Ֆեյսբուքում կարող եք նշել ընկերներից մեկին, ով Ձեր մահից հետո կկառավարի Ձեր պրոֆիլը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhIGKpur9nOKdQ6RUId3T_A94atxZ-6TUj6zTjW5tnRHBCZp7UzG8SZerBr1Okp07syo5XWV8HJrgxxfp9k7auSMQLeb3z-N7iXOcprewYx2xZyQAT80Oa6yI_QHg0wbmjERm7epOUhR1j4/s1600/deceased-person-facebook-account.jpg)
Մինչ այդ Ֆեյսբուքում հնարավորություն կար ուղարկել մահացած մարդկանց մասին տեղեկություններ, սակայն հնարավոր չէր կառավարել դրանք: Տեղեկություն տրամադրելուց հետո մահացած մարդկանց անվան կողքին դրվում է «Remembering» բառը և այդ մարդկանց պրոֆիլների հետ կապված շատ գործողություններ հասանելի չեն դառնում (չեն ցուցադրվում ծննդյան օրվա ծանուցումները, Ֆեյսբուքը չի առաջարակում այդ մարդկանց ընկերանալ, նրանց պրոֆիլները չեն օգտագործվում գովազդներում և այլն): Եթե մահացած մարդու պրոֆիլի անվտանգության կարգավորումները թույլ են տալիս նրա պատի վրա գրառումներ տեղադրել, ապա մահացածի կարգավիճակ ունեցող պրոֆիլներում նույնպես այդ գործողությունը հասանելի է լինում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEijip9RlElJvfZuOioHsJbw4exc67W8jZesV3t2HZRbvCnYXmxG20oci4eK2ENhLnSt_dicUWknHhrAGvSN84ZJjQ8U7UWDKi_4vWGbUvQC0ZUEspM3yDtKf3SvtxmIwVc9eRLdze0gmArN/s1600/legacy-contact_timeline%5B1%5D.png)
Ֆեյսբուքը որոշել է կատարելագործել մահացած մարդկանց պրոֆիլները կառավարելու ֆունկցիան և թողարկել է գործառույթ, որը կոչվում է «Legacy Contact»: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են ընտրել իրենց ընկերներից մեկին և մահից հետո վստահված մարդը կարող է կառավարել իրենց պրոֆիլը: Օգտատիրոջ մահից հետո վստահված անձին հասանելի կլինեն հետևյալ ֆունկցիաները՝
- Մահացած մարդու պատի վրա գրառում գրել, որը կտեղադրվի ամենավերևում (օրինակ ընկերներին տեղեկացնել թաղման կամ այլ արարողությունների մասին)
- Ընդունել ընկերանալու նոր առաջարկներ
- Փոխել պրոֆիլի լուսանկարն ու թայմլայնի գլխավոր նկարը (Cover photo)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj9Xh42JHtfRiymsU-h4XJlBNom6Cwd4P2lXI4c6GTAM1e5wxOKADsWQSLJ-msF4WADid-MEN0Pa0H5-7rpahGxVJTgCLNrqAizq9zI1gDD1CmKM5cgzZRVqaoLAQ3SlVYeiHxWC3aovQFg/s1600/Facebook-Memorial-Page-thumb.png)
Վստահված անձին նշելու համար պետք է բացել Security բաժինը և Legacy Contact ենթաբաժնում ընտրել ընկերներից որևէ մեկին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh8cV1J4MiGR5pOmWfSjQMBpYCc9tu1pm3nJ_938x8V4t_w5YeKSCCbYNKWMPx5pkZoQL7-UW3kN3eUVVZF3Ldfkzi79Ttbdur4E578R96kOupiAgZ-8hKnu9r43H5ORRxPNfFPgq78pYbD/s1600/Facebook-Legacy-Contact.png)
Վստահված անձը կարող է նաև ներբեռնել օգտատիրոջ լուսանկարների, գրառումների և պրոֆիլի արխիվը, եթե մինչ մահանալը օգտատերը թույլատրել է վստահված անձին այդպիսի գործողություն: Վստահված անձը չի կարող մուտք գործել մահացածի պրոֆիլ ու կարդալ նամակները: Նշեմ նաև, որ հնարավորություն կա ուղարկել հայտ և ամբողջովին ջնջել մահացած մարդու պրոֆիլը: