Հսկաներից մեկը կուլ տվեց Skype-ին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhC6IyqZubSFowfnLvkvVPt2wmce1k6D-poxkPJAqjJN4czcFCCbdtxEjhUx3iBgDyr8_7ZLyA945xfIPHkbUicUV0VBDSQ5kRZX4ZWNU0-4QORmFbP-Gi1967tKypqgvUSjdW9rYaFEsY/s1600/microsoft-quiere-comprar-a-skype.png)
Վերջին օրերին Սկայպի համար պայքարում էին մի քանի միջազգային հսկա ընկերություններ (Google, Facebook, Microsoft, Cisco) և այսօր Մայքրոսոֆթի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մայքրոսոֆթ ընկերությունը գնել է Skype-ը 8.5 միլիարդ դոլլարով: Սկայպը ապագայում հասանելի կլինի ինչպես Microsoft X Box , այնպես էլ Windows Phone-ի և Microsoft-ի այլ սարքերի համար: Նշվում է նաև, որ Մայքրոսոֆթը կշարունակի աջակցել և ներդնել միջոցներ նաև ոչ Windows պլատֆորմների համար:
Սկայպը հիմնադրվել է 2003 թվականին, այնուհետև 2005 թվականի սեպտեմբերի գնվել է Ebay-ի կողմից 2.6 միլիարդ դոլարով, որից հետո 2009 թվականին վաճառվել է ակցիաների մեծամասնությունը 1.9 միլիարդ դոլարով: