցանկացած թեմայով ու դիզայնով կայք, որը չկա առաջարկվող կատալոգում:



WebStart.am-ն ունի նաև 30 օրյա ժամկետում գումարի վերադարձման մեխանիզմ: Եթե որևե պատճառով գնված կայքը չարդարացնի Ձեր սպասումները, ապա 30 օրվա ընթացքում կարող եք վերադարձնել կայքը և ստանալ գումարը:
Կարդալ ավելին
Google Duo-ով հնարավոր է զանգել ցանկացած Անդրոիդ սմարթֆոնի, եթե նույնիսկ զանգ ստացողն այն չի տեղադրել

Google Duo-ով հնարավոր է զանգել ցանկացած Անդրոիդ սմարթֆոնի, եթե նույնիսկ զանգ ստացողն այն չի տեղադրել


Եթե Ձեր Անդրոիդի վրա անծանոթ հավելվածից զանգ եք ստանում ու մինչ պատասխանելը հայտնվում է ընկերներից մեկի դեմքը, ապա պետք չի զարմանալ: Պարզվում է՝ Google-ը թաքուն ներդրել է այս հավելվածը Անդրոիդ համակարգում: Google Duo-ով զանգելու համար պետք է սմարթֆոնի մեջ ներբեռնել և տեղադրել այս հավելվածը, իսկ ահա զանգ ստացողի դեպքում սա պարտադիր պայման չի: 


Duo-ով զանգ ստանալու միայն պայմանն այն է, որ զանգողն իր հեռախոսի կոնտակտների մեջ ունենա հեռախոսահամարը, իսկ զանգ ստավողի Android-ը լինի ոչ այդքան հին (պետք է ունենա App Preview Messaging տեխնոլոգիան):


Google Duo-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նախքան զանգին պատասխանելը կարող եք տեսնել զանգողի վիդեոն: Այսինքն զանգ կատարելուց ավտոմատ միանում է տեսախցիկը ու այն ցուցադրում զանգ ստացողին, որպեսզի զանգ ստացողը տեսնի որտեղ եք (կամ ինչ դեմքով եք) ու իրավիճակից կախված պատասխանի 😊


Այնպես որ, եթե Ձեր Անդրոիդ սմարթֆոնի վրա զանգ ստանաք ու մինչ պատասխանելը տեսնեք ընկերներից մեկի դեմքը, ապա չզարմանաք:

Կարդալ ավելին
iOS և Android-ի Microsoft Edge դիտարկչում ներդրվել է գովազդներն արգելափակող գործառույթ

iOS և Android-ի Microsoft Edge դիտարկչում ներդրվել է գովազդներն արգելափակող գործառույթ

Microsoft ընկերությունը iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Microsoft Edge դիտարկչում ներդրել է Adblock Plus հավելվածը, որը նախատեսված է գովազդներն արգելափակելու համար: Այս հավելվածը հնարավոր է միացնել Microsoft Edge-ի վերջին տարբերակի կարգավորումներում: 



Գովազդներն արգելափակող գործառույթ կա նաև Android-ի Google հավելվածում, սակայն Chrome-ը ավելի մեղմ է պայքարում գովազդների դեմ ու արգելափակում է ոչ այդքան մեծ թվով գովազդներ:


Կարդալ ավելին
Ներկայացվեց կարմիր OnePlus 6 սմարթֆոնը

Ներկայացվեց կարմիր OnePlus 6 սմարթֆոնը


OnePlus ընկերությունը թողարկել է կարմիր կորպուսով OnePlus 6 սմարթֆոն, որը համալրելու է մինչ այժմ եղած սև և սպիտակ մոդելների շարքը: Նշեմ, որ մեկ ամսում վաճառվել է ավելի քան 1 միլիոն OnePlus 6 սմարթոն:


Սկզբնական շրջանում կարմիր OnePlus 6 սմարթֆոնները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում: Դրանք կվաճառվեն հուլիսի 10-ից սկսած և 8ԳԲ/128ԳԲ մոդելները կարժենան 579$: OnePlus 6 սմարթֆոնն ունի 6,3 դյույմանոց 2280 х 1080 AMOLED էկրան, Snapdragon 845 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 64/128/256 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը հետնամասում ունի կրկնակի 16/20 ՄՊ տեսախցիկ, իսկ առջևում՝ 20 ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է:
Կարդալ ավելին