10 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

Ամսաթիվ


1.Ֆեյսբուքը տվյալ պահին ունի ավելի քան 400 միլիոն ակտիվ օգտագործողներ, որոնցից 35 միլիոնը փոխում են իրենց ստատուսները ամեն օր:

2.Յուրաքանչյուր ամիս ֆեյսբուքում տեղադրվում են 2.5 միլիարդ լուսանկարներ:

3.Ֆեյսբուքում միջին հաշվարկով մի օգտագործողը ունի 130 ընկեր:

4.Վերջերս հարցում է կատարվել ԱՄՆ-ի 500 ճանաչված համալսարաններում և պարզվել է, որ ընդունող հանձնաժողովի 10%-ը նայում է դիմորդների ֆեյսբուքի պրոֆիլները և ըստ դրա կատարում որոշակի եզրակացություններ:

5.Տվյալ պահի դրությամբ ֆեյսբուքը աշխարհում գտնվում է երկրորդ տեղը գուգլից հետո ըստ այցելությունների քանակի, բայց դա մոտ ապագայում հնարավոր է փոխվի:

6.Եթե ֆեյսբուքը լիներ պետություն, ապա կլիներ երրորդ ամենամեծ պետությունը ըստ բնակչության քանակի՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո:

7.Չնայած ֆեյսբուքը սկզբում նախատեսված էր ուսանողների համար, սակայն այժմ այնտեղ գրանցված օգտագործողների 70%-ը 26 տարեկանից բարձր են:

8.Միջին հաշվարկով մի օգտագործողը ֆեյսբուքի վրա օրվա ընթացքում ծախսում է մոտավորապես 55 րոպե: Մեկ ամսում գրում է 25 մեկնաբանություն և 9 անգամ սեղմում է "Like" կոճակը:

9.Ֆեյսբուքի օգտագործողների 70%-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

10.Ֆեյսբուքում ներդրում կատարած առաջին մարդը հանդիսանում է PayPal-ի ստեղծողներից մեկը, ով ներդրել է ֆեյսբուքում 500000$ 2004 թվականին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Հետաքրքիր էր...

    ReplyDelete
  2. it was interesting.I'd like to see more tips and tricks about facebook.Thanks

    ReplyDelete