Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Windows 8.1-ում տեղ գտած նոր ֆունկցիաների մասին պատմող առաջին պաշտոնական տեսանյութը


Ս.թ. հունիսի 26-ին արդեն հասանելի կլինի Microsoft Windows 8.1-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Օպերացիոն համակարգի հեղինակները խոստացել են, որ այս տարբերակում կվերադարձնեն Start կոճակը, որը այդքան էլ նման չի լինելու նախորդ տարբերակների Start կոճակին:
Այս տարբերակում հնարավորություն կա նաև փոխել մետրո ինտերֆեյսում տեղադրվող ծրագրերի սալիկների չափսերը (նախկինում կար ընդամենը երկու չափս), ինչպես նաև հնարավոր է միանգամից էկրանի վրա ցուցադրել մի քանի մետրո ծրագրեր: Մնացած նորությունների մասին դիտեք տեսանյութում:




Ի նկատի ունեցեք, որ այստեղ ներառված են ոչ բոլոր փոփոխությունները և ս.թ. հունիսի 26-ին նոր կարող ենք ամբողջական կարծիք կազմել այս նոր օպերացիոն համակարգի մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն