Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Տարվա վերջին գրառումը: Շնորհավոր Ամանոր

Տարվա վերջին գրառումը: Շնորհավոր Ամանոր

Հարգելի ընթերցողներ նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը  և մաղթում նորանոր հաջողություններ ու քաջ առոողջություն: Հպարտ եմ, որ ունեմ ձեր նման մշտական այցելուներ, ովքեր բլոգի ստեղծման օրվանից միշտ ինձ աջակցել են ու օժանդակել, ուրախացել են իմ և բլոգի հաջողություններով ու օգնել ստեղծել այսպիսի բլոգ: Եթե ասեմ, որ անցնող տարին հաջող էր Արմբլոգի համար, կնշանակի ոչինչ չասել: Բավական է միայն նշել, որ անցած տարվա համեմատ այցելուները ավելացել են մոտ 95 տոկոսով, բլոգի ֆեյսբուքի էջին միացել են 10.000-ից ավել մարդիկ, բլոգը համարյա բոլոր վարկանիշային աղյուսակներում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ, ինչպես նաև բազմաթիվ արձագանքներ են եղել բլոգի մասին: Դրանցից մի քանիսը կարող եք տեսնել այստեղ:



Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր սիրով և ուրախությամբ ինձ տարբեր թեմաների վերաբերյալ նյութեր են ուղարկել: Արմբլոգի նյութերի մեծամասնությունը ստեղծվում է հենց այցելուների խնդրանքների, կարծիքների և առաջարկությունների հիման վրա: Ի դեպ նշեմ, որ 2011 թվականին ամենաշատ տարածված օրվա կադրը Հովհաննես Պողոսյանի կողմից ուղարկված լուսանկարն է: Անցնող տարվա նախագծերից ուզում եմ առանձնացնել ArmblogTV ծրագրի ստեղծումը և ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը: 
Սիրելի ընթերցողներ տարվա վերջին գրառումով ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը: Հավատացած եմ, որ գալիք տարում էլ ավելի մեծ տեմպերով կշարունակենք առաջ ընթանալ և կփորձենք դրական փոփոխություններ անել հայկական ինտերնետում: Սիրով լցվեք միմիանց նկատմամբ և փորձեք մարդկանց փոխանցել բարի ու ճշմարիտ արժեքներ: Հավատացեք ձեր ուժերին և վստահեք Աստծուն ու  անպայման կհասնեք հաջողության:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ
"Շնորհավոր Ամանոր" բոլոր լեզուներով

"Շնորհավոր Ամանոր" բոլոր լեզուներով


Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կլինի "Շնորհավոր Ամանոր" աշխարհի բոլոր լեզուներով, ապա սեղմեք այստեղ:
Ամանորյա գեղեցիկ ֆլեշ շնորհավորանքներ

Ամանորյա գեղեցիկ ֆլեշ շնորհավորանքներ


Christmas_01 Christmas_11 Christmas_21
Christmas_02 Christmas_12 Christmas_22
Christmas_03 Christmas_13 Christmas_23
Christmas_04 Christmas_14 Christmas_24
Christmas_05 Christmas_15 Christmas_25
Christmas_06 Christmas_16 Christmas_26
Christmas_07 Christmas_17 Christmas_27
Christmas_08 Christmas_18 Christmas_28
Christmas_09 Christmas_19 Christmas_29
Christmas_10 Christmas_20 Christmas_30
Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը



Հարգելի այցելուներ, Ձեզ եմ փոխանցում «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ի կողմից սիրով ներկայացված ամանորյա նախատոնական շննորհավորական ուղերձը:


«Սիրելի ընթերցողներ, Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալով ՝ բարեկեցիկ կյանք և բարօրություն բոլորիդ ընտանիքներում: Թող գալիք տարում խաղաղությունն, առողջությունն ու մեծ հաղթանակները ուղեկցեն Ձեզ: Բոլորիդ երջանկություն և սեր ենք մաղթում: Թող մեր երկրում բոլորս ունենանք հստակ երազանքներ և հավատանք դրանց իրագործմանը:

Կանանց ցանկանում ենք որպեսզի 2012 ը լինի հիասքանչ ծաղիկներով ողողված անմոռանալի տարի, իսկ տղամարդկանց՝ բազմաթիվ ուրախալի առիթներ՝ իրենց սիրելիներին նման բերկրանք պարգևելու:

Սիրով՝ «Բրաբիոն Ֆլորա Սերվիս » »

Ես էլ միանում եմ վերը նշված գեղեցիկ շնորհավորանքներին և Ձեզ մաղթում նախատոնական բարձր տրամադրություն:
2011 թվականի  Youtube-ի ամենահայտնի տեսանյութերից մի քանիսը

2011 թվականի Youtube-ի ամենահայտնի տեսանյութերից մի քանիսը

"Ultimate Dog Tease"
Husky Dog Talkin - "I Love You"
"Jack Sparrow" by The Lonely Island and M. Bolton
"Talking Twin Babies Part 2"
"Nyan Cat"
"Look At Me Now" Cover Karmin Music
"The Creep" by The Lonely Island
"Born This Way" Cover by Maria Aragon
"The Force" Volkswagen Commercial
"Cat Mom Hugs Baby Kitten"
The T-mobile Royal Wedding
"Friday" by Rebecca Black
Songify This: Winning - a Song by Charlie Sheen
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արեգ Սարգսյանը
Samsung հեռախոսի այս գովազդը 2011 թվականի ամենաշատ դիտված տեսահոլովակներից մեկն է

Samsung հեռախոսի այս գովազդը 2011 թվականի ամենաշատ դիտված տեսահոլովակներից մեկն է


Բլոգի բջջային տարբերակի նոր հասցեն

Բլոգի բջջային տարբերակի նոր հասցեն


         
Եթե այցելում եք Armblog.net կայքը նաև բջջային հեռախոսների միջոցով, ապա ուրախությամբ հայտնում եմ, որ բլոգի բջջային տարբերակը այժմ հասանելի է  m.armblog.net հասցեով: Բջջային տարբերակը նախատեսված է ինչպես սմարթֆոնների, այնպես էլ  հասարակ հեռախոսների համար: Հիշեցնեմ, որ հայերեն ֆոնտերի հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք օգտվել հետևյալ հնարքից:
Այցելեք աշխարհի հայտնի թանգարանները համակարգչի միջոցով

Այցելեք աշխարհի հայտնի թանգարանները համակարգչի միջոցով


2011թ. փետրվարի մեկին Google ընկերությունը ներկայացրեց մի նախագիծ, որի միջոցով հնարավոր է վիրտուալ այցելել աշխարհի հայտնի թանգարանները և քայլել այդ թանգարանների մեջ: Նախագիծը կոչվում է Google Art Project: Նախագիծը առայժմ ներառում է 17 թանգարաններ, որոնց թիվը հետագայում կարող է ավելանալ:

Նախագիծը իր մեջ ներառում է՝
- 11 քաղաքների 17 թանգարաններ
- 17 հատ գեգապիկսելանոց նկարներ
- 385 սենյակներ
- 486 լուսանկարիչներ
- 1061 բարձր որակի լուսանկարներ


Թանգարանները կարող եք նայել նաև 3D ակնոցներով: Դրա համար անհրաժեշտ է միացնել եռաչափ ռեժիմը (աջ click արեք էկրանի վրա և նշեք 3D mode on):


3D մափինգ Հանրապետության Հրապարակում

3D մափինգ Հանրապետության Հրապարակում



Դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա շքեղ միջոցառում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը ներառում էր նաև մեր օրերում այդքան պահանջված 3D բաղկացուցիչ` Երևանի Պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մափինգ: Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ նման շոուի կազմակերպումը ՄԻԱՅՆ հայկական ընկերությունների մասնակցությամբ: Գովելի է, որ թե անիմացիոն լուծումները, թե համակարգային ինտեգրացիան արվել են տեղական ընկերությունների կողմից: Շոուն դեռ շարունակվում է, և մինչև դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են ոչ միայն վայելել մափինգը, այլ մասնակցել նրան ինտերակտիվ համակարգի միջոցով: Երեկոյան ժամերին հրապարակում կարելի է խաղալ ինտերակտիվ խաղ և հետևել խաղի արդյունքներին Պատկերասրահի շենքի վրա: Եվ սա էլ դեռ ամենը չե` նոր տարվա գիշերը մեզ սպասվում է ևս մեկ անակնկալ` նորից 3D մափինգի տեսքով:


Նշեմ, որ 3D մափինգի շնորհիվ ցանկացած չափի, գույնի պատկեր կամ անիմացիա կարող է պրոեկտվել խանութի ցուցափեղկի, փողոցի, շենքի վրա: Անմոռանալի զգացողություններ` պատկերացրեք, որ Ձեր աչքի առաջ դիմացի շենքի պատուհաններով ջուր է բարձրանում, հետո ինչ-որ լույս է շրջում մի պատուհանից մյուսը, շենքի վրա սկսում են ծածանվել մեկ վայրկյան առաջ գոյություն չունեցող հսկայական դրոշներ, ի վերջո ամբողջ շենքը վերածվում է փլատակների ու հաշված վայրկյանների ընթացքում վերակառուցվում նորից: Ձեզ հարկավոր կլինի որոշակի ժամանակ հասկանալու համար, որ տեսածը ոչ այլ ինչ է, քան հենց ինքը` 3D պրոեկցիա շենքի վրա:

Այնպես որ սպասենք ամանորյա անակնկալների:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արման Աղաբեկյանը
Կայքերը քանդելու հետաքրքիր հնարք: Katamari

Կայքերը քանդելու հետաքրքիր հնարք: Katamari



Մի քանի անգամ տեսել ենք, թե ինչպես է հնարավոր այցելել տարբեր կայքեր և քանդել դրանք: Իհարկե խոսքը գնում է ոչ թե կայքեր ջարդելու մասին, այլ javascript հնարքներով բացված կայքի ինֆորմացիան քանդելու: Այսինքն այդ կայքերը քանդված են ցուցադրվելու միայն ձեր մոտ և թարմացնելուց հետո նորից վերադառնալու են սկզբնական վիճակին: Այժմ սովորենք կայքեր քանդելու հերթական հնարքը՝

1.Մկնիկի օգնությամբ քաշեք փակագծերի մեջ գրված այս հղումը (Katamariև տեղադրեք ինտերնետ դիտարկչի Bookmarks bar-ի վրա (տես նկարը)


2.Այցելեք որևէ կայք և սեղմեք նախորդ քայլում տեղադրված հղման վրա (Internet Browser-ի Bookmarks bar-ի վրա գտնվող):

3.Բացված պատուհանում կարող եք կատարել որոշակի կարգավորումներ կամ միանգամից սեղմեք Start!

4.Գնդիկը կառավարեք նախորդ քայլում ընտրած կոճակի միջոցով (եթե 3-րդ կետում փոփոխություն չեք արել, ապա կառավարելու համար սեղմեք մկնիկի աջ կոճակը)

Հ.Գ.
Զվարճանալու համար փորձեք ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցերի վրա:
2011 թ.  IPhone-ի և iPad-ի համար նախատեսված ամենաշատ ներբեռնված 10 ծրագրերը և խաղերը

2011 թ. IPhone-ի և iPad-ի համար նախատեսված ամենաշատ ներբեռնված 10 ծրագրերը և խաղերը


Կարծում եմ քիչ մարդիկ կան, ովքեր չեն լսել Angry Birds խաղի մասին: Անցնող տարվա ամենահայտնի խաղը հենց այս խաղն է: Խաղը հասանելի է տարբեր պլատֆորմերի համար և իհարկե նաև բջջային հեռախոսների համար:  Ըստ Distimo ընկերության կողմից կատարված վիճակագրության,  ցուցակը գլխավորում է հենց այս խաղը՝

1. Angry Birds


2. Facebook


3. Skype


4. Angry Birds Rio


5. Google Maps


6. iBooks


7. Angry Birds Seasons


8. Fruit Ninja


9. Talking Tom


10. Twitter


Հետաքրքիր հնարք ֆեյսբուքի չաթում:

Հետաքրքիր հնարք ֆեյսբուքի չաթում:



Ֆեյսբուքի չաթում կա մի հետաքրքիր հնարք: Պարզվում է չաթում կարող եք ուղարկել ցանկացած մարդու գլխավոր նկարը՝ փոքր չափսերով: Դրա համար անհրաժեշտ է մտնել այդ մարդու  պրոֆիլ և վերցնել նրա ֆեյսբուքի հասցեն: Օրինակ եթե իմ ֆեյսբուքի հասցեն է www.facebook.com/mkrtchyan.armen, ապա չաթում իմ ավատարը ուղարկելու համար անհրաժեշտ է գրել՝ [[mkrtchyan.armen]]: Նույն մեթոդը նաև աշխատում է ֆեյսբուքի էջերի դեպքում: Օր. Արմբլոգի էջի գլխավոր նկարը չաթով ուղարկելու համար անհրաժեշտ է գրել՝ [[armblog.net]]:
Լավություն արա՝ ջուրը գցի

Լավություն արա՝ ջուրը գցի


Քանի՞ ֆուտբոլիստ է պատկերված

Քանի՞ ֆուտբոլիստ է պատկերված


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հրաչյա Սարգսյանը
Ռուսական կայքի ստորությունը: Յուրա Մովսիսյանին հանել են ցուցակից

Ռուսական կայքի ստորությունը: Յուրա Մովսիսյանին հանել են ցուցակից



Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ ռուսական Sovsport.ru կայքում տեղի է ունենում քվեարկություն, որտեղ որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Յուրա Մովսիսյանը հենց սկզբից հավաքել էր բազմաթիվ ձայներ և գլխավորում էր ցուցակը: Սակայն ռուսները այդքան հեշտ չեն թողնի, որպեսզի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի հայազգի Յուրա Մովսիսյանը: Ռուսները տեսնելով, որ անկարող են որևէ բան անել, ստիպված գնացել են ստորության և հանել են Յուրա Մովսիսյանի անունը ցուցակից: Հեղինակավոր սպորտային ռուսական կայքը քվեարկություն է անում, իսկ հետո այդ քվեարկության ցուցակից առանց պատճառաբանելու հանում է առաջատար խաղացողի անունը: Դե եթե կայքը չի հարգում իր այցելուների կարծիքները, ապա ինչի համար է կատարում քվեարկություն: 
Ինչպես բացել հայալեզու կայքեր Opera Mini ծրագրի միջոցով՝ առանց ֆոնտերի տեղադրման

Ինչպես բացել հայալեզու կայքեր Opera Mini ծրագրի միջոցով՝ առանց ֆոնտերի տեղադրման


Ըստ Opera ընկերության տվյալների, Հայաստանում շատ մեծ տարածում ունի բջջային հեռախոսների համար նախատեսված Opera mini ծրագիրը: Սակայն հայ օգտագործողների մեծամասնության մոտ բջջային հեռախոսները հայերեն ֆոնտեր չեն պարունակում, այդ պատճառով հայալեզու ինտերնետային կայքերը նրանց համար դառնում են անհասանելի: Խոսքը գնում է ոչ միայն ամբողջովին հայալեզու կայքերի մասին, այլ նաև մասամբ (օրինակ՝ ֆեյսբուքի հոսքը, էլեկտրոնային նամակները և այլն):
Պարզվում է ցանկացած բջջային հեռախոսի վրա տեղադրված Opera Mini ծրագիրը կարող է ցուցադրել հայերեն տառեր՝ առանց ավելորդ ֆոնտեր կամ ծրագրեր տեղադրելու:

1.Բջջային հեռախոսով բացեք Opera Mini ծրագիրը

2.Ծրագրի հասցեի դաշտում գրեք՝ about:config և սեղմեք Go


3.Բացված էջում իջեք ամենաներքևը և կտեսնեք այսպիսի պարամետր՝ Use bitmap fonts for complex scripts


4.Փոխեք այդ պարամետրի արժեքը Yes ու սեղմեք Save:
5.Բացեք որևէ հայալեզու կայք և կտեսնեք արդյունքը (օր. Արմբլոգի բջջային տարբերակը՝ www.armblog.net/?m=1) 


Գուգլի հերթական ամանորյա հնարքը: Christmas

Գուգլի հերթական ամանորյա հնարքը: Christmas



Մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես կարելի է տեսնել գեղեցիկ ձյան փաթիլներով անիմացիա գուգլի որոնման միջոցով: Գոյություն ունի նաև նմանատիպ մեկ այլ հնարք: Մտեք  Google որոնողական համակարգ և որոնման դաշտում գրեք Christmas: 
Տեղադրեք անիմացիոն գեղեցիկ տոնածառեր համակարգչի էկրանի վրա

Տեղադրեք անիմացիոն գեղեցիկ տոնածառեր համակարգչի էկրանի վրա