Ինչպես իմանալ հասարակական վայրերի WiFi գաղտնաբառերը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Android և iOS համակարգերի համար գոյություն ունի մի հրաշալի հավելված, որի միջոցով հնարավոր է իմանալ աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հասարակական վայրերի WiFi ինտերնետի գաղտնաբառերը: Ծրագրի մեջ գաղտնաբառերը ավելացնում են հենց օգտատերերը և բնականաբար դրանք պարբերաբար թարմացվում ու համալրվում են: Այսինքն ցանկացած օգտատեր կարող է այս հավելվածի մեջ ավելացնել իր իմացած վայրի WiFi գաղտնաբառը և այդ նույն հավելվածի մյուս օգտատերերը կարող են օգտվել դրանից:
Հավելվածը բացելուց հետո այն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ցուցադրում է այդ վայրում առկա, կամ այդ վայրին մոտ գտնվող այն WiFi ցանցերը, որոնց գաղտնաբառերը կան հավելվածի տվյալների բազայում:
Android համակարգի համար Wifi Map Pro հավելվածը հասանելի է անվճար տարբերակով, իսկ ահա iOS-ի համար կան երկու տարբերակներ՝ WiFi Map (անվճար) և WiFi Map Pro (վճարովի): Վճարովի տարբերակը նախատեսված է ճանապարհորդների համար: Այդ տարբերակում հասանելի է օֆլայն քարտեզ: Այսինքն նույնիսկ 3G ինտերնետի բացակայության դեպքում օգտատերերը կարող են տեսնել քարտեզը և մոոտակայքում գտնվող Wifi իներնետ ցանցերի գաղտնաբառերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgebVQNCAIkx8gcipFKgZF_woD9c5nuTWqCNasn82cWptRvPDR-ngrQBCw2tvGCHz4IPM9E-5-ra1hlhsygOpwVxT8EIAO1IT75yoSJsSJbs2-e9mMz0_5JMi9GyXlHuO2SP-j4M9rU9Czf/s1600/2-iphone-right-8814ce253c52d309a3dc36d481b64795%5B1%5D.png)
Վերջում տեղեկացնեմ, որ Հայաստանում այս հավելվածը շատ լավ աշխատում է և ներառում է հազարավոր վայրերի գաղտնաբառեր: Ձեզ նույնպես առաջարկում եմ տեղադրել այս հավելվածը և ավելացնել Ձեր իմացած վայրերի WiFi ցանցերի գաղտնաբառերը: