Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված Youtube Kids հավելվածը

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկել է Youtube-ի նոր հավելված, որը նախատեսված է երեխաների համար: Այս նոր հավելվածը կոչվում է Youtube Kids: Հավելվածի ինտերֆեյսը պարունակում է երեխաների համար հասկանալի ու հեշտ ընկալվող մեծ և արտահայտիչ էլեմենտներ: Հավելվածի մեջ որոնվող ու ցուցադրվող վիդեոները նույնպես նախատեսված են միայն երեխաների համար: Որոնում կարելի է կատարել նաև ձայնային հրամաններով, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաև այն երեխաները, ովքեր դեռ գրել չգիտեն: 


Հավելվածի մեջ կա նաև կարգավորումների գաղտնի էջ, որտեղ ծնողները կարող են փոխել մի շարք կարգավորումներ (անջատել ձայնը, անջատել որոնման ֆունկցիան, որոշակի ժամանակից արգելափակել հավելվածը և այլն): Կարգավորումների էջը բացելու համար պետք է գրել պահանջվող թվերը:



Հավելվածն առայժմ հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին, սակայն շուտով հասանելի կլինի նաև երեխաների համար նախատեսված այլ պլանշետների վրա: Հայաստանի App Store-ում այն առայժմ չկա, այդ պատճառով ներբեռնելու համար պետք է կամ փոխեք երկիրը, կամ էլ մուտք գործեք ԱՄՆ-ի տվյալներով Apple Id:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն