Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ներկայացվեց Need for Speed Unbound խաղի թրեյլերը

Ներկայացվեց Need for Speed Unbound խաղի թրեյլերը




EA ընկերությունը ցուցադրեց Need for Speed Unbound խաղի թրեյլերը: Խաղը հասանելի է լինելու դեկտեմբերի 2-ին PS5, Xbox Series X/S և PC պլատֆորմերի վրա:
Կարդալ ավելին
Google-ը պաշտոնապես ներկայացրեց Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնները

Google-ը պաշտոնապես ներկայացրեց Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնները


Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնները: Սմարթֆոններն արտաքնապես նման են նախորդ մոդելներին, սակայն կան որոշ փոփոխություններ: Օրինակ նախորդ մոդելների կորպուսները երկգույն էին, իսկ նոր մոդելները միագույն են: Նոր սերնդի սմարթֆոններում տեսախցիկների վահանակը ալյումինից է: 


Pixel 7 սմարթֆոնն ունի 6,32 դյույմանոց OLED էկրան (2400×1080, 90 Հց, 1400 nit), որը ծածկված է Gorilla Glass Victus ապակիով: 


Pixel 7 սմարթֆոնն ունի 8 ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128/256 ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 

Pixel 7 սմարթֆոնի մարտկոցը 4355 մԱժ է: Սմարթֆոնը լիցքավորվում է նաև անլար: Սմարթֆոնն ունի USB-C 3.2, Wi-Fi 802.11ax, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, eSIM, NFC մոդուլներ: 


Pixel 7 սմարթֆոնի տեսխախցիկները բլոկը բաղկացած է 50 Մպ (f/1,85) հիմնական, 12 Մպ (f/2,2, 106°) լայնանկյուն և 10.8 Մպ ( f/2,2) սելֆի մոդուլներից: 


Pixel 7 Pro սմարթֆոնն ունի 6,7 դյույմանոց OLED էկրան (3120×1440, 120 Հց, 1500 nit), որը ծածկված է Gorilla Glass Victus ապակիով: 


Pixel 7 Pro սմարթֆոնն ունի 12 ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128/256/512 ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 


Pixel 7 Pro սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է: Սմարթֆոնը լիցքավորվում է նաև անլար: Սմարթֆոնն ունի USB-C 3.2, Wi-Fi 802.11ax, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, eSIM, NFC մոդուլներ: 


Pixel 7 Pro-ն հետևի հատվածում ունի տեսախցիկի երեք մոդուլներ՝ 50 Մպ (f/1,85) հիմնական, 12 Մպ(f/2,2, 106°) լայնանկյուն, 48 Մպ (f/3,5) տելեֆոտո: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 10,8 Մպ ( f/2,2) տեսախցիկ: 


Նոր սմարթֆոնների տեսախցիկներն ունեն մի շարք նոր գործառույթներ: Օրինակ Guided Frame-ը ձայնային հուշումներով օգնում է ճիշտ դիրք ընդունել լուսանկարվելու համար: Սա կարող է օգտակար լինել օրինակ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: 


Night Sight գիշերային լուսանկարների գործառույթն այժմ աշխատում է երկու անգամ ավելի արագ: Photo Unblur տեխնոլոգիան լուսանկարները մաքրում է «աղմուկներից» (օրինակ շարժման ժամանակ արված նկարները): 


Cinematic Blur գործառույթը նկարված վիդեոներում ստեղծում է խորության էֆեկտ: Վիդեոներն ի դեպ նկարվում են 4K թողունակությամբ 60 կադր վայրկյանում: Super Res Zoom գործառույթը թույլ է տալիս ստանալ 2X որակյալ զում, իսկ Pro տարբերակներում տելեօբյեկտիվը 5X զումը միավորում է հիմնական տեսախցիկի 2X զումին և ստացվում է որակյալ 10X զում: Սմարթֆոնի թվային զումը 30x է (արհեստական բանականության շնորհիվ): 


Macro Focus  գործառույթը թույլ է տալիս ստանալ «մաքուր» նկարներ 3 սմ հեռավորությունից լուսանկարելու դեպքում: 7 Pro-ի տեսախցիկի լայնանկյուն մոդուլը լուսանկարում է 21%-ով ավելի շատ տարածք, քան Pixel 7-ը:


Pixel 7 և 7 Pro սմարթֆոններում տեղադրված է 4 նանոմետրանոց Google Tensor G2 նոր պրոցեսորը, որի արտադրմանը մասնակցել է նաև Samsung ընկերությունը: Մեքենայական ուսուցման գործողություններն այս պրոցեսորը կատարում է 60%-ով ավելի արագ և 20%-ով ավելի էֆեկտիվ: Անվտանգության համար սմարթֆոններում պատասխանատու է առանձին Titan M2 չիպը: 


Pixel 7 և 7 Pro սմարթֆոնները Extreme Battery Saver ռեժիմում մեկ լիցքավորումով աշխատում են 72 ժամ: Սմարթֆոնները արագ լիցքավորման տեխնոլոգիայով 50% լիցքավորվում են 30 րոպեում: Սմարթֆոններն առկա է նաև ռեվերսիվ լիցքավորման տեխնոլոգիա: Այսինքն կարող են անլար լիցքավորել այլ սարքեր կամ լիցքավորվել այլ ռեվերսիվ սմարթֆոններից: Սմարթֆոնների համար անվտանգության և այլ թարմացումներ կթողարկվեն մոտակա 5 տարին: Սմարթֆոններում տեղադրված է Անդրոիդ 13:


Pixel 7 և 7 Pro սմարթֆոնների նախավաճառքը մեկնարկում է այսօր: Սմարթֆոնների գները նույնն են, ինչ նախորդ սերնդի սմարթֆոնների գները մեկնարկում: 

Pixel 7 128 Գբ - 599$
Pixel 7 256 Գբ - 699$
Pixel 7 Pro - 128 Գբ - 899$
Pixel 7 Pro - 256 Գբ - 999$
Pixel 7 Pro - 512 Գբ - 1099$

Կարդալ ավելին
Ինչու է վերջերս Yandex.ru կայքը վերահասցեավորվում dzen.ru կայքի վրա

Ինչու է վերջերս Yandex.ru կայքը վերահասցեավորվում dzen.ru կայքի վրա

Ս.թ. սեպտեմբերի 12-ին  «Яндекс» ընկերությունը ակտիվացրել է yandex.ru-ից դեպի dzen.ru վերահասցեավորման գործառույթը: Դա տեղի է ունեցել  «Дзен» և «Новости» ծառայությունների VK ընկերությանը վաճառելուց հետո: Նշեմ, որ 1997 թվակային գործող yandex.ru դոմեյնը գործարքի համաձայն մնալու է Яндекс-ին և չի փոխանցվելու VK ընկերությանը: Նշվում է, որ այս վերահասցեավորումը ժամանակավոր է:

Яндекс որոնողական համակարգի գլխավոր էջը տվյալ պահին հնարավոր է տեսնել այցելելով  ya.ru կայքը: Այս նոր էջի վրայից բացակայում են նորությունները և նախկինում առկա մնացած տվյալների մեծ մասը: Էջի վրա ցուցադրվում է որոնման դաշտը, ինչպես նաև եղանակի, խցանումների և տարադրամի փոխարժեքի մասին տվյալներ: 

Նշեմ, որ վերահասցեավորված dzen.ru կայքում որոնողական համակարգը Яндекс-ինն է, այսինքն տարբերություն չկա, թե որ կայքում կորոնեք անհրաժեշտ ինֆորմացիան: Վերահասցեավորումը տվյալ պահին կատարվում է միայն գլխավոր էջի դեպքում: Այսինքն շարունակում են աշխատել https://yandex.ru/maps և մնացած ծառայությունների հասցեները:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 23-ին Яндекс ընկերությունը պաշտոնապես հայտնեց, որ «Дзен» և «Новости» ծառայությունները վաճառում է VK-ին և նրանից գնում է սննդի առաքման Delivery Club ծառայությունը:

Կարդալ ավելին
Samsung-ը կրկնօրինակել է iOS 16-ի արգելափակման էկրանի ձևավորման գործառույթը

Samsung-ը կրկնօրինակել է iOS 16-ի արգելափակման էկրանի ձևավորման գործառույթը

Samsung-ի One UI 5.0 ինտերֆեյսի բետա տարբերակում հայտնվել է մի հետաքրքիր գործառույթ, որը շաբաթներ առաջ ներկայացրեց Apple ընկերությունը: Խոսքը iOS 16-ի արգելափակման էկրանի ձևափոխման մասին է: Ինչպես երևում է լուսանկարներից, Samsung-ի այս նոր գործառույթը բավականին նման է iOS 16-ի տարբերակին: Այստեղ նույնպես հնարավոր է փոխել տառատեսակը, գույները, ժամացույցի տեսքը և այլ էլեմենտներ: Սակայն նշվում է, որ Samsung-ի տարբերակում առայժմ բացակայում է էկրանի նկարի վրա գտվնող օբյեկտների ճանաչման գործառույթը, ինչը iOS 16-ի դեպքում թույլ է տալիս էլեմենտները տեղադրել այլ օբյեկտների հետևում:

Կարդալ ավելին
Tesla-ն ցուցադրեց մարդանման ռոբոտին (վիդեո)

Tesla-ն ցուցադրեց մարդանման ռոբոտին (վիդեո)


Իլոն Մասկը ցուցադրեց մարդանման Optimus ռոբոտի նախատիպը: Ռոբոտը վաճառվելու է 20.000 դոլարով: 
Կարդալ ավելին
JBL-ի նոր անլար ականջակալների քեյսի վրա տեղադրված է էկրան

JBL-ի նոր անլար ականջակալների քեյսի վրա տեղադրված է էկրան

JBL ընկերությունը ներկայացրեց  Tour Pro 2 անլար ականջակալները, որոնց քեյսի վրա տեղադրված է 1,45 դյույմանոց LED էկրան: Այն ցուցադրում է ականջակալների լիցքավորման մակարդակը, ինչպես նաև էկրանի վրա ցուցադրվում են հեռախոսի ծանուցումները: Էկրանի միջոցով հնարավոր է նաև կառավարել երաժշտությունը: 

Tour Pro 2 ականջակալներն ունեն աղմուկի ակտիվ խլացման ռեժիմ: Ականջակալները մեկ լիցքավորումով աշխատում են 10 ժամ, իսկ քեյսից լիցքավորվելով՝ 40 ժամ:  Tour Pro 2 ականջակալները վաճառվում են 249 դոլարով:

Կարդալ ավելին
Նոր Vivo iQOO 10 Pro սմարթֆոնը լիցքավորվում է ռեկորդային 200 Վտ հզորութամբ (10 րոպե)

Նոր Vivo iQOO 10 Pro սմարթֆոնը լիցքավորվում է ռեկորդային 200 Վտ հզորութամբ (10 րոպե)


Vivo ընկերությունը Չինաստանում ներկայացրեց նոր iQOO 10 և 10 Pro սմարթֆոնները: iQOO 10 Pro-ն նախևառաջ աչքի է ընկնում 200Վտ հզորթյամբ արագ լիցքավորումով, որը տվյալ պահին առաջինն է աշխարհում: Երկու մոդելներն էլ աշխատում են Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորոը հասանելի են 8/12ԳԲ օպերատիվ և մինչև 512 ԳԲ ներքին հիշողություններով:


iQOO 10 Pro տարբերակն ունի 6.78 դյույմանոց AMOLED 2K E5 LTPO 3.0 էկրան (120Հց,3200×1440,HDR10+): Սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի տակ: iQOO 10 Pro-ի հետնամասում տեղադրված են 50 ՄՊ Samsung GN5 հիմնական, 50 ՄՊ Samsung JN1 լայնանկյուն և 14.6 ՄՊ Samsung S5K3P9SX տելեֆոտո տեսախցիկները: Առկա է 3X օպտիկական, 40X թվային և OIS ստաբիլիզացիա: Առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: 


Սմարթֆոնի մարտկոցը 4700 մԱժ է, որը ինչպես արդեն նշեցի լիցքավորվում է 200 Վտ-ով: Vivo-ն հավաստիացնում է, որ սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը 10 րոպեում: Նշված հզորությամբ լիցքավորման սարքը մտնում է կոմպլեկտի մեջ: Սմարթֆոնը անլար տարբերակով լիցքավորվում է 50 Վտ-ով և ռեվերսիվ 10 Վտ-ով: 


iQOO 10 սմարթֆոնի էկրանը նման է Pro տարբերակին, սակայն այստեղ թողունակությունը FullHD+ է: Այս սմարթֆոնն ունի նաև համեմատաբար թույլ տեսախցիկներ՝ 50 ՄՊ Samsung GN5 հիմնական, 13 ՄՊ լայնանկյուն և 12 ՄՊ տելեֆոտո տեսախցիկ: Այստեղ օպտիկական զումը 2х է: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: 


iQOO 10 սմարթֆոնի մարտկոցը նույնպես 4700 մԱժ է, սակայն այն լիցքավորվում է 120 Վտ-ով և չունի անլար լիցքավորման հնարավորություն: iQOO 10 Pro սմարթֆոնի 8/256 ԳԲ, 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ մոդելները վաճառվելու են համապատասխանաբար $740, $815 և $888-ով: iQOO 10 սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակը վաճառվելու է $550-ով, իսկ 12/512 ԳԲ տարբերակը՝ $696-ով:
Կարդալ ավելին
Instagram-ում հայտնվել է բլոգերների վճարովի կոնտենտը տեսնելու բաժանորդագրություն

Instagram-ում հայտնվել է բլոգերների վճարովի կոնտենտը տեսնելու բաժանորդագրություն

Instagram ծառայությունում հայտնվել է նոր բաժանորդագրություն, որը թույլ է տալիս տեսնել բլոգերների վճարովի կոնտենտը: Այսինքն բլոգերները կարող են տեղադրել բացառիկ կոնտենտ հատուկ վճարովի բաժանորդների համար: Բաժանորդագրության սակագինը նույնպես որոշում են բլոգերները՝ 0.99-ից 99.99 դոլար: Բաժանորդագրված օգտատերերը կարող են տեսնել գրառումներ, Reel-ներ, ուղիղ եթերներ, որոնք հասանելի չեն սովորական հետևորդների համար: 

Վճարովի կոնտենտին բաժանորդագրվածները նաև հնարավորություն են ստանում մուտք գործ փակ խմբային չաթ, որի անդամ է նաև կոնտենտի հեղինակը: Բաժանորդների անվան դիմաց դրվում է նաև հատուկ մանուշակագույն նշան: Վճարովի կոնտենտը տեղադրվելու է Subscriber Home հատուկ էջում: Որոշ բլոգերներ արդեն միացրել են այս գործառույթը:

Կարդալ ավելին
Պաշտոնապես ներկայացվեց յուրատեսակ տեսքով Nothing Phone (1) սմարթֆոնը

Պաշտոնապես ներկայացվեց յուրատեսակ տեսքով Nothing Phone (1) սմարթֆոնը


Nothing ընկերությունը, որը հիմնադրվել է հայտնի OnePlus-ի համահեղինակներից մեկի կողմից, պաշտոնապես ներկայացրեց իր առաջին սմարթֆոնը՝ Phone (1)-ը: Նշեմ, որ շաբաթներ առաջ համացանցում արդեն հայտնվել էին այս սմարթֆոնի արտաքին տեքսն ու որոշ տեխնիկական բնութագրեր: 


Այս սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից է յուրատեսակ արտաքին տեսքը: Սմարթֆոնի հետևում տեղադրված է թափանցիկ ափակի, որի տակ գտնվում են LED լույսեր: Դրանք օգտագործվում են օրինակ զանգ ստանալու կամ ծանուցումները ցուցադրելու համար: 


Nothing Phone (1) սմարթֆոնի տեխնիկական պարամետրերն են՝ 

էկրան: 6,55 դյույմ, OLED, Full HD+, 60-120 Հց, HDR10+, Gorilla Glass 

Պրոցեսոր: 8 միջուկանի Qualcomm Snapdragon 778G+, 2,5 ԳՀց, Adreno 642L գրաֆիկական ադապտեր 

Հիշողություն: 8/12 ԳԲ օպերատիվ (LPDDR5), 128/256 ԳԲ ներքին (UFS 3.1) 

Տեսախցիկ: 50 Մպ (հիմնական,Sony IMX766), 50 Մպ (լայնանկյուն,Samsung JN1), 16 Մպ (առջևի,Sony IMX471) 

Մարտկոց: 4500 մԱժ, լարով 33 Վտ, անլար 15 Վտ, ռեվերսիվ 5 Վտ 

Օպերացիոն համակարգ: Android 12, Nothing OS 

Մոդուլներ: USB-C, Wi-Fi 6, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, NFC 


Սմարթֆոնն ունի նաև երկու ուղղություններով ռեվերսիվ լիցքավորում: Այսինքն այս սմարթֆոնով հնարավոր է անլար լիցքավորել այլ սմարթֆոն և հակառակը: Սմարթֆոնի կորպուսը պաշտպանված է ջրից ու փոշուց IP53 ստանդարտով: Սմարթֆոնի վրա տեղադրված են երկու դինամիկներ: 


Nothing Phone (1) սմարթֆոնի տեսախցիկի հիմնական Sony IMX766 մոդուլն ունի պատկերի ինչպես օպտիկական, այնպես էլ թվային ստբիլիզացիա (OIS,EIS), ինչպես նաև մի շարք այլ ծրագրային գործառույթներ՝ գիշերային, դիմանկար և այլն: Լայնանկյուն Samsung JN1 մոդուլը 114 աստիճան է և կարող է լուսանկարել մակրոլուսանկարներ մինչև 4 սմ հեռավորության վրա: 


Nothing Phone (1)-ի 8/128 ԳԲ տարբերակը վաճառվելու է 470 դոլարով, 8/256 ԳԲ տարբերակը՝ 530 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 590 դոլար : Վաճառքը մեկնարկելու է հուլիսի 21-ից ավելի քան 40 երկրների շուկաների համար: Nothing Phone (1)-ի էկրանի նկարները կարող եք ներբեռնել այստեղից:
Կարդալ ավելին
Նոր հայկական խաղ Անդրոիդի համար՝ dgtl

Նոր հայկական խաղ Անդրոիդի համար՝ dgtl

Ծրագրավորող Լևոն Հովհաննիսյանը Անդրոիդ համակարգի համար ստեղծել է նոր խաղ, որը կոչվում է dgtl: Խաղը հանրահայտ wordle խաղի թվերով տարբերակն է, որտեղ բառերի փոխարեն պետք է 10 փորձից միաժամանակ գուշակել 4 տարվեր թվեր: Խաղում կա նաև «Օրվա մրցույթ», որով կարող եք մրցել ընկերների հետ, թե ով ավելի քիչ փորձերով կկարողանա գուշակել բոլոր 4 թվերը: Խաղն ամբողջովին անվճար է և չի պահանջում ինտերնետի առկայություն: 

Կարդալ ավելին