Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել է ռեկորդային 711 միլիարդ դոլարի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi8U7ezyY5tSR0QFM_1OvlmSpgXvBuLNDB6-96JaudVQsOQLDmRt_C2hE7gS3zJpjR7kuM5QD-hgPr2h8lpyEbNReSUhUa5pxe52h-lxEYRo0w9pgXn2YLVVNSwAflEV-aTXyANPfDmFP_y/s1600/455063216-671x446%5B1%5D.jpg)
Փետրվարի 10-ին տեղի ունեցած աճուրդի ավարտից հետո Apple ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է ռեկորդային 122,02 դոլար: Դրա արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է նոր պատմական ցուցանիշի՝ 711 միլիարդ դոլարի: Մինչ այժմ ոչ մի ընկերության չի հաջողվել հասնել այդ ցուցանիշին: 2014 թվականի ընթացքում Apple-ի բաժնետոմսերի արժեքը աժել է 61.5%-ով, իսկ այս տարվա սկզբից՝ 10.6%-ով: Վերջին 10 տարիների ընթացքում Apple-ի բաժնետոմսերի արժեքը մեծացել է 2000%-ով: Շուկայական գնի ցուցանիշով Apple-ը 300 միլիարդ դոլարով առաջ է իր մոտակա մրցակցից՝ ExxonMobil նավթային ընկերությունից: Այժմ Apple-ը երկու անգամ թանկ է Microsoft-ից: Ներքևի նկարում պատկերված է Apple ընկերության բաժնետոմսերի գնի աճը վերջին 10 տարիների ընթացքում:
Apple-ը կապիտալիզացիայի այսպիսի ցուցանիշի հասել է ի շնորհիվ iPhone հեռախոսների ռեկորդային թվով վաճառքի և դրա հետևանքով մեծ եկամտի ստացմամբ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyPXdKMQdwXnRqxRwmatDJzWLFLAfXbjDlvyShdK49CJAb6oznbT5QAPBxvoL0jopNpfxd2bzsQHhlhXfXersTAtNt8paU1ZOj3b4lK5cl5JIlCzoYRwt_czOUuHTRR9b7wMhAWNO7DAG9/s1600/screen-shot-2015-02-10-at-4.16.43-pm-671x318%5B1%5D.png)