Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Microsoft-ը թողարկել է կորոնավիրուսի տարածմանը իրական ժամանակում հետևելու քարտեզ

Microsoft-ը թողարկել է կորոնավիրուսի տարածմանը իրական ժամանակում հետևելու քարտեզ



Microsoft ընկերությունը Bing որոնողական համակարգում տեղադրել է Covid-2019 վիրուսին իրական ժամանակում հետևելու քարտեզ: Ամեն մի երկրի վրա սեղմելուց հետո կարող եք տեսնել կոնկրետ այդ երկրին վերաբերող պաշտոնական վիճակագրությունը: Հնարավորություն կա նաև տեսնել տվյալ երկրում Covid-2019 վիրուսին  վերաբերող վիդեոներ և նորություններ: 

Կարդալ ավելին
Ինչպես SmartTV-ով կամ համակարգչով անվճար նայել ամենավերջին ֆիլմերը 4K որակով

Ինչպես SmartTV-ով կամ համակարգչով անվճար նայել ամենավերջին ֆիլմերը 4K որակով


OttPlayer ծրագիրը հիմնականում նախատեսված է IPTV հեռուստատեսային ալիքներ նայելու համար: Այսինքն, ծրագրին տալիս եք վճարովի կամ անվճար փլեյլիսթի հասցե և այն ցուցադրում է ցանկն ու վիդեո պատկերը: 


Համացանցում գոյություն ունի մի հիանալի պորտալ, որը թույլ է տալիս դիտել ամենավերջին ֆիլմերը 4K կամ ավելի ցածր որակով: Պորտալն ունի նաև Torrent ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն, ինչին կանդարդառնամ հետագա գրառումներից մեկում: Իսկ մինչ այդ, եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր այդ պորտալը կապել OttPlayer ծրագրի հետ և SmartTV-ով նայել ամենավերջին ֆիլմերը 4K որակով:


1.Հեռուստացույցի մեջ ներբեռնեք OttPlayer ծրագիրը: Գրեթե բոլոր SmartTV-ների հավելվածների խանութում այն անվճար առկա է: Եթե ծրագիրը առկա չէ ձեր հեռուստացույցի համար կամ ծրագրի մեջ ներքևի հասցեն չի ավելանում, ապա հեռուստացույցի ինտերնետ դիտարկչում բացեք http://widget.ottplayer.es կայքը: Այս կայքը կարող եք բացել նաև համակարգչով, պլանշետով, սմարթֆոնով, PlayStation-ով և ֆիլմերը դիտել այդ սարքերի վրա:

2.Բացեք OttPlayer-ը և սեղմելով մատիտի վրա ավելացրեք հետևյալ պորտալի հասցեն՝ http://nserv.host:5300/#.XML


Նշեմ, որ հարմարավետ նավիգացիայի համար OttPlayer-ի կարգավորումներում նավիգացիայի տիպը դրեք список: Եթե դժվարություններ լինեն, ապա դիտեք YouTube-ի ուղեցույցները:


Հ.Գ.
Ինչպես արդեն նշեցի, OttPlayer-ը հիմնականում նախատեսված է IPTV ալիքներ դիտելու համար, ինչի մասին մանրամասն կարող եք կարդալ այս գրառման մեջ:
Կարդալ ավելին
Doom Eternal խաղի վերջնական թրեյլերը: Խաղը թողարկվելու է մարտի 20-ին

Doom Eternal խաղի վերջնական թրեյլերը: Խաղը թողարկվելու է մարտի 20-ին


Bethesda ընկերությունը ներկայացրեց Doom Eternal խաղի վերջնական թրեյլերը: Հիշեցնեմ, որ խաղը թողարկվելու է ս.թ. մարտի 20-ին:
Կարդալ ավելին
Թողարկվել է Call of Duty Warzone անվճար բազմապլատֆորմ խաղը

Թողարկվել է Call of Duty Warzone անվճար բազմապլատֆորմ խաղը


Infinity Ward ընկերությունը թողարկել է Call of Duty խաղի անվճար տարբերակը, որն իրենից ներկայացնում է օնլայն  «արքայական մենամարտեր»: Քարտեզի վրա 150 օգտատերեր միայնակ կամ թիմերով կռվում են միմյանց դեմ: Խաղն անվճար հասանելի է PC, XBox One և PS4 պլատֆորմերի վրա:



Խաղը տվյալ պահին ներառում է երկու ռեժիմներ՝ Battle Royale և Plunder: Առաջինը դա դասական «Արքայական մենամարտեր» են, իսկ երկրորդի դեպքում պետք  է որոշակի քանակությամբ գումար հավաքել՝ թշնամիներին թալանելով և սպանելով:



Խաղում հնարավոր է արագ տեղափոխվել տարբեր տեսակի տրանսպորտով (կվադրոցիկլ, բեռնատար, ուղղաթիռ և այլն):



«Արքայական մենամարտերում» մահանալու դեպքում հնարավորություն է տրվում նորից վերադառնալ: Մահացած խաղացողը ընկնում է գաղութ, որտեղ պետք է 1 vs 1 մենամարտում հաղթի հակառակորդին:  Հաղթողը վերառանում է, իսկ պարտվողը պետք է հույսով սպասի, որ իր թիմակիցները պայմանագիր կնքելով գումար կհավաքեն ու իրեն կվերադարձնեն: Պայմանագրերը խաղում իրենցից ներկայացնում են հատուկ առաջադրանքներ:



Call of Duty Warzone խաղն առանձնացված է Call of Duty Modern Warfare խաղի ամբողջական տարբերակից, սակայն վերջինիս օգտատերերը կարող են իրենց զենքերն ու այլ իրերը օգտագործել նաև Warzone խաղում:



Վերջում ավելացնեմ, որ խաղը հասանելի չի ռուսական PSN պրոֆիլների համար, այդ պատճառով կարող եք այն ներբեռնել ԱՄՆ կամ այլ երկրի պրոֆիլով:
Կարդալ ավելին
iPhone 11 Pro-ով 5 ժամ շարունակ նկարահանվել է Էրմիտաժի թանգարանը (տեսանյութ)

iPhone 11 Pro-ով 5 ժամ շարունակ նկարահանվել է Էրմիտաժի թանգարանը (տեսանյութ)


Apple Россия-ի YouTube-ի էջում տեղադրվել է 5 ժամ 19 րոպեանոց տեսահոլովակ, որը նկարահանվել է iPhone 11 Pro-ի 4K տեսախցիկով: Տեսահոլովակում ցուցադրվում են Էրմիտաժի 45 սրահներ և 588 արվեստի գործեր:

Կարդալ ավելին
Apple Watch-ի նոր պատճենն ու էժան մրցակիցը` Oppo Watch

Apple Watch-ի նոր պատճենն ու էժան մրցակիցը` Oppo Watch


Oppo ընկերությունը ներկայացրեց իր առաջին սմարթ ժամացույցները, որոնք կոչվում են Oppo Watch: Այս ժամացույցները արտաքնապես շատ նման են Apple Watch-ին: Ժամացույցներն ունեն 1.6 դյույմանոց (41մմ կորպուս) և 1.9 դյույմանոց (46մմ կորպուս) AMOLED էկրան: Ժամացույցների կորպուսը ալյումինից է: Ժամացույցը կառավարվում է կորպուսի վրա տեղադրված երկու ֆիզիկական կոճակներով:


Oppo Watch-երն աշխատում են Snapdragon Wear 2500 և Apolo 3 պրոցեսորներով, ունեն 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներքին հիշողություն: Ժամացույցներում չկա SIM քարտ տեղադրելու հնարավորություն, սակայն առկա է eSIM տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս սմարթֆոնից անկախ զանգեր ընդունել կամ զանգել: 


Oppo Watch ժամացույցներով կարող եք հետևել ձեր քնի որակին, սրտի աշխատանքին և ֆիզիկական ակտիվությանը: Ինչպես Apple Watch-ում, այստեղ նույնպես կա սրտի էլեկտրոկարդիոգրամայի հնարավորություն: Oppo Watch սմարթ ժամացույցները ջրակայուն են:


Ժամացույցի արտադրողները հավաստիացնում են, որ լիցքավորելուց հետո դրանք նորմալ օգտագործման պայմաններում աշխատում են 40 ժամ, իսկ էներգախնայող ռեժիմի դեպքում՝ 21 օր: Ժամացույցներն աշխատում են Android-ի հիման վրա ստեղծված ColorOS Watch համակարգով: Ժամացույցները հասանելի կլինեն ս.թ. մարտի 24-ից և կարժենան 215 կամ 288 ԱՄՆ դոլար:
Կարդալ ավելին
Ինչպես մի քանի վայկյանում ջնջել տեսահոլովակի ֆոնը

Ինչպես մի քանի վայկյանում ջնջել տեսահոլովակի ֆոնը

Ամիսներ առաջ բլոգում անդրադարձել էի remobe.bg կայքին, որի միջոցով հնարավոր է ակնթարթորեն լուսանկարի վրայից հեռացնել ֆոնը և առանձնացնել դրա վրա գտնվող մարդուն: Այժմ համացանցում հայտնվել է նմանատիպ մի ծառայություն, որն արդեն վիդեոյի վրայից է հեռացնում ֆոնը:


Այս գործիքը թույլ է տալիս նաև հին ֆոնի փոխարեն ընտրել այլ ստատիկ կամ դինամիկ ֆոներ: Հնարավորություն կա նաև ներբեռնել վերջնական արդյունքը: Այս գործիքն առայժմ գտնվում է սկզբնական փուլում և դեռևս պետք չի 100 տոկոսանոց արդյունք ակնկալել: Տվյալ պահին սահմանափակում կա նաև վիդեոյի երկարության վրա:

Կարդալ ավելին
Google Assistant-ն արդեն կարողանում է բարձրաձայն կարդալ բացված կայքերի տեքստերը

Google Assistant-ն արդեն կարողանում է բարձրաձայն կարդալ բացված կայքերի տեքստերը


Google ընկերությունը թարմացրել է Google Assistant ծառայությունը և դրա մեջ ավելացրել է մի օգտակար գործառույթ: Այսուհետ կարող եք խնդրել (կամ հրամայել😊) Google Assistant-ին, որպեսզի նա բարձրաձայն կարդա բացված կայքը: Պետք է ընդամենը ասել՝ «Hey Google, read this» հրամանը:



Նշեմ, որ հնարավորություն կա նաև կարգավորել արագությունը: Google Assistant-ը կարող է նաև թարգմանել տեքստը 42 լեզուներով և թարգմանված տեքստը բարձրաձայն կարդալ:
Կարդալ ավելին
PlayStation-ի հայտնի խաղի մոտիվներով սերիալ կնկարահանվի

PlayStation-ի հայտնի խաղի մոտիվներով սերիալ կնկարահանվի


HBO ընկերությունը սկսել է աշխատել «The Last of Us» խաղի հիման վրա նկարահանվող սերիալի վրա: Ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվում է Կռեյգ Մեյզինը, ով մեզ պարգևել է «Chernobyl» ֆիլմը:



Հիշեցնեմ, որ Naughty Dog ստուդիայի կողմից թողարկված «The Last of Us» խաղը համարվում է PlayStation-ի էքսկլյուզիվ խաղ: Այս խաղը վերջերս օգտատերերի կողմից ճանաչվեց վերջին 10 տարիների PlayStation-ի լավագույն խաղ: 



Նշեմ նաև, որ շատ շուտով կթողարկվի այս խաղի երկրորդ տարբերակը PlayStation խաղային կոնսոլի համար:
Կարդալ ավելին
Ֆեյսբուքում 3D լուսանկարներ արդեն կարող եք տեղադրել ցանկացած հեռախոսից

Ֆեյսբուքում 3D լուսանկարներ արդեն կարող եք տեղադրել ցանկացած հեռախոսից


Տարիներ առաջ Ֆեյսբուքը հնարավորություն էր տալիս գերհզոր տեսախցիկներ ունեցող սմարթֆոններով նկարել ու Ֆեյսբուքում տեղադրել 3D լուսանկարներ: Այժմ այս հնարավորությունը հասանելի է դարձել նաև միջին և բարձր Անդրոիդ/iOS սմարթֆոնների համար:


Պետք է ընդամենը բացել Ֆեյսբուքի հավելվածը, սեղմել ստատուսի դաշտի վրա և ցանկից ընտրել 3D photo:




Նշեմ, որ Ֆեյսբուքը հատուկ այս նպատակով ստեղծել է արհեստական բանականությամբ աշխատող ծրագիր, որն ավտոմատ 2D լուսանկարը դարձնում է 3D:


Այսինքն, կարող եք ընտրել Ձեր հին լուսանկարները և դրանք դրանք եռաչափ դարձնելով տեղադրել Ֆեյսբուքում:

Կարդալ ավելին