Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Այս հավելվածը թույլ է տալիս լուսանկարի վրայից ջնջել մեյքափը

Այս հավելվածը թույլ է տալիս լուսանկարի վրայից ջնջել մեյքափը



iOS և Android սարքերի համար գոյություն ունի մի հետաքրքիր հավելված, որն արհեստական բանականության միջոցով ջնջում է լուսանկարի վրա եղած դեմքի մեյքափը: Այս հավելվածով հնարավոր է նաև ստանալ հակառակ էֆեկտը, սակայն մեյքափը ջնջելն ավելի հետարքիր է, նամանավանդ, երբ դա փորձարկում ենք հայտնի մարդկանց լուսանկարների վրա:)



MAKEAPP: AI BASED EDITOR հավելվածն Անդրոիդի համար ամբողջովին անվճար է, իսկ ահա iOS-ի համար կան որոշակի սահմանափակումներ: Նշեմ նաև, որ iOS տարբերակն ավելի շատ ֆունկցիաներ ունի: Օրինակ կարող եք լայվ ռեժիմում ավելացնել կամ ջնջել մեյքափը:


Կարդալ ավելին
Louis Vuitton-ը ներկայացրեց նոր սմարթ ժամացույցներ

Louis Vuitton-ը ներկայացրեց նոր սմարթ ժամացույցներ


Louis Vuitton-ը ներկայացրեց Tambour Horizon սմարթ ժամացույցների նոր մոդելը, որը նույնպես աշխատում է Google-ի Wear OS օպերացիոն համակարգով: Այս նոր մոդելն ունի 1.2 դյույմանոց AMOLED էկրան, Qualcomm Snapdragon 3100 պրոցեսոր, NFC մոդուլ, 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներքին հիշողություն: Ժամացույցի մարտկոցը 300 մԱ/ժ է:


Tambour Horizon ժամացույցի կորպուսը մոդելից կախված կարող է լինել կերամիկական կամ պողպատյա, իսկ ժապավենը պատրաստված է բնական կաշվից: Ժամացույցների գների մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն, եթե համեմատենք առաջին մոդելի գնի հետ (2500$), ապա էժան գին պետք չի ակնկալել:
Կարդալ ավելին
Amazon-ը սկսել է ապրանքներ առաքել ինքակառավարվող 6 ակնանի փոքր մեքենայով

Amazon-ը սկսել է ապրանքներ առաքել ինքակառավարվող 6 ակնանի փոքր մեքենայով


Amazon ընկերությունը շարունակում է օգտատերերին ապրանքները առաքելու տարբեր միջոցներ ստեծել ու կյանքի կոչել: Այս անգամ Amazon-ի մասնագետները ստեղծել են ինքնակառավարվող 6 ակնանի մեքենա, որը կոչվում է Amazon Scout: 


Էլեկտրական շարժիչով այս ինքնակառավարվող մեքենան երթևեկում է մայթերով և ունակ է շրջանցել մարդկանց, կենդանիներին և ճանապարհին հանդիպող արգելքները: Անհրաժեշտության դեպքում Amazon-ի աշխատակիցը կարող է խառնվել և հեռավորության վրա կառավարել մեքենան:

Կարդալ ավելին
«Яндекс»-ը վաճառքի է հանել ավտոմեքենաների մուլտիմեդիա համակարգ

«Яндекс»-ը վաճառքի է հանել ավտոմեքենաների մուլտիմեդիա համակարգ


Ռուսական «Яндекс» ընկերությունը թողարկել է ավտոմեքենաների համար նախատեսված «Яндекс.Авто» մուլտիմեդիա համակարգ, որը հնարավոր է տեղադրել մի շարք մեքենաների ստանդարտ համակարգերի փոխարեն:


Այս համակարգն իր մեջ ներառում է Яндекс «Навигатор», «Музыка» և «Погода» ծառայությունները: Համակարգը հնարավոր է կառավարել «Алисa» ձայնային օգնականի միջոցով: Նշված ծառայություններից օգտվելու համար սարքն աշխատում է ինտերնետ կապով:


Տվյալ պահին այս համակարգը հնարավոր է գնել auto.yandex կայքից և հասանելի է Renault Kaptur, Renault Duster, Volkswagen Polo, Lada X-Ray մեքենաների համար: Մոտ ապագայում սարքը հնարավոր կլինի նաև տեղադրել Lada Vesta, Nissan Qashqai, Nissan X-Trail, Toyota RAV4, Skoda Rapid, Hyundai Solaris, Hyundai Creta, Toyota Camry և KIA Rio մեքենաների վրա:

Կարդալ ավելին
Xiaomi-ն ցուցադրել է երկու կողմից ծալվող էկրանով սմարթֆոն

Xiaomi-ն ցուցադրել է երկու կողմից ծալվող էկրանով սմարթֆոն


Xiaomi ընկերությունը Weibo կայքի իր բլոգում տեղադրե է ծալվող էկրանով սմարթֆոնի տեսանյութ: Այս նոր սմարթֆոնը կարող է կոչվել Dual Flex կամ MIX Flex: Վերջնական անունը կարող են որոշել Weibo կայքի օգտատերերը: Ցուցադրված տեսահոլովակում Xiaomi-ի համահիմնադիրներից Լին Բենը օգտվում է 7.3 դյույմանոց սարքից, որի էկրանը ծալվում երկու մասերից և արդյունքում ստացվում է փոքր էկրանով սովորական սմարթֆոն: 



Բնականաբար, ծալվելուն զուգահեռ փոխվում է նաև սարքի էկրանի վրա ցուցավրող պատկերների չափսերը: Առայժմ հայտի չէ, թե երբ է Xiaomi-ն պատրաստվում պաշտոնապես ներկայացնել այս սարքն ու դրա տեխնիկական մանրամասները: Չի բացառվում, որ դա տեղի կունենա այս տարվա փետրվարին:
Կարդալ ավելին
Ներկայացվեցին Mortal Kombat 11 խաղի նոր թրեյլերներն ու այլ մանրամասներ

Ներկայացվեցին Mortal Kombat 11 խաղի նոր թրեյլերներն ու այլ մանրամասներ


Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեցին Mortal Kombat 11 խաղի բոլոր մանրամասները: Մոտ 4 ժամ տևած այդ միջոցառման ձայնագրությունը տվյալ պահին հասանելի է Mortal Kombat-ի YouTube-ի ալիքում:



Այդ ալիքում երեկ տեղադրվել են նաև խաղի գեյմփլեյի, պատմության ռեժիմի և ֆաթալիթիների թրեյլերները: 


Նշեմ, որ այս խաղը հասանելի կլինի 2019 թվականի ապրիլի 23-ին: Խաղը հնարավոր կլինի խաղալ PC, Xbox, PS4 և Nintendo Switch սարքերի վրա:

Կարդալ ավելին
Մասնակցիր ՀՀ-ում ազատ տնտեսական գոտու դիզայնի մրցույթին և շահիր 3 միլիոն ՀՀ դրամ

Մասնակցիր ՀՀ-ում ազատ տնտեսական գոտու դիզայնի մրցույթին և շահիր 3 միլիոն ՀՀ դրամ


«ECOS» ընկերությունն ակնկալում  է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի բալանսավորված զարգացման մեջ:

Շուտով մեկնարկվելու է ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնած է լինելու «Հրազդանի» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափների համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները։ ECOS-ը նորարար տեխնոլոգիաների շուկայում սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում։

Մրցույթի մասնակցությանն են  հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ: Մրցույթը հայտարարվում է  երեք անվանակարգերում.

1. Հովացման աշտարակի լավագույն դիզայն
2. ԱՏԳ վարչական գրասենյակի  լավագույն դիզայն
3. Շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն


Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:

«ECOS ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց, ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ: 

Գլոբալիզացման շրջանում, երբ գերիշխում են տեխնոլոգիական առաջընթացներն ու զարգացումները, ստեղծվում է վերաիմաստավորման անհրաժեշտություն քաղաքի, մարդու և բարձր տեխնոլոգիաների միջև:

Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով, մենք սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին:»- մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը.


Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հովանու ներքո, առաջատար մասինագետների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջատար լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով: 


Մրցույթն անցկացվում է 2019թ. հունվարի 15-ից մինչև 2019թ. մարտի 15-ը ներառյալ:

Մրցույթի պաշտոնական կայքէջ՝ http://fez.ecos.am
Ուղարկել մասնակցության հայտ՝ http://fez.ecos.am/home/auth
Մրցույթի կանոններ՝ http://fez.ecos.am/home/terms
Մամուլի բաժին՝ press@ecos.am
Գործընկերության համար՝ gi@ecos.am


Հրազդանի ԱՏԳ-ի մասին.

Ազատ Տնտեսական Գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Հրազդան քաղաքում, որի հիմնական գործառույթն է ՀՀ ում բարձր տեխնոլոգիաների ներդնումը, զարգացումն ու կիրառումը: ECOS  ընկերությունը հանդիսանում է Հրազդան քաղաքում ԱՏԳ-ի ստեղծման կազմակերպիչը: ԱՏԳ ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ:

ECOS  նախագծի մասին.

ECOS ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների ներգրավման և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես  կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը:
Կարդալ ավելին
Համացանցում են հայտնվել 773 միլիոն գաղտնաբառեր: Ինչպե՞ս ստուգել Ձեր գաղտնաբառի առկայությունն այս արխիվում

Համացանցում են հայտնվել 773 միլիոն գաղտնաբառեր: Ինչպե՞ս ստուգել Ձեր գաղտնաբառի առկայությունն այս արխիվում


Վերջերս համացանցում է հայտնվել #Collection1 տվյալների արխիվը, որտեղ ներառված են ավելի քան 773 միլիոն գողացված էլ. փոստեր ու գաղտնաբառեր: 87ԳԲ-անոց արխիվը տվյալ պահին ջնջված է MEGA հոսթինգից, սակայն հակերների ֆորումներում կա:

Ինչպե՞ս իմանալ՝ Դուք անմասն մնացե՞լ եք սրանից:

Haveibeenpwned.com կայքով կարող եք ստուգել, թե արդյոք Ձեր էլ. փոստը առկա է այս կամ նախկինում տարածված գաղտնաբառերի բազաներում: Եթե պարզվի, որ Ձեր էլ. փոստն առկա է գոնե մեկ անգամ, ապա խորհուրդ է տրվում փոխել այդ էլ. փոստին կցված բոլոր գաղտնաբառերը: Հաշվի առեք, որ էլ. փոստի առկայության դեպքում չի նշանակում, որ Ձեր էլ. փոստի գաղտնաբառն է տարածվել: Դա կարող է լինել ցանկացած կայքի գաղտնաբառ, որտեղ մուտք եք գործում Ձեր էլ. փոստով (բնականաբար դժվար կլինի գուշակել, թե Ձեր էլ. փոստին կցված որ կայքի գաղտնաբառն է տարածվել):


Նշված կայքում կա նաև գաղտնաբառը գրելու և այն ստուգելու գործիք, որտեղ կարող եք գրել Ձեր գաղտնաբառերից մեկը և համոզվել, այն չկա գողացված բազաներում: Բնականաբար այստեղ անվտանգության խնդիր չկա, քանի որ միաժամանակ չեք մուտքագրում էլ. փոստն ու գաղտնաբառը: Տվյալ արտահոսքի ու գործիքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Կարդալ ավելին
Ինչպես անջատել Chrome-ի ծանուցումների հարցումներն ու ծանուցումները

Ինչպես անջատել Chrome-ի ծանուցումների հարցումներն ու ծանուցումները



Google Chrome-ը հնարավորություն է տալիս ինտերնետ կայքերից ստանալ ծանուցումներ և դրանք ցուցադրել էկրանի վրա: Այս գործառույթը ոմանց համար կարող է օգտակար լինել, սակայն հիմնականում խանգարում է ինտերնետ կայքեր այցելելիս: Կայքերի մեծ մասը բացելուց հետո միանգամից ծանուցումը ցուցադրելու թույլտվություն է հայտնվում էկրանին և պետք է անընդհատ փակել այդ պատուհանը:

Chrome-ի ծանուցումները կարգավորելու համար պետք է բացեք chrome://settings/content/notifications էջը: Բոլոր կայքերի ծանուցումների հարցումներն անջատելու համար բավարար է անջատել Ask before sending կարգավորումը:


Եթե այնուամենայնիվ նախկինում համաձայնվել եք որոշ կայքերից ստանալ ծանուցումներ ու ցանկանում եք անջատել դրանք, ապա պետք է վերևում նշված բաժնում գտնել այդ կայքերը և ծանուցումներ ցուցադրող կայքերի ցանկից ջնջել:


Եթե հետագայում ցանկանաք որևէ կայքի համար միացնել ծանուցումները, ապա այդ կայքն այցելելուց հետո պետք է սեղմել հասցեի դաշտի ձախ մասում գտնվող նշանի վրա և թույլատրել ծանուցումը:


Կարդալ ավելին
CES 2019: Gillette-ը ներկայացրեց տաքացուցիչով սափրվելու սարք

CES 2019: Gillette-ը ներկայացրեց տաքացուցիչով սափրվելու սարք



CES 2019 ամենամյա ցուցահանդեսի ժամանակ Gillette-ը ներկայացրեց սափրվելու համար նախատեսված նոր սարք, որն ունի տաքացուցիչ:


Heated Razor նոր սարքի վրա տեղադրված տաքացուցիչը վայրկյանների ընթացքում տաքանում է մինչև +45°С/+50°С, ինչի շնորհիվ այն տաքացնում է սափրվելու փրփուրը/մածուկը կամ մարդու մաշկը: Սարքը ստեղծողները հավաստիացնում են, որ այս կերպ մարդու դեմքը ավելի լավ է տաքանում, քան տաք ջրով լվանալիս:


Heated Razor սարքը լիցքավորվում է անլար տեխնոլոգիայով, որի լիցքավորող սարքը ներառված է փաթեթի մեջ: Heated Razor սարքը վաճառվելու է $160-ով:


CES 2019 ցուցահանդես բերելուց առաջ Gillette-ը Indiegogo կայքում քրաուդֆանդինգ արշավ էր ստեղծել, որտեղ հավաքել էր պահանվող գումարից 5 անգամ շատ գումար: 



Indiegogo-ում նախապես պատվիրած օգտատերերը այս սարքը կստանան փետրվարին: Առայժմ հայտնի չէ, թե երբ սարքը կհանվի ազատ վաճառքի:
Կարդալ ավելին