Նոր ինտերնետ դիտարկիչ՝ Opera-ի նախկին աշխատողների կողմից
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEinZ01c67Z992fK-jSA1vlAFoSJEhzOe1QeeSAmbReLAkG-yNP6t7umxhsz8mnu8yGtB_bfF393H9Y0dDSVifczFv838kWHHkI7Il4dLqmpTaqVnMPraMg4ZBM1KjropELbjpOtcsq8fO6e/s1600/q3vmwqhf5jf2tkkn04aw.png)
2013թ. Opera Software ընկերությունը հայտարարեց, որ Opera դիտարկիչները անցնելու են Chromium տեխնոլոգիայի: Այնուհետև Opera-ի հետագա տարբերակները կորցրեցին իրենց ֆունկցիաների մի մասը և սա դուր չեկավ օգտատերերի մեծ մասին ու ծրագրի նախագծողներից մի քանիսին: Արդյունքում Opera Software-ի նախկին աշխատողները որոշեցին ստեղծել իրենց դիտարկիչը՝ այն անվանելով Vivaldi: Այն նոր դիտարկիչը նույնպես ստեղծվել է Chromium-ի հիման վրա: Հեղինակները խոստանում են այն դարձնել ավելի շատ կարգավորվող ու հարմարավետ: Ապագայում կհայտնվի հավելվածներ ավելացնելու ֆունկցիան և մի շարք այլ ֆունկցիաներ: Ծրագիրը դեռ գտնվում է զարգացման փուլում և հասանելի է բետա տարբերակով: Ծրագրի ֆունկցիաների ու առավելությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ պաշտոնական կայքում: