Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Դեմոտիվատոր: Երազիր ու աշխատիր

Դեմոտիվատոր: Երազիր ու աշխատիր



Ինչպես տեղադրել Bing-ի գլխավոր էջի լուսանկարները Google-ի գլխավոր էջի վրա

Ինչպես տեղադրել Bing-ի գլխավոր էջի լուսանկարները Google-ի գլխավոր էջի վրա



Անկասկած Google-ը լավագույն որոնողական համակարգն է ու մեծամասնությունը օգտվում են հենց այս համակարգից: Գուգլն ունի բավականին պարզ ինտերֆեյս Bing-ի հետ համեմատած, քանի որ Bing որոնողական համակարգի գլխավոր էջում ամեն օր ցուցադրվում են տարբեր լուսանկարներ: Նախորդ նյութերից մեկում արդեն տեսանք, թե ինչպես կարող ենք այդ լուսանկարները ավտոմատ տեղադրել համակարգչի էկրանի վրա: Այդ լուսանկարները Google-ի գլխավոր էջին տեղադրելու համար անհրաժեշտ է տեղադրել Google Chrome-ի համար նախատեսված Bing wallpaper for Google հավելվածը:


Հավելվածը ջնջելու համար կարդացեք այս գրառումը:
Պրոֆիլակտիկ աշխատանքներ բլոգում: Թարմացվում են հին նյութերը...

Պրոֆիլակտիկ աշխատանքներ բլոգում: Թարմացվում են հին նյութերը...


Մոտակա օրերին բլոգում կատարվելու են մի շարք փոփոխություններ նյութերի բաժինների և հին գրառումների թարմացման հետ կապված, որի պատճառով վերևի ցանկից կարող են լիարժեք չաշխատել մի քանի բաժիններ: Ինչպես նաև թարմացվում են հին նյութերը, ջնջվում են այլևս չաշխատող հնարքները, թարմացվում են բացակայող վիդեոները, վերականգնվում են չաշխատող հղումները և այլն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդուարդ Բակոյանը

Windows-ի հաշվիչը սխալ է աշխատում

Windows-ի հաշվիչը սխալ է աշխատում



Ձեզանից շատերը երևի հաճախակի են օգտվում Windows օպերացիոն համակարգի մեջ գտնվող  հաշվիչից, սակայն այդ ծրագրում նկատել եմ մի ծրագրային սխալ: Սխալը տեսնելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը՝

1. Բացեք հաշվիչը:
2. Սեղմեք Alt+2 (որպեսզի բացվեն որոշ ֆունկցիաներ)
2. Գրեք ցանկացած թիվ, որի արմատը բնական թիվ է


3. Սեղմեք արմատի նշանը:

4. Ստացված արդյունքից հանեք ստացված թիվը:



5. Պետք է ստացվի 0, սակայն այլ թիվ ստացվում:

Այս ծառայության շնորհիվ կարող եք հիշել, թե ինչ եք արել ուղիղ մի տարի առաջ

Այս ծառայության շնորհիվ կարող եք հիշել, թե ինչ եք արել ուղիղ մի տարի առաջ



Երբեմն ցանկություն է առաջանում արթնանալ ու վերհիշել, թե ինչ էինք անում ուղիղ մի տարի առաջ այս օրը: Օրինակ ինչ ստատուսներ էինք գրում Ֆեյսբուքում կամ Թվիթերում, կամ ինչ լուսանկարներ էինք տեղադրում, ինչ SMS-ներ էինք գրում բջջային հեռախոսով և այլն: Հատուկ այդ նպատակով գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որը ամեն առավոտ կհիշեցնի ձեզ այդ մասին: Timehop-ը ցուցադրում է ինչպես Facebook-ի, Twitter-ի, Foursquare-ի, Instagram-ի ակտիվությունը, այնպես էլ բջջային հեռախոսով ուղարկված SMS-ները: Առայժմ SMS-ների մասը աշխատում է միայն iPhone և Android համակարգերի վրա:


1.Այցելեք այստեղ:

2.Մուտք գործեք Facebook-ի միջոցով:

3.Հերթով սեղմեք համապատասխան սոց. ցանցերի վրա ու կապեք ձեր հաշիվները Timehop ծառայության հետ: Եթե ցուցակում առկա որոշ կայքերում գրանցված չեք, ապա կարող եք չնշել դրանք, սակայն այդ դեպքում Timehop ծառայության արդյուավետությունը կնվազի:

4. Այնուհետև ամեն օր այցելեք Timehop կայք և տեսեք, թե ինչ էիք անում ուղիղ մի տարի առաջ:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Դավիթ Գրիգորյանը

Մոնա Լիզայի գաղտնիքի բացահայտումը

Մոնա Լիզայի գաղտնիքի բացահայտումը



Այս ֆիլմը պատմում է աշխարհում ամենահայտնի արվեստագետի`Լեոնարդո Դա Վինչիի ստեղծած հրաշագեղ կտավի մասին:Խոսքը Մոնա Լիզա (Ջոկոնդա) կտավի մասին է: Փորձենք միասին բացահայտել կտավի գաղտնիքները (Տեսահոլովակի հեղինակ՝ Ռուբեն Եսայան):

Շրջանավարտնե՛ր, շնորհավո՜ր վերջին զանգ

Շրջանավարտնե՛ր, շնորհավո՜ր վերջին զանգ

Մհեր Վերջին զանգ


Քանի որ Արմբլոգի այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են ու նրանցից շատերը այս տարի ավարտում են դպրոցը, ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլոր շրջանավարտներին ու կյանքի այս նոր փուլում մաղթել հաջողություններ ու նպատակների իրականացում: Հավատացեք ձեր ուժերին ու շենացրեք մեր երկիրը:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Հարութ Օհանյանի կողմից

Google Chrome-ը անցավ Internet Explorer-ին

Google Chrome-ը անցավ Internet Explorer-ին



Երկար տարիների շարունակ առաջատար դիրքեր զբաղեցնող Internet Explorer-ը վերջապես զիջեց դիրքերը: StatCounter կայքի տվյալներով Google Chrome դիտարկչից օգտվողների քանակը վերջին մեկ շաբաթում գերազանցում է Internet Explorer դիտարկչի օգտագործողների քանակին: Փաստորեն Google Chrome-ին 3 ու կես տարի պահանջվեց Internet Explorer-ին անցնելու համար: Այսպիսով վերջին շաբաթվա տվյալներով Google Chrome օգտագործում են ինտերնետից օգտվողների 32.76%-ը, իսկ մնացած առաջատար դիտարկիչների դեպքում այսպիսի պատկեր է՝ Internet Explorer-31.94%, Firefox-25.47, Safari-7.08%, Opera-1.74%: 

Առաջարկում եմ նաև մասնակցել հարցմանը և նշել այն դիտարկիչը, որից ամենաշատն եք օգտվում:


Զգուշացում Odnoklassniki.ru կայքի օգտատերերին

Զգուշացում Odnoklassniki.ru կայքի օգտատերերին




Վերջերս ինտերնետում ակտիվացել են խաբեբաներ, ովքեր առաջարկում են անվճար ծրագրեր կամ կայքեր, որոնց միջոցով իբր հնարավորություն կա ուղարկել անվճար նվերներ կամ ավելացնել OK-եր: Այդ ծրագրերը պահանջում են գրել լոգինը ու գաղտնաբառը, որից հետո գողանում են օգտագործողների պրոֆիլները: Եթե չեք ցանկանում զրկվել ձեր պրոֆիլներից, ապա եղեք ուշադիր ու մի հավատացեք այդ ծրագրերին: Ձեր լոգինը ու գաղտնաբառը գրեք միայն Odnoklassniki.ru կայքում: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են և նախատեսված են միայն պրոֆիլներ գողանալու նպատակով: Նաև խորհուրդ է տրվում սոցիալական կայք մտնելուց համոզվել, որ դա հենց իրական Odnoklassniki.ru կայքն է: Համոզվելու համար ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտում հիմնականում պետք է գրված լինի հետևյալ հասցեներից որևէ մեկը՝ ok.ru, odkl.ru, odnoklasniki.ru, odnoklassniki.ru:
Ինչպես նույն համակարգչի վրա միաժամանակ օգտագործել Skype-ի մեկից ավելի հաշիվներ

Ինչպես նույն համակարգչի վրա միաժամանակ օգտագործել Skype-ի մեկից ավելի հաշիվներ



Եթե ձեր համակարգչից միաժամանակ օգտվում են մի քանի հոգի, ապա երբեմն անհրաժեշտություն է առաջանում նույն համակարգչի վրա միաժամանակ բացել և օգտագործել մեկից ավելի Skype-ի հաշիվներ: Դա անելու համար պետք է կատարել որոշ լրացուցիչ քայլեր, քանի որ Skype ծրագիրը սովորական կարգավորումներով այդ հնարավորությունը չի տալիս:

1. Նախ պարզեք, թե ձեր համակարգչի մեջ որտեղ է տեղադրված Skype ծրագիրը (հիմնականում այն տեղադրված է լինում C:\Program Files\Skype կամ C:\Program Files (x86)\Skype թղթապանակների մեջ: Բացեք այդ թղթապանակը:

2.Այնուհետև մտեք Phone թղթապանակը և այնտեղ կգտնեք Skype.exe ֆայլը:

3. Աջ քլիք արեք այդ ֆայլի վրա և տեղադրեք դրա հղումը էկրանի վրա:


4. Այնուհետև էկրանի վրա աջ քլիք արեք նոր ստեղծած ֆայլի վրա ու ընտրեք Properties:


5. Բացված պատուհանի Target դաշտի վերջում ավելացրեք /secondary բառը (բառից առաջ դրեք մեկ դատարկ սիմվոլ) ու սեղմեք Ok:


6. Ցանկացած ժամանակ սեղմեք էկրանի վրա գտնվող այդ նշանի վրա և մուտք գործեք Skype-ի տարբեր հաշիվներ:
Վերջերս Google-ի կողմից փակված Picnik.com կայքի այլընտրանքային տարբերակը

Վերջերս Google-ի կողմից փակված Picnik.com կայքի այլընտրանքային տարբերակը



Picnic-ը իրենից ներկայացնում էր օնլայն ծառայություն, որը հնարավորություն էր տալիս ինտերնետային կայքի միջոցով մշակել ու կիրառել տարբեր էֆեկտներ լուսանկարների վրա: Ապրիլ ամսին Google փակեց այդ ծառայությունը` դրա փոխարեն առաջարկելով Google+ սոցիալական ցանցում տեղադրված գործիքները: Սակայն եթե գրանցված չեք այդ կայքում կամ չեք ցանկանում ամեն անգամ լուսանկարներ մշակելու համար այցելել Google+ սոցիալական կայք, ապա կարող եք օգտվել PicMonkey կայքի ծառայություններից: Կայքը հնարավորություն է տալիս ինչպես կտրել ու փոխել լուսանկարի չափսերը, այնպես էլ կիրառել բազմազան էֆեկտներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Գևորգ Նազարյանը
Microsoft-ի սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի նոր մրցակի՞ց, թե պարզապես հետազոտական ցանց

Microsoft-ի սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի նոր մրցակի՞ց, թե պարզապես հետազոտական ցանց



Ամիսներ առաջ Microsoft ընկերությունը թողարկեց նոր սոցիալական կայք, որը ներկայացվեց որպես հետազոտական ու ուսուցողական ցանց: Այդ կայքը հասանելի էր միայն մի քանի համալսարանների ուսանողներ համար: Այժմ Microsoft-ը որոշել է այն հասանելի դարձնել բոլորի համար: Նոր ցանցը կոչվում է Social և առաջվա պես նախատեսված է հետազոտական ու ուսուցողական նպատակների համար: Սակայն կարծիքներ կան, որ Microsoft-ը փորձում է Ֆեյսբուք ու Google+ ցանցերին մրցակից ցանց ստեղծել:


Կարող եք այցելել այս նոր ցանցը և ինքներդ տեսնել, թե ինչքանով այն կարող է մրցակցել այս ոլորտում առաջատար ցանցերի հետ: So.cl ցանց կարող եք մուտք գործել օգտագործելով Facebook-ի կամ Windows Live-ի ձեր հաշիվները: Ցանցում հնարավորություն կա հետևել տարբեր մարդկանց գրառումների, կատարել մեկնաբանություններ ու տեղադրել տարբեր նյութեր: Ցանցում հնարավորություն կա նաև կատարել որոնումներ Bing որոնողական համակարգում և տեղադրել դրանց արդյունքները կայքում:


Դրական լիցքեր հաղորդող մուլտֆիլմ

Դրական լիցքեր հաղորդող մուլտֆիլմ

"Поле Чудес" հեռուստախաղի պաշտոնական համակարգչային տարբերակը

"Поле Чудес" հեռուստախաղի պաշտոնական համակարգչային տարբերակը



Կարծում եմ բոլորդ էլ ժամանակին դիտել եք այս անչափ հետաքրքիր ու ուսուցողական հեռուստախաղը, որտեղ մասնակիցներից պահանջվում է գուշակել տարբեր հարցերի պատասխաններ: Խաղի համակարգչային տարբերակում վաստակած գումարները կարող եք ծախսել վիրտուալ բնակարանը կահավորելու նպատակով:



Խաղի գրաֆիկան նույնպես շատ լավ է պատրաստված, ինչը տրամադրող մթնոլորտ է ստեղծում: Մի խոսքով փորձեք ձեր ինտելեկտուալ կարողությունները այս հետաքրքիր խաղում: Եթե խաղը կոդ է պահանջում, ակտիվացրեք խաղը SMS-ի միջոցով (մոտ 1000 դրամ):

Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ

Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:


Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ: 

Ինչպես ավտոմատ տեղադրել Bing-ի լուսանկարները համակարգչի էկրանի վրա

Ինչպես ավտոմատ տեղադրել Bing-ի լուսանկարները համակարգչի էկրանի վրա



Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև կատարել որոնում անմիջապես համակարգչի էկրանից: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Windows+H:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Վլադիմիր Եղյանը
Ինչ ճանապարհ է անցնում Gmail-ով ուղարկված նամակը մինչ հասցեատերին հասնելը

Ինչ ճանապարհ է անցնում Gmail-ով ուղարկված նամակը մինչ հասցեատերին հասնելը



Google ընկերությունը հետաքրքիր ու օգտակար ծառայություններ ստեղծելու հետ միաժամանակ փորձում է մատչելի դարձնել դրանց օգտագործումը և հնարավորինս պարզ բացատրել դրանց աշխատանքի բնույթը: Վերջերս ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ անիմացիա, որտեղ ցուցադրվում է Gmail-ով ուղարկված նամակի ամբողջական ճանապարհը: Եթե ցանկանում եք մտնել Google-ի ներքին խոհանոց և տեսնել, թե ինչ է կատարվում ուղարկված նամակի հետ, ապա բացեք հղումը և սեղմեք Start the story կոճակը:

Երկրագունդը Տիեզերքից: Երկիր մոլորակի բացառիկ 121 մեգապիքսելանոց լուսանկարներ

Երկրագունդը Տիեզերքից: Երկիր մոլորակի բացառիկ 121 մեգապիքսելանոց լուսանկարներ



Այս գեղեցիկ տեսագրությունը պատրաստված է օգտագործելով 121 մեգապիքսել ունեցող լուսանկարներ, որոնք պատկերում են երկրագունդը: Տեսագրությունը ստեղծել է Ջեյմս Դրեյքը՝ օգտագործելով ռուսական արբանյակից ստացված պատկերները: Այս նկարների շարքը արված է Electro-L Weather արբանյակից: Սրանք մինչ այժմ երկրագունդը պատկերող ամենամեծ նկարներն են. յուրաքանչյուր նկարը 121 մեգապիքսել է (յուրաքանչյուր պիքսելում մեկ կիլոմոտր):



Լուսանկարները կատարվել են կես ժամը մեկ և դասավորված են այնպես, որ արդյունքում ստացվում է հետաքրքիր տեսագրություն: Ինֆրակարմիր լույսը անդրադառնում է անտառներից և բուսականությունից, ինչի հետևանքով նարնջագույն է երևում:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Մուրադ Սաֆարյանը
Հաշվեք, թե օրական ինչքան ժամանակ եք ծախսում Facebook սոցցանցում

Հաշվեք, թե օրական ինչքան ժամանակ եք ծախսում Facebook սոցցանցում




Եթե ցանկանում եք իրական ժամանակում տեսնել, թե ինչքան ժամանակ եք ծախսում Ֆեյսբուքի վրա, ապա կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի համար նախատեսված այս օգտակար հավելվածը: Այն տեղադրելուց հետո Ֆեյսբուքի վերևի հատվածում կհայտնվի ժամացույց, որը ցույց կտա տվյալ օրվա ընթացքում Ֆեյսբուքում անցկացրած ժամանակը: Ժամացույցն ավտոմատ զրոյանում է օրվա վերջում և հաջորդ օրը սկսվում է նոր հաշվարկ:



1. Chrome-ով բացեք այս կայքը:
2. Տեղադրեք հավելվածը Google Chrome-ի վրա:
3. Բացեք Ֆեյսբուքը ու վերևում կտեսնեք ժամացույցը:

Դժվար խաղ: Օգնեք ձիուն դուրս գալ ախոռից

Դժվար խաղ: Օգնեք ձիուն դուրս գալ ախոռից



Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Հայկ Արզումանյանը

Ինչպես նկարել համակարգչի էկրանը և այն տարածել ինտերնետում մի քանի վայրկյանում

Ինչպես նկարել համակարգչի էկրանը և այն տարածել ինտերնետում մի քանի վայրկյանում

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. Ձեզ անհրաժեշտ է ֆորումում կամ չաթում զրուցակցին ուղարկել Ձեր համակարգչի էկրանը նկարի տեսքով: Այդ իրավիճակի համար անհրաժեշտ է կատարել մի շարք քայլեր, որոնք խլում են բավականին շատ ժամանակ: Այդ քայլերն են՝

1.Ստեղնաշարի վրա սեղմել PrtScrn (Print Screen) կոճակը
2.Բացել որևէ գրաֆիկական ծրագիր (օր. paint)
3.Սեղմել Ctrl+V
4.Սեղմել Ctrl+S և պահպանել լուսանկարը
5.Ինտերնետում ունենալ տարածք, որտեղ հնարավոր է տեղադրել լուսանկարներ (օր. Photobucket):
6.Վերբեռնել էկրանի լուսանկարը:
7.Զրուցակցին փոխանցել արդյունքում ստացած հասցեն:


Կարծում եմ համաձայն եք, որ այս մեթոդը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում: Այս քայլերի փոխարեն կա մեկ այլ մեթոդ, որը թույլ է տալիս այդ ամենը անել մի քանի վայրկյանում ու շատ կարճ ժամանակում: Անհրաժեշտ է ընդամենը նկարել էկրանը ու այս ինտերնետային կայքում սեղմել Ctrl+V:

1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScrn (Print Screen) կոճակը
2.Այցելեք այստեղ
3.Սեղմեք Ctrl+V
4.Զրուցակցին փոխանցել արդյունքում ստացված հասցեն:

Կայքում նաև հնարավորություն կա լուսանկարի վրա կատարել տարբեր նշումներ: Եթե խնդիրներ առաջանան Snaggy կայքի հետ, ապա տեղադրեք Java ծրագիրը:
Հետաքրքիր սինեմագրաֆներ

Հետաքրքիր սինեմագրաֆներ



Սինեմագրաֆը իրենից ներկայացնում է GIF անիմացիա, սակայն այս դեպքում շարժվում է նկարի միայն մի հատվածը: