Armblog.net-ում կփորձեմ հաճախ տեղադրել տեղեկատվական տեխնոլոգիաներին և սարքավորումներին վերաբերող օրվա լավագույն զեղչերը: Այսպիսով նկարում պատկերված այսօրվա զեղչերի հղումներն են՝
Google-ն այսօր ներկայացրեց արհեստական բանականության ոլորտում նոր հեղափոխական նեյրոցանց, որը հանդիսանում է GPT-4-ի մրցակիցը և հասանելի է անվճար: Նեյրոցանցը հասանելի է երեք տարբերակներով, որոնք աշխատում են տեքստերի, նկարների, աուդիոյի և վիդեոյի հետ:
1. Nano տարբերակը ինտերգրվել է Pixel 8 Pro սմարթֆոնների մեջ (դեկտեմբեր ամսվա Անդրոիդ թարմացման մեջ արդեն կա): Այս նեյրոցանցով են օրինակ աշխատելու Gboard-ի Smart Reply-ը (տվյալ պահին WhatsApp-ում) կամ Record հավելվածի Summarize գործառույթները:
2. Pro տարբերակն այսօրվանից հասանելի է մինչ այս գոյություն ունեցող Bard ծառայությունում: Սա թողարկման օրվանից սկսած այս ծառայության ամենախոշոր թարմացումն է:
3. Ultra տարբերակն ամենամեծ և ամենաառաջադեմ մոդելն է, որը նախատեսված է բարդ խնդիրների համար: Մոտ ապագայում այս մոդելին հասանելիություն հստանան ընտրված գործընկերները, իսկ մյուս տարվանից այն հասանելի կլինի նաև ծրագրեր մշակողների և կորպորատիվ կլիենտների համար: Մյուս տարվա սկզբում թողարկվելու է նաև Bard Advanced ծառայությունը, որն աշխատելու է Gemini Ultra-ով: Եթե հավատանք փորձարկումներին, ապա Ultra մոդելը բոլոր առումներով գերազանցում է GPT-4-ին:
Ծրագրեր մշակողների և կորպորատիվ կլիենտների համար ս.թ. դեկտեմբերի 13-ից Google AI Studio-ում (անվճար վեբ գործիք) հասանելի կլինի Gemini API-ը, որով նրանք կարող են աշխատել Gemini Pro-ի հետ: API-ը հասանելի կլինի նաև Google Cloud Vertex AI-ում:
Ozon էլեկտրոնային առևտրի հարթակը Հայաստանի շուկա մուտ էր գործել ս.թ. հուլիսին, սակայն ծանրոցներն առաքում էր գործընկեր լոգիստիկ կազմակերպությունների միջոցով, ինչի հետևանքով պատվերների գնից բացի պահանջվում էր նաև վճարել լրացուցիչ առաքման գումար: Վերջերս Հայաստանում գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում: Մոտ ապագայում մի քանի տասնյակ կետեր կբացվեն ութ քաղաքներում, ինչպես նաև կավելանան Երևանում գտնվող կետերը: Նոր ստացման կետերը քարտեզի վրա կարող եք գտնել Ozon տարբերանշանով:
Garmin ընկերությունը վերջերս վաճառքի հանեց Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները, որոնք որոշ ֆունկցիաներով նման են, սակայն գներով զգալի տարբերվում են: Եկեք տեսնենք, թե ինչ ֆունկցիաներ ունեն այս ժամացույցները և ինչով են տարբերվում: Նախևառաջ նշեմ, որ Venu 3 շարքն ունի նաև Venu 3s մոդել, որն ավելի փոքր է չափսերով և ունի գույների ավելի մեծ ընտրություն:
Դիզայն և արտաքին պարամետրեր
Երկու ժամացույցներն էլ ունեն Amoled էկրան, որը պաշտպանված են Corning Gorilla Glass ապակիով: Երկու մոդելների էկրաններն էլ ունեն always-on ռեժիմ: Vivoactive 5-ը հասանելի է 4 գույներով, իսկ Venu 3-ը հասանելի է միայն սև և սպիտակ տարբերակներով:
Vivoactive 5-ը չափսերով (42.2 x 42.2 x 11.1 մմ) ավելի փոքր է Venu 3-ից (45.4 x 45.4 x 12.2 մմ): Vivoactive 5-ը նաև քաշով մի փոքր ավելի թեթև է: Նշեմ, որ Venu 3-ն ունի ավելի մեծ էկրան (1.4 դյույմ ընդդեմ 1.2 դյույմի) և պիկսելների ավելի մեծ թողունակություն (454x454 ընդդեմ 390x390-ի): Venu 3-ի շրջանակը չժանգոտվող պողպատից է, իսկ Vivoactive 5-ինը՝ ալյումինից:
Մարտկոց
Garmin ժամացույցները շուկայում առկա մնացած սմարթ ժամացույցներից զգալի տարբերվում են մարտկոցի լիցքաթափման տևողությամբ: Vivoactive 5 սմարթ ժամացույցի մարտկոցը լիցքաթափվում է 11 օրում (խնայող ռեժիմում՝ 21 օրում), իսկ Venu 3-ինը՝ 14 օրում (խնայող ռեժիմում՝ 26 օրում): Սրանք բավականին մեծ թվեր են նման կարգի սմարթ ժամացույցներիի համար: Համեմատության համար նշեմ, որ Apple-ի սմարթ ժամացույցների մարկտոցը լիցքաթափվում է 36 ժամում:
Ներքին հիշողություն
Venu 3 սմարթ ժամացույցի ներքին հիշողությունը 8 ԳԲ է, իսկ Vivoactive 5-ինը՝ 4 ԳԲ: Ժամացույցները թույլ են տալիս ներբեռնել երաժշտություն անմիջապես սարքի հիշողության մեջ և լսել առանց սմարթֆոնի առկայության:
Բարձրախոս և միկրոֆոն
Venu 3 ժամացույցներն ունեն ներկառուցված բարձրախոս և միկրոֆոն, ինչը թույլ է տալիս ժամացույցով պատասխանել զանգերին կամ օգտվել սմարթֆոնի ձայնային օգնականից: Բարձրախոսով հնարավոր է նաև լսել երաժշտություն: Vivoactive 5-ի դեպքում երաժշտություն հնարավոր է լսել Bluetooth ականջակալները ժամացույցին միացնելով: Venu 3-ի բարձրախոսով հնարավոր է նաև ստանալ ձայնային հուշումներ վազելու և քայլելու ընթացքում:
Ծանուցումներ և այլ սմարթ հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կարող եք տեսնել բջջային սարքի ծանուցումները, ինչպես նաև ղեկավարել սմարթֆոնում նվագարկվող երաժշտությունը: Նշեմ, որ ժամացույցները ցուցադրում են ծանուցումներում առկա ֆոտո պատկերները: Ժամացույցները նաև առաջարկում են «Առավոտյան տեղեկատվություն» գործառույթ, որտեղ ցուցադրվում են օրացույցում առկա իրադարձություննեը, եղանակը, քունը և առողջությանը վերաբերող որոշ տվյալներ:
Քնի մարզիչ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների «Քնի մարզիչ» գործառույթի շնորհիվ կստանաք քնի գնահատական և տեղեկություն այն մասին, թե որքան քուն է Ձեզ անհրաժեշտ ու ինչպես կարող եք այն բարելավել։ Նույնիսկ կարող եք հետևել քնի տարբեր փուլերին, այդ թվում ցերեկային քնին, և տեսնել մի շարք կարևոր ու հիմնական ցուցանիշներ, ինչպիսին է HRV կարգավիճակը՝ Ձեր առողջության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։ Նշեմ, որ Apple Watch-ում առկա քնին հետևելու գործառույթն ավելի սահմանափակ է վերոնշյալ ժամացույցների հետ համեմատած:
Ցերեկային քուն
Նոր ժամացույցներում ներդրված է նաև ցերեկային քնի հայտնաբերման և մոնիթորինգի գործառույթ, ինչը նոր հնարավորություն է Garmin ժամացույնցներում և բավականին օգտակար է առօրյայում: Այս գործառույթը թույլ է տալիս ավտոմատ հայտնաբերել ցերեկային քունը, գրանցել վերջինիս ազդեցությունը օրգանիզմի վրա:
JET LAG խորհրդատու
Venu 3 ժամացույցների JET LAG խորհրդատուի միջոցով կարող եք ճանապարհորդելու ընթացքում հետևել Ձեր քնին՝ օգտվելով անհատականացված խորհուրդներից, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ժամային գոտու փոփոխության հետևանքները։ Vivoactive 5 ժամացույցներում այս խորհրդատուն չկա:
Body Battery մարմնի էներգիայի մոնիտորինգ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը: Այդ թվում, կարող եք մանրամասն պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են քունը, ցերեկային քունը, ամենօրյա գործունեությունը և բարձր սթրեսը հատկապես ազդում Ձեր էներգիայի վրա:
Ներդրված սպորտային հավելվածներ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր յուրաքանչյուր շարժին և ակտիվությանը ավելի քան 30 սպորտային ծրագրերով՝ ներառյալ քայլը, վազքը, հեծանվազքը, լողը՝ լողավազանում, մարզանքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և այլն։ Venu 3 ժամացույցի տարբերությունը Vivoactive 5-ից այստեղ այն է, որ մարզումների ժամանակ էկրանի վրա ցուցադրվում են սպորտային անիմացիաներ:
Մարզումների արդյունավետությունը և վերականգնման ժամանակը
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է յուրաքանչյուր մարզում ազդում Ձեր մարմնի վրա և ինչքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնման համար, որպեսզի կարողանաք կատարել ցանկացած ֆիթնես մարտահրավեր։
Ֆիթնես տարիք
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք իմանալ Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։
Կանանց առողջության հետևում
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կանայք կարող են հետևել իրենց մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Հնարավորություն կա ախտանիշները նշելով ստանալ վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված վիճակի կարգավորմանը։
Սրտի աշխատանք
Երկու ժամացույցներն էլ չափում են սրտի աշխատանքը, սակայն Venu 3 ժամացույցն ունի ավելի կատարելագործված և ավելի ճշգրիտ Garmin Elevate 5 սենսորներ: Vivoactive 5-ում օգտագործում են Elevate 4 սենսորները: Եթե սրտի աշխատանքի ցուցանիշը Ձեր համար այդքան էլ կարևոր չի, ապա այստեղ զգալի տարբերություն պետք է որ չզգաք: Նշեմ, որ ի տարբերություն Apple-ի ժամացույցներից, Garmin-ը տալիս է վայրկյանական ճշգրիտ թարմացումներ սրտի աշխատանքի համար:
PULSE OX սենսոր
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել արյան մեջ թթածնի հագեցվածությանը՝ քնած կամ արթուն ժամանակ։
Անվտանգության հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներն ավտոմատ զգում են, երբ Դուք վտանգի մեջ եք, և ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում են Ձեր վստահված կոնտակներին:
Բարոմետրիկ բարձրաչափ և գիրոսկոպ
Venu 3 ժամացույցներում առկա է բարձրաչափ (ալիտմետր), որն օրինակ չափում է, թե քանի աստիճան եք բարձրանում օրվա ընթացքում: Vivoactive 5-ում այս սենսորը չկա: Vivoactive 5-ում չկա նաև գիրոսկոպ, ինչն առկա է Venu 3-ում:
Գին
Հայաստանում Garmin-ի պաշտոնական խանութում Vivoactive 5-ը վաճառվում է 139000 դրամով, իսկ Venu 3-ը՝ 235000 դրամով: Նշեմ, որ Հայաստանի պաշտոնական խանութի գները գրեթե չեն տարբերվում այս ժամացույցների եվրոպական գներից:
OpenAI-ն թողարկել է տեքստը ձայնի վերածող իր Audio API-ն, որի միջոցով նեյրոցանցը ընտրված 6 ձայներից որևէ մեկով կարդում է ձեր տեքստը: Այստեղ հայերիս համար կարևոր նորությունն այն է, որ այս API-ն աշխատում է նաև հայերեն տեքստերի դեպքում: Վերջնական արդյունքը հնարավոր է ներբեռնել mp3 տարբերակով: Տեսանյութում կարող եք լսել, թե ինչպես է նեյրոցանցը կարդում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նոր գործիքակազմը կարող եք փորձել այստեղ:
HONOR 90 Lite-ը համաշխարհային արտադրողի առաջարկած բարձրակարգ սմարթֆոնների շարքին է դասվում։ Սակայն, ի տարբերություն ֆլագմանների, այս մոդելն առանձնանում է մատչելի գնով։ Ընդ որում, բացի հասանելի արժեքից, HONOR 90 Lite-ն ունի նաև բազում այլ արժանիքներ։ Ահա հինգ պատճառ նոր սմարթֆոնին հենց հիմա ուշադրություն դարձնելու համար։
Ճոխ դիզայն
HONOR 90 Lite-ի արտաքին տեսքը գրեթե չի տարբերվում մի քանի անգամ ավելի թանկ պրեմիում դասի սմարթֆոններից։ Այն ունի նրբագեղ դիզայն՝ տափակ կողեզրերով, արծաթագույնի, երկնագույնի և սևի նուրբ երանգներ, հետնամասի ծածկույթը մետաքսյա է, որի վրա չեն մնում հետքեր։
Սմարթֆոնի տեխնոլոգիականությունն ընդգծվում է նաև տեսախցիկների բլոկի դիզայնով։ Սենսորային երկու հարթակները հատվում են՝ ձևավորելով էլեգանտ լուծում, որն առավել նկատելի է երկնագույն և արծաթագույն տարբերակներում։
Շքեղ էկրան
HONOR-ը սմարթֆոնի մեջ տեղադրել է 6,7 դյույմանոց, առանց շրջանակի հսկա էկրան։ Դրա պատկերն առանձնանում է իրականությանը մոտ գունաարտացոլմամբ, ինչին նպաստում է էկրանի՝ HONOR-ի նախագծած ֆիրմային չափաբերումը։
Էկրանը նաև թույլ է տալիս թարմացնել պատկերը 90 Հց հաճախականությամբ, ինչի շնորհիվ այն առանձնանում է բացառիկ սահունությամբ։ Չմոռանանք նաև, որ արտադրողը հոգ է տանում օգտատիրոջ տեսողության մասին։ HONOR 90 Lite-ն օժտված է դինամիկ պայծառության ֆունկցիայով, որը հարմարվում է բնական լուսավորությանն ու նպասում է աչքերի հոգնածության նվազմանը։ Իսկ ցիրկադային ռեժիմը երեկոյան ժամերին կապահովի ավելի տաք երանգներ, որպեսզի չխաթարի հանգիստ քունը։
100 Մպ տեսախցիկ
Ընդհանուր առմամբ HONOR 90 Lite-ն ունի միանգամից չորս տեսախցիկ։ Դրանց թվում են առջևի 16 Մպ սենսորը, գերլայնանկյուն մոդուլը և սուպերմակրո տեսախցիկը։ Սակայն այս մոդելի աստղը հիմնական 100 Մպ տեսախցիկն է։ Այն թույլ է տալիս լուսանկարել բարձր կետայնությամբ և մոտեցնել նույնիսկ ամենահեռու օբյեկտները՝ գրեթե առանց որակի կորստի։
Ծրագրային ապահովումը հետ չի մնում բարձրակարգ տեխնոլոգիաներից: HONOR 90 Lite-ով արված լուսանկարներն ու տեսանյութերը մշակվում են արհեստական բանականության միջոցով։ Կարճ տեսանյութեր նկարելու սիրահարները հավանաբար կգնահատեն տեսանյութերի աուդիոուղորդման համար նախատեսված արդեն իսկ պատրաստի շաբլոնները։
Կատարողականություն յուրաքանչյուր օրվա համար
HONOR 90 Lite-ն ունի նոր Mediatek Dimensity 6020 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Այս համադրությունը բավարար է ցանկացած առօրյա խնդիր լուծելու համար։ Խաղե՞ր։ Ոչ մի խնդիր, կարելի է գործարկել ամենանոր նախագծերը։ Տեսանյու՞թ։ Կվերարտադրվի ցանկացած տեսանյութ՝ առանց որևէ ընդհատման։ ՕՀՍ մեծ ծավալի շնորհիվ ակնթարթորեն հասանելի կլինեն բոլոր նորագույն հավելվածները։
Տվյալների պահպանման համար նախատեսված է 256 Գբ ծավալով ներքին հիշողություն։ Ունիվերսալ ծավալ, որը հավանաբար կհերիքի մի քանի տարի։ Ընդ որում, կարիք չեք ունենա սահմանափակել ինքներդ ձեզ լուսա/տեսանկարահանման ժամանակ։
Շահավետություն
Ցանկում վերջինն է, բայց ոչ նվազ կարևորը։ Բոլոր թվարկված արժանիքներով հանդերձ, HONOR 90 Lite-ը առանձնանում է զարմանալիորեն մատչելի գնով։ Այս պահին սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 98400 դրամով։ Ավելին, եթե մինչև հոկտեմբերի 20-ը հասցնեք գնել HONOR 90 Lite-ը Team Telecom-ում, ապա որպես նվեր կստանաք անլար ականջակալ։
Age of Empires II: Definitive Edition խաղի համար շուտով հասանելի կդառնա The Mountain Royals լրացումը (DLC), որտեղ հայտնվել են երկու նոր ազգեր՝ հայերն ու վրացիները:
Նոր DLC-ի մեջ թարմացվել են նաև պարսիկները, ինչպես նաև հասանելի են 3 նոր ամբողջական խաղային «կամպանիաներ»՝ Tamar (վրացիներ), Thoros the Great (հայեր) և Ismail (պարսիկներ):
The Mountain Royals թարմացումը հասանելի կլինի Xbox, Microsoft Store և Steam-ում ս.թ. հոկտեմբերի 31-ից: Այժմ կարող եք նախօրոք գնել թարմացումը 15% զեղչով: Տեղեկացնեմ, որ առանց հիմնական խաղը գնելու թարմացումը չի աշխատի: Այսինքն պետք է նաև առանձին ունենաք կամ գնեք հիմնական խաղը:
Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երևանում և մարզերում։ «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook և այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ և 450 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ խոսելու համար։
Google ընկերությունը վեբ որոնման մեջ ավելացրել է Emoji Kitchen գործքիը, որը նախատեսված է երկու էմոջիներ միմյանց կպցնելու և արդյունքում նոր էմոջի ստանալու համար: Emoji Kitchen գործիքը մինչ այս հասանելի էր Android-ի Gboard ստեղնաշարի վրա, սակայն այսուհետ հասանելի է նաև բոլոր օգտատերերին վեբ տարբերակով (առայժմ ավելի քիչ էմոջիներով):
Գործիքից օտվելու հյամար հարկավոր է Google-ի որոնման դաշտում գրել Emoji Kitchen: Randomise կոճակը սեղմելու դեպքում գործիքը ավտոմատ կմիավորի պատահական ընտրված երկու էմոջիներ: Օգտատերերը նույնպես կարող են ընտրել նախընտրելի էմոջիները և միավորել: Ստացված էմոջին հնարավոր է պատճենահանել (որպես նկար), կամ պահպանել որպես PNG:
Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝
N2
N25
N32
N34
N37
N61
N77
Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը (Անդրոիդ, iOS), որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ: Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ: