Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հնարք Google-ում: Let it snow

Հնարք Google-ում: Let it snow



Մտեք  Google որոնողական համակարգ և որոնման դաշտում գրեք Let it snow: Սպասեք մի քանի վայրկյան և մկնիկի սլաքով կարող եք մաքրել սառած էկրանի որոշ հատվածներ: Հնարքի մասին տեղեկացրեց Արթուր Հակոբյանը:
Կարդալ ավելին
Հայտնի ֆուտբոլիստները մանուկ հասակում: Փորձեք գուշակել նրանց անունները

Հայտնի ֆուտբոլիստները մանուկ հասակում: Փորձեք գուշակել նրանց անունները


Լուսանկարներում պատկերված են համաշխարհային հայտնի ֆուտբոլիստները տարիներ առաջ: Փորձեք գուշակել նրանց անունները:




Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ժաննա Թերլեմեզյանը
Կարդալ ավելին
Հայոց այբուբենը iPhone-ում: iAybuben

Հայոց այբուբենը iPhone-ում: iAybuben


      

iAybuben-ը սովորեցնում է հայոց այբուբենը iPhone հեռախոսի միջոցով: Այն ներկայացված է հնաոճ դիզայնով, որտեղ օգտագործվել են հայկական մանրանկարչության տարրեր: iAybuben-ը ունի 2 մաս՝ «Այբուբեն» և «Ստեղնաշար»:
«Այբուբեն» մասը սովորեցնում է հայերեն տառերը: Ներկայացվում է յուրաքանչյուր տառի
ա) անունը` այբ,
բ) տառը` ա,
գ) նշանակությունը` արարիչ,
դ) արտասանությունը` [aɪb], [a]
ե) Ներսես Շնորհալու մեկնաբանությունը ՝ գրաբարով գրված քառատող:
Վերջինս հետաքրքրական է հայերեն արդեն իմացողների համար, իսկ արտասանությունը օգնում է հայերեն նոր ուսումնասիրողներին: «Ստեղնաշար»-ի միջոցով կարելի է տպել և ուղարկել էլ. նամակ կամ SMS: Հայերեն SMS ստանում են ինչպես iPhone, այնպես էլ Nokia հեռախոսները:


Կարդալ ավելին
Աջակցենք Յուրա Մովսիսյանին

Աջակցենք Յուրա Մովսիսյանին



Ռուսական հայտնի Советский спорт կայքում կատարվում է քվեարկություն, որի արդյունքում որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Թեկնածուների մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Կրասնոդար ակումբի խաղացող  Յուրա Մովսիսյանը: Եթե ցանկանում եք աջակցել մեր հայրենակցին, ապա անհրաժեշտ է սեղմել այստեղ և ընտրել Յուրա Մովսիսյանին: Քվեարկությունը ավարտվելու է  դեկտեմբերի 30-ին:
Կարդալ ավելին
Գտեք բլոգի հին գրառումները հեշտ եղանակով

Գտեք բլոգի հին գրառումները հեշտ եղանակով


Բազմաթիվ մարդիկ ինձ հաճախ նամակներ են գրում և տեղեկացնում, որ չեն կարողանում գտնել բլոգում շաբաթներ կամ ամիսներ առաջ տեղադրված գրառումները: Այդ պատճառով տեղադրել եմ ավելի կատարելագործված որոնման դաշտ, որն ապահովում է 100 տոկոսանոց արդյունք: Ենթադրենք, ցանկանում եք գտնել ֆեյսբուքից ջնջվելու մասին գրառումը, ապա էջերը անվերջ թերթելու փոխարեն կարող եք աջ կողմի որոնման դաշտում գրել Ջնջվել ֆեյսբուքից ու սեղմել որոնման կոճակը կամ Enter: Ծրագիրն այժմ ցուցադրում է որոնման բոլոր համապատասխան արդյունքները: Որոնումը կատարվում է ոչ միայն գրառումների վերնագրերում, այլ նաև գրառումներում և դրանց մեկնաբանություններում: Կարող եք կատարել նաև երկար հարցումներ: Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները, ապա անհրաժեշտ է հենց այդպես էլ գրել՝ ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արտյոմ Մամյանը
Կարդալ ավելին
Ինչպես ջնջվել Mail.ru ցանցից

Ինչպես ջնջվել Mail.ru ցանցից


Նախորդ նյութերում արդեն տեսել ենք, թե ինչպես կարելի է ջնջվել Odnoklassniki, Facebook և Google+ սոցիալական կայքերից: Այժմ տեսնենք, թե ինչպես է հնարավոր ջնջվել Mail.ru ցանցից:


1. Սեղմեք այստեղ:

2. Գրեք ջնջվելու պատճառը և ընթացիկ գաղտնաբառը:

3. Սեղմեք Удалить:
Կարդալ ավելին
Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի

Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի



Բազմաթիվ նամակներ եմ ստացել այս թեմայով, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ երեկվա բլեֆին: Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարտին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 
Կարդալ ավելին
Ինչպես պատրաստել ամանորյա տոնածառ՝ օգտագործելով միայն սկավառակներ և սկոչ

Ինչպես պատրաստել ամանորյա տոնածառ՝ օգտագործելով միայն սկավառակներ և սկոչ



Նախորդ նյութերից մեկում տեսանք, թե ինչպես կարելի է չօգտագործվող սկավառակներից պատրաստել ամանօրյա տոնածառի խաղալիքներ: Այս անգամ կփորձենք այդ նույն սկավառակներից պատրաստել ամանորյա գեղեցիկ տոնածառ: 

Անհրաժեշտ է ունենալ.
1. Շատ սկավառակներ
2. Սկոչ
3. Հմուտ ձեռքեր :)

Քայլ 1
Գետնի վրա դասավորեք սկավառակները նկարում պատկերված ձևով և ամրացրեք դրանք սկոչի միջոցով 

Սա կլինի մեր տոնածառի մի կողմը: Քանի որ տոնածառը ունենալու է երեք կողմ, այդ պատճառով անհրաժեշտ է պատրաստել ևս երկու այդպիսի հավաքածու: Այսինքն պետք է պատրաստել 3 հատ առանձին հավաքածու:

Քայլ 2
Այս քայլում պետք է պատրաստել տոնածառի հիմքը: Գետնի վրա դասավորեք սկավառակները նկարում պատկերված ձևով և ամրացրեք դրանք սկոչի միջոցով: Պետք է ստացվի հավասարակողմ եռանկյուն: Հիմքի վերևի մասի սկավառակների քանակը պետք է հավասար լինի նախորդ քայլի նկարի ներքևի սկավառակների քանակին (մեր դեպքում 5 հատ)


Քայլ 3
Գետնի վրա ամրացրեք առաջին քայլում պատրաստած կողմերը երկորդ քայլում պատրաստած հիմքին: Ցանկալի է օգտագործել լրացուցիչ սկավառակներ՝ տոնածառի ամրությունը ապահովելու համար  (նկարում լրացուցիչ սկավառակները սպիտակ գույն են)



Քայլ 4
Նկարում պատկերված x կետերից բռնեք և բարձրացնելով վերև դրանք միացրեք իրար: Եվս մեկ անգամ ամրացրեք տոնածառի թույլ կետերը սկոչի միջոցով:

Տոնածառն արդեն պատրաստ է: Այս մեթոդում օգտագործվել է 120 սկավառակ (3x27 կողքերը, 15 հատ հիմքը և 24 հատ լրացուցիչ ամրության համար): Եթե չունեք այդքան սկավառակ, ապա կարող եք փորձել պատրաստել համեմատաբար ավելի փոքր տոնածառ՝ պահպանելով կողքերի և հիմքի սկավառակների հարաբերությունը (հիմքի վերևի մասի սկավառակների քանակը պետք է հավասար լինի կողքերի ներքևի մասի սկավառակների քանակին):

Կարդալ ավելին