Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքում արդեն կարող եք նշել ընկերներից մեկին, ով Ձեր մահից հետո կկառավարի Ձեր պրոֆիլը


Մինչ այդ Ֆեյսբուքում հնարավորություն կար ուղարկել մահացած մարդկանց մասին տեղեկություններ, սակայն հնարավոր չէր կառավարել դրանք: Տեղեկություն տրամադրելուց հետո մահացած մարդկանց անվան կողքին դրվում է «Remembering» բառը և այդ մարդկանց պրոֆիլների հետ կապված շատ գործողություններ հասանելի չեն դառնում (չեն ցուցադրվում ծննդյան օրվա ծանուցումները, Ֆեյսբուքը չի առաջարակում այդ մարդկանց ընկերանալ, նրանց պրոֆիլները չեն օգտագործվում գովազդներում և այլն): Եթե մահացած մարդու պրոֆիլի անվտանգության կարգավորումները թույլ են տալիս նրա պատի վրա գրառումներ տեղադրել, ապա մահացածի կարգավիճակ ունեցող պրոֆիլներում նույնպես այդ գործողությունը հասանելի է լինում:

Ֆեյսբուքը որոշել է կատարելագործել մահացած մարդկանց պրոֆիլները կառավարելու ֆունկցիան և թողարկել է նոր գործառույթ, որը կոչվում է «Legacy Contact»: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են ընտրել իրենց ընկերներից մեկին և մահից հետո վստահված մարդը կարող է կառավարել իրենց պրոֆիլը: Օգտատիրոջ մահից հետո վստահված անձին հասանելի կլինեն հետևյալ ֆունկցիաները՝

  • Մահացած մարդու պատի վրա գրառում գրել, որը կտեղադրվի ամենավերևում (օրինակ ընկերներին տեղեկացնել թաղման կամ այլ արարողությունների մասին)
  • Ընդունել ընկերանալու նոր առաջարկներ
  • Փոխել պրոֆիլի լուսանկարն ու թայմլայնի գլխավոր նկարը (Cover photo)





Վստահված անձի ֆունկցիան առայժմ գործարկվել է միայն ԱՄՆ-ում և մոտ ապագայում հասանելի կլինի նաև այլ երկրների համար: Վստահված անձին նշելու համար պետք է բացել Security բաժինը և  Legacy Contact ենթաբաժնում ընտրել ընկերներից որևէ մեկին:




Վստահված անձը կարող է նաև ներբեռնել օգտատիրոջ լուսանկարների, գրառումների և պրոֆիլի արխիվը, եթե մինչ մահանալը օգտատերը թույլատրել է վստահված անձին այդպիսի գործողություն: Վստահված անձը չի կարող մուտք գործել մահացածի պրոֆիլ ու կարդալ նամակները: Նշեմ նաև, որ հնարավորություն կա ուղարկել հայտ և ամբողջովին ջնջել մահացած մարդու պրոֆիլը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն