Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Microsoft SkyDrive ծառայությունն այժմ կոչվում է OneDrive

Microsoft SkyDrive ծառայությունն այժմ կոչվում է OneDrive


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Microsoft ընկերությունը վերջերս խնդիրների մեջ էր հայտնվել իր SkyDrive ամպային ծառայության մեծ Sky բառի օգտագործման համար: Այսպիսով Microsoft-ը որոշեց անվանափոխել այդ ծառայությունը և այն այժմ կոչվում է OneDrive: Բացի դրանից, Microsoft-ը թարմացրել է նաև այդ ծառայության հավելվածը Android համակարգի համար: Այսուհետ Android-ի օգտատերերը կարող են օգտվել պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով նկարահանած ցանկացած լուսանկարի կամ վիդեոյի ավոմատ սինխրոնիզացիայի ֆունկցիայից: Նշեմ, որ այս ֆունկցիան շուտվանից արդեն հասանելի էր iOS համակարգի համար նախատեսված հավելվածում: 


Նոր OneDrive ծառայության հետ մեկտեղ Microsoft-ը ներկայացրեց նոր ամսական սակագներ հավելյար ծավալի ձեռք բերելու համար՝ $4,49-ից մինչև $11,49: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հասանելի 7Գբ ծավալին կարելի է ավելացնել ևս 8ԳԲ ազատ ծավալ: Մասնավորապես 5Գբ կարելի է ավելացնել այլ մարդկանց հրավիրելով: Յուրաքանչյուր հրավիրած մարդու դիմաց կարող եք ստանալ 500Մբ ազատ ծավալ (առավելագույնը 10 մարդ): Եվս 3Գբ կարելի է ստանալ անվճար, եթե օգտվեք iOS, Android կամ Windows Phone համակարգերի վրա օգտվեք լուսանկարների ավտոմատ վերբեռնման ֆունկցիայից: Եթե նախկինում չեք գրանցվել այս ծառայությունում և ցանկանում եք գրանցվել, ապա սեղմեք այստեղ:
Կարդալ ավելին
Facebook-ը գնում է WhatsApp մեսինջերը ռեկորդային գնով

Facebook-ը գնում է WhatsApp մեսինջերը ռեկորդային գնով



Facebook ընկերությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել և հավանաբար շարժվում է հետևյալ սկզբունքով՝ «Չես կարող մրցակցել՝ գնիր»: 2012թ. այս քաղաքականության զոհը դարձավ Instagram ծառայությունը, իսկ այժմ հերթը հասավ նաև WhatsApp մեսինջերին: Եթե Instagram-ի դեպքում գործարքը կազմում էր 1 միլիարդ դոլար, ապա WhatsApp-ի դեպքում այն ռեկորդային է և կազմում է 16 միլիարդ դոլար: Փաստորեն սա Ֆեյսբուքի պատմության մեջ ամենամեծ ու ամենաթանկ գործարքն է: Այդ գումարից 4 միլիարդը վճարվելու է կանխիկ, 12 միլիարդը՝ բաժնետոմսերի տեսքով: Եվս 3 միլիարդ դոլար կտրամադրվի մոտակա 4 տարում WhatsApp-ի աշխատողներին պահելու համար: Բացի այդ, WhatsApp ծառայության գլխավոր տնօրեն Յան Կումը դառնալու է Facebook-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը: Facebook-ը տեղեկացնում է, որ պահպանելու է WhatsApp-ի ֆունկցիաները և ոչ մի փոփոխության չի ենթարկելու:


2009 թվականին հիմնված WhatsApp ծառայությունն այժմ ամսական ունի ավելի քան 450 միլիոն ակտիվ օգտատերեր, որոնցից 72%-ը օրական ակտիվություն է ցուցաբերում: Վերևի գրաֆիկում կարող եք տեսնել առավել հայտնի ինտերնետ ծառայությունների ամսական օգտատերերի աճը, որտեղ WhatsApp-ն ունի ահռելի առավելություն:
Կարդալ ավելին
Բացահայտում - Հրեշտակներ

Բացահայտում - Հրեշտակներ




Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ է հարկավոր փնտրել ապացույցներ հրեշատկների գոյության մասին:Չէ՞ որ, եթե մարդը քրիստոնյա է, ապա նա միանշանակ հավատում է հրեշատկների գոյությանը: Սակայն բազմաթիվ հետազոտողներ փորձում են գտնել այսպես ասած տեսանելի ապացույցներ, որոնց օգնությամբ ոչ միայն անհավատները կփոխեն իրենց կարծիքը շատ հարցերի հանդեպ, այլ նաև հրեշտակների գոյությանը հավատացողների համար հրաշքին ականատես լինելը կհանգեցնի աննկարագրելի զգացումների:
Կարդալ ավելին
Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի եռաչափ պրոյեկցիան

Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի եռաչափ պրոյեկցիան




Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակը: Այս առիթով առաջարկում եմ դիտել Թումանյանի կողմից գրված «Մի կաթիլ մեղր» հեքիաթի եռաչափ պրոյեկցիան, որը ցուցադրվել է 2011 թվականին Թումո ուսումնական կենտրոնի բացման առիթով:
Կարդալ ավելին
Թողարկվեց «Яндекс.Перевод» հավելվածը Windows Phone-ի համար

Թողարկվեց «Яндекс.Перевод» հավելվածը Windows Phone-ի համար



«Яндекс» ընկերությունը թողարկեց «Яндекс.Перевод» թարգմանիչը Windows Phone հեռախոսների համար: Տվյալ պահին ծրագիրը ներառում է ավելի քան 30 լեզու և թարգմանում է մինչև 10.000 սիմվոլ ունեցող տեքստեր: Ծրագրի հիմնական առավելություններից է տեքստի սինխրոն թարգմանումը՝ այն հավաքելու ընթացքում, լեզվի ավոմատ որոշումը և թարգմանության պատմության պահպանումը: Տվյալ պահին Windows Phone-ի համար նախատեսված «Яндекс.Перевод» հավելվածը կարող է արտասանել բառեր կամ արտահայտություններ 17 լեզուներով: Նշեմ, որ թարգմանության համար պահանջվում է ինտերնետի առկայություն, իսկ արդեն թարգմանված տեքստերը հասանելի են առանց ինտերնետի: Հիշեցնեմ, որ բացի այս հավելվածից, Яндекс-ը ունի նաև մի շարք այլ հավելվածներ Windows Phone-ի համար («Яндекс.Карты», «Навигатор», «Электрички», «Диск» և այլն): Հավելվածը կարող եք ներբեռնել Windows Phone հավելվածների խանութից:
Կարդալ ավելին
Nokia-ն կթողարկի Android-ով աշխատող սմարթֆոն

Nokia-ն կթողարկի Android-ով աշխատող սմարթֆոն


Սպասվում է, որ հաջորդ շաբաթ կայանալիք MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Nokia ընկերությունը կներկայացնի Android օպերացիոն համակարգով աշխատող  իր առաջին սմարթֆոնը: Նախկինում այս սարքը կրում էր Normandy պայմանական անունը, իսկ շուկայում այն հանդես կգա Nokia X անունով: Սմարթֆոնը կունենա 4 դյույմանող էկրան, 512Մբ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներքին հիշողություն: Նշվում է նաև 5 մեգապիկսելանոց տեսախցիկի մասին: Nokia X-ը կաշխատի Android-ի փոփոխված տարբերակով: Բացի դրանից, ծրագրեր մշակողներին հասանելի կլինի առանձին խանութ, որտեղ նրանք կարող են տարածել Nokia X-ի համար հարմարեցված հավելվածները: Դե ինչ, սպասենք MWC 2014-ին և տեսնենք, թե ինչ կարժենա և իրականում ինչ պարամետր կունենա Nokia ընկերության առաջին սմարթֆոմը, որը կաշխատի Android-ով:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սմբատյան Ստեփանը
Կարդալ ավելին
Microsoft-ը թողարկեց կոդերի օրինակներ գտնող հավելված Visual Studio 2013-ի համար

Microsoft-ը թողարկեց կոդերի օրինակներ գտնող հավելված Visual Studio 2013-ի համար



Եթե ծրագրավորող եք և հաճախակի եք Stack Overflow-ում կամ այլ կայքերում փնտրում կոդերի օրինակներ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Այլևս կարիք չկա երկար-բարակ որոնումներ կատարել ինտերնետում: Microsoft ընկերության մասնագետները Visual Studio 2013 ծրագրի համար ստեղծել են մի հավելված, որը միանգամից ներդնում է կոդերի օրինակների որոնումը Visual Studio-ի մեջ: Այս նոր հավելվածը կոչվում է Bing Code Search և առայժմ աշխատում է միայն C# լեզվի համար (հետագայում կավելանան այլ լեզուներ):



Նշեմ, որ սա հասարակ որոնողական գործիք չի: Գործիքին կարելի է անգլերեն լեզվով հարցեր տալ և ստանալ պատասխանը՝ կոդի տեսքով: Օրինակ, եթե ցանկանում եք ձեր ծրագրի մեջ դնել ֆայլից ինֆորմացիա կարդալու կոդ, ապա պետք է գրել՝ how to read files line by lineBing Code Search գործիքը ինդեքսացնում է Stack Overflow, MSDN, Dotnetperls և CSharp411  կայքերը: Բոլոր ինդեքսավորված կոդերը ավտոմատ ստուգվում են և չեն կարող պարունակել սխալներ: Որոնման ալգորիթմը նաև առավելություն է տալիս կոդերի գնահատականներին, որոնք տալիս են վերևում նշված կայքերի օգտատերերը:



Bing Code Search գործիքի լավագույն կողմերից է նաև այն փաստը, որ այն պարզապես չի պատճենում կոդերը ձեր նախագծի մեջ: Գործիքը նաև փորձում է եղած կոդի հետ հարմարեցնել տեղադրվող կոդում գտնվող փոփոխականների անունները: Bing Code Search գործիքը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Ներբեռնելուց հետո այն տեղադրեք Visual Studio 2013 ծրագրի վրա:


Եթե չունեք Visual Studio 2013, ապա կարող եք փորձարկել այս գործիքի օնլայն տարբերակը: Կոդի մեջ ցանկացած տեղ դրեք 3 հատ թեք գիծ (///) և գրեք որոնվող կոդի հարցումը: Վերջում սեղմեք Tab ստեղնը և կտեսնեք առաջարկվող հարցերն ու կոդերը:

Կարդալ ավելին
Ճապոնական ընկերությունը գնում է Viber մեսենջերը

Ճապոնական ընկերությունը գնում է Viber մեսենջերը

Ճապոնացի միլիարդատեր Հիրոշի Միկիտանիյին պատկանող Rakuten ինտերնետ ընկերությունը ցանկանում է դառնալ ինտերնետ ծառայությունների առաջատար և գնում է Viber մեսենջերը: Գործարքի գինը համարյա թե հավասար է այն գումարին, որը վճարել է Ֆեյսբուքը Instagram-ի համար՝ 900 միլիոն դոլար: Ավելի վաղ Rakuten-ը գնել էր պլանշետներ արտադրող Kobo ընկերույթունը և Viki վիդեոկայքը:


Նշեմ, որ տեքստային և ձայնային հաղորդագրությունների փոխանակման Viber ծառայությունը աշխատում է համարյա բոլոր պլատֆորմների վրա՝ Windows, Mac, Linux, iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada. Այս ծառայությունը ունի ավելի քան 300 միլիոն օգտատեր:
Կարդալ ավելին
Apple-ը դադարեցնում է iPad 2 պլանշետի արտադրությունը

Apple-ը դադարեցնում է iPad 2 պլանշետի արտադրությունը

Apple ընկերությունը որոշել է դադարեցնել iPad 2 պլանշետների արտադրությունը: Նշեմ, որ այս մոդելը ներկայացվել է մոտավորապես 3 տարի առաջ և այսօր արդեն տեխնիկապես և արտաքնապես զիջում է ժամանակից պլանշետներին: iPad 2-ում տեղադրված է հին  A5 պրոցեսոր և այն ունի ցածր թողունակությամբ էկրան: iPad 2-ը թողարկելուց մեկ տարի անց Apple-ը ներկայացրեց iPad Retina-ն, սակայն iPad 2-ը մնաց վաճառքում, իսկ գինը 499$-ից դարձավ 399$: Նշեմ նաև, որ նույնքան արժի նաև նոր սերնդի iPad mini Retina պլանշետը: Բնականաբար գնորդները նախընտրում են նույն գումարի դիմաց ձեռք բերել ավելի նոր ու հզոր մոդել: Հենց այս պատճառով Apple ընկերությունը որոշել է այլևս չարտադրել iPad 2: 

Կարդալ ավելին