Խաղային համակարգերի և խաղերի էվոլյուցիան (վիդեո)
Կարդալ ավելին
Vivo ընկերությունը ներկայացրեց V23 և V23 Pro սմարթֆոնները: Sunshine Gold մոդելի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն դինամիկ փոխում է գույնը: Սմարթֆոնը 30 վայկյանում արևի տակ գտնվելուց հետո դառնում է այլ գույն, իսկ ստվերում՝ այլ գույն:
Սմարթֆոններն ունեն նաև երկուական սելֆի տեսախցիկներ՝ 50 ՄՊ և 8 ՄՊ: Հետևի հատվածում V23 Pro մոդելն ունի 108 ՄՊ (Samsung ISOCELL HM2) հիմնական տեսախցիկ, իսկ V23-ը՝ 64 ՄՊ: Երկուսն էլ ունեն լրացուցիչ 8 ՄՊ լայնանկյուն մոդուլ և 2 ՄՊ մակրո մոդուլ:
V23 Pro սմարթֆոնի AMOLED էկրանը 6.56 դյույմ է (90 Հց, 1080p, HDR10), որը ճկված է կողքի հատվածներում:
V23 մոդելն ունի 6.44 դյույմանոց էկրան, որի անկյունները ճկված չեն (iPhone 12-ի կամ 13-ի նման): V23-ն աշխատում է Dimensity 920 պրոցեսորով, իսկ Pro տարբերակը՝ Dimensity 1200:
V23-ի մարտկոցը 4300 մԱժ է, Pro տարբերակինը՝ 4200 մԱժ: Մարտկոցները լիցքավորվում են 44 Վտ հզորությամբ:
CES 2022 ցուցահանդեսում ցուցադրվեց մեքենա, որի գույնը փոխվում է սևից սպիտակ և հակառակը: Այստեղ օգտագործվում է E Ink տեխնոլոգիան, որը բոլորիս հայտնի է էլեկտրոնային գրքերի սարքերից (օրինակ Amazon Kindle): Հնարավոր է նաև տարբեր մասերի վրա կիրառել տարբեր գույներ:
Կարդալ ավելինSengled ընկերությունը CES 2022 ցուցահանդեսում ցուցադրեց Smart Health Monitoring խելացի լամպը, որը կարողանում է հեռավորության վրա չափել մարդու սրտի աշխատանքը, ինչպես նաև քնի որակն ու մարմնի ջերմաստիճանը: Լամպում տեղադրված սենսորը արձակում է ռադիոալիքներ, որոնք անդրադառնում են մարդու մարմնից ու վերադառնում լամպ: Հնարավոր է տան մեջ գտնվող նմանատիպ լամպերը կապել մի ցանցի և դրանք կհետևեն տան մեջ գտնվող մարդու առողջությանը (օրինակ մարդու ընկնելու դեպքում կարող են ծանուցել հարազատներին կամ փրկարարներին): Նմանատիպ լամպերը վաճառքում կհայտնվեն 2022թ. վերջում: Լամպերն աշխատելու են Alexa և խելացի տան այլ համակարգերի հետ:
Կարդալ ավելինXiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները, որոնք փոխարինելու են Mi 11 մոդելներին: Xiaomi 12 սմարթֆոնն ունի 6,28 դյույանոց Full HD+ էկրան (2400х1080, 120Հց, HDR10+, Dolby Vision):
Մատնահետքի սկաները գտնվում է Corning Gorilla Glass Victus ապակիով պաշտպանված պատված էկրանի մեջ: DisplayMate ընկերությունը այս էկրանին տվել է A+ գնահատական: Նշվում է, որ այս էկրանները DisplayMate-ում 15 ռեկորդ են գրանցել:
Այս սմարթֆոնի մեջ տեղադրված է նոր սերնդի Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր: Սմարթֆոնի LPDDR5 օպերատիվ հիշողությունը 8/12 ԳԲ է, իսկ UFS 3.1 ներքին հիշողությունը՝ 128 և 256 ԳԲ:
Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը երեք մոդուլից է բաղկացած՝ 50 ՄՊ Sony IMX 766 (օպտիկական ստաբիլիզացիայով), 13 ՄՊ լայնանկյուն և 5 ՄՊ տելե-մակրո մոդուլ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 32 ՄՊ է: Տեսախցիկն ունի CyberFocus կոչվող գործառույթ, որն ավտոֆոկուս է անում շարժվող մարդկանց կամ կենդանիների վրա: Սմարթֆոնի վրա տեղադրված է Harman Kardon դինամիկներ՝ Dolby Atmos հնարավորությամբ: Բնականաբար առկա են Wi-Fi 6, Bluetooth 5.2 և NFC տեխնոլոգիաներ:
4500 մԱժ մարտկոցը լարով լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ, իսկ անլար՝ 50 Վտ: Մարտկոցը նաև թույլ է տալիս լիցքավորել կամ լիցքավորվել այլ սմարթֆոններից 10 Վտ հզորությամբ:
Xiaomi 12 սմարթֆոնի բազային 8/128 ԳԲ մոդելի գինը 580 դոլար է, 8/256 ԳԲ մոդելն արժի 628 դոլար, իսկ 12/256 ԳԲ մոդելը՝ 690 դոլար:
Xiaomi 12 Pro սմարթֆոնն ունի 6,73 դյույանոց AMOLED LTPO (Samsung E5) էկրան (QHD+, 3200×1440): Xiaomi 12 Pro սմարթֆոնը 12-ից տարբերվում է հիմնականում տեսախցիկով: Այս մոդելում նույնպես հիմնական տեսախցիկները երեքն են, սակայն յուրաքանչյուրը 5 ՄՊ է:
Սմարթֆոնի 4600 մԱժ մարտկոցը բաժանված է երկու բլոկի: Մարտկոցը լիցքավորվում է 120 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի լիցքավորման պրոցեսի համար պատասխանատու է նոր Surge P1 չիպը: Xiaomi 12 Pro-ն ունի 4 դինամիկ:
Xiaomi 12 Pro սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 738 դոլար, 8/256 ԳԲ տարբերակը՝ 785 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 848 դոլար:
Xiaomi-ն թողարկել է նաև Xiaomi 12-ի ավելի թույլ պարամետրերով Xiaomi 12X սմարթֆոնը, որտեղ էկրանը չունի Dolby Vision, իսկ Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսորի փոխարեն օգտագործվում է Snapdragon 870: Այս մոդելը չի լիցքավորվում անլար տարբերակով: Xiaomi 12X սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 502 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 596 դոլար: Ներկայացված բոլոր սմարթֆոններն աշխատում են նոր՝ MIUI 13 միջերեսով:
Կարդալ ավելինՀավանաբար տեղյակ եք, որ գոյություն ունեն բազմաթիվ սարքեր, որոնք HDMI պորտով միանում են հեռուստացույցներին և դրանք դարձնում են սմարթ: Այսինքն կարող եք օգտվել այդ սարքում տեղադրված օպերացիոն համակարգերից (օր. Android TV) և այնտեղ տեղադրել բազմաթիվ օգտակար ծրագրեր:
Հենց այս նպատակի համար Xiaomi ընկերությունը վաղուց թողարկել էր Mi TV Box և ավելի մատչելի TV Stick սարքերը: Վերջերս Xiaomi-ն թողարկել է Mi TV Stick 4K սարքը, որը վերջապես ցուցադրելու է 4K թողունակությամբ վիդեոներ (եթե իհարկե հեռուստացույցը 4K է):
Այս սարքն աշխատում է Android TV 11 օպերացիոն համակարգով, որտեղ հնարավոր է Play Market-ից ներբեռնել և տեղադրել ցանկացած հավելված: Սարքում ներդրված են Dolby Vision, Dolby Atmos և DTS HD տեխնոլոգիաները:
Սարքում ներդրված է նաև Chromecast տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սմարթֆոնի վիդեոները ցուցադրել հեռուստացույցի վրա:
TV Stick 4K սարքն աշխատում է ARM Cortex-A35 միջուկով: Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն արժի 45-50 դոլար:
Կարդալ ավելինHuawei ընկերությունը Seres ընկերության հետ համատեղ ներկայացրեց Aito M5 էլեկտրական հիբրիդ քրոսովերը: Huawei-ի գործադիր տնօրենի խոսքերով այս մոդելը Tesla Model Y-ից ավելի էժան է, սակայն ավելի հզոր է և մեկ լիցքավորումով ավելի երկար է գնում (1195կմ):
Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4.4 վայրկյանում: Մեքենան ունի 1,5 լիտրանոց տուրբո շարժիչ (125 ձիաուժ) և մեկական էլեկտրական շարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա (224 և 204 ձիաուժ): Մեքենայի վառելիքի միջին ծախսը 100 կմ-ի համար կազմում է 0,8 լիտր:
Մեքենայի սրահում տեղադրված է 1200 Վտ-անով Huawei Sound աուդիոհամակարգ, իսկ մեքենայի երկշերտ ձայնամեկուսիչ ապակիները ավելի որակյալ են դարձնում այս համակարգը:
Մեքենայի սրահում տեղադրված է 15,6 դյույմանոց 2K HDR էկրան, որն աշխատում է Harmony OS օպերացիոն համակարգով:
Huawei-ի սմարթ ժամացույցներն ու սմարթֆոնները կարելի է օգտագործել որպես բանալի: Aito M5 մեքենան կարող է լարով լիցքավորել բջջային սարքերը մինչև 66 ՎՏ հզորությամբ, իսկ անլար՝ 44 Վտ հզորությամբ:
Aito M5 էլեկտրական մեքենայի մեկնարկային գինը 250 000 յուան է (մոտ 39.000 դոլար), ինչը ավելի էժան է Չինաստանում Tesla Model Y-ի արժեքից (281 000 յուան): Մեքենայի մատակարարումը կմեկնարկի 2022թ. փետրվարից:
Հայկական նոր photographers.am կայքը նախատեսված է լավագույն լուսանկարիչներին հեշտությամբ գտնելու համար՝ տեսնելով նրանց աշխատանքները և կոնտակտային տվյալները մեկ վայրում։
Եթե նախկինում Ձեր միջոցառումների կամ անհատական ֆոտոսեսիաների համար լուսանկարիչ էիք փնտրում ընկերների, ծանոթների կամ սոց․ ցանցերի միջոցով, ապա այս կայքը լիովին լուծում է այդ խնդիրը և խնայում է Ձեր ժամանակը։ Photographers.am կայքից օգտվելը բավականին հեշտ է և հասանելի բոլորին։ Կայքում կարող եք ընտրել հասանելի կատեգորիաներից մեկ (օր. հարսանեկան) և ֆիլտրել լուսանկարիչներին։
Սա հրաշալի հնարավորություն է նաև լուսանկարիչների համար, որտեղ նրանք կարող են գրանցվել և ստեղծել գեղեցիկ պորտֆոլիո, որպեսզի ունենան ավելի ներկայանալի տեսք իրենց ապագա հաճախորդների մոտ։
Կայքի հեղինակները խոստանում են, որ անընդմեջ զարգացնելու են և ստեղծելու են նոր գործիքներ, որոնք էլ ավելի կօգնեն լուսանկարիչներին իրենց պրոֆեսիոնալ կարիեռայում, իսկ մնացած օգտատերերին ժամանակ խնայելու և արագ ու հեշտ լուսանկարիչ ընտրելու գործում։
Կարդալ ավելինVK Видео ծառայությունը ցուցադրեց NeuroHD սեփական տեխնոլոգիան, որը երկու անգամ մեծացնում է վիդեոյի չափը, ինչպես նաև վերականգնում է դետալներն ու մաքրում է պատկերի «աղմուկը»: Այս տեխնոլոգիան կիրառվելու է ВКонтакте և Одноклассники ցանցերում տեղադրված վիդեոների վրա: Նշեմ, որ այս տեխնոլոգիան աշխատում է իրական ժամանակում, այսինքն ցածր որակով տեսանյութ դիտելու ընթացքում այն ավտոմատ լավացվում է ու ցուցադրվում:
NeuroHD տեխնոլոգիայով վիդեոներ արդեն հասանելի են ВКонтакте-ի մի շարք խմբերում և էջերում: Դրանց քանակը պարբերաբար թարմացվում է: Ադմինիստրատորները կարող են հայտ ուղարկել, որպեսզի իրենց տեղադրած վիդեոների վրա կիրառվի այս տեխնոլոգիան:
Կարդալ ավելին