Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Uber ինտերնետ-տաքսի ծառայությունով Ստամբուլում արդեն հնարավոր է պատվիրել նավ

Uber ինտերնետ-տաքսի ծառայությունով Ստամբուլում արդեն հնարավոր է պատվիրել նավ


Ամերիկյան Uber ինտերնետ-տաքսի ծառայությունը շարունակում է զարգանալ և ավելի շատ երկրներ ներառել իր ծառայության մեջ: Վերջերս Uber-ը Ստամբուլում մեկնարկել է նոր միջմայրցամաքային ծառայություն: Այսուհետ Ստամբուլում հնարավոր կլինի պատվիրել Uber նավակներ և Բոսֆորի նեղուցով արագ տեղափոխվել Ստամբուլի եվրոպական մասից դեպի ասիական և հակառակը: UberBOAT-ից օգտվելու առաջարկն ավտոմատ կհայտնվի այդ մարդկանց հեռախոսների էկրաններին, ովքեր կգտնվեն այդ ծառայության հասանելի մասերում: UberBOAT նավերում տեղավորվում են 6-8 հոգի: Ուղևորության արժեքը կազմելու է 20-ից 150 դոլար՝ կախված անցած հեռավորությունից: Նշեմ, որ ամբողջ նավի վարձակալման գումարն է, որը բնականաբար բաժանվում է ուղևորների թվի վրա:



Վերջում ավելացնեմ, որ Uber-ը վարձել է Microsoft-ի մոտ 100 աշխատողներ, որպեսզի նրանք աշխատեն այս ծառայության քարտեզների վրա, իսկ մի շարք երկրներում տաքսիստները բողոքի ակցիաներ են անում Uber-ի դեմ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռաֆայել Սուքիասյանը
«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը

«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը


Հատուկ ապագա ծրագրավորողների համար հունիսի 30-ից մեկնարկում է Վեբ ծրագրավորման հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Սկայպի թաքնված և ոչ թաքնված սմայլիկների կոդերը

Սկայպի թաքնված և ոչ թաքնված սմայլիկների կոդերը


Ներկայացնում եմ Skype ծառայության բոլոր հայտնի ու անհայտ սմայլիկների կոդերը: Նշեմ, որ ներկայացված սմայլիկներից միայն մի մասն է առկա Skype ծրագրում: Մնացածները թաքնված սմայլիկներ են և հնարավոր է օգտվել դրանցից միայն հատուկ կոդերի միջոցով:
Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում

Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում



Մի քանի շաբաթ առաջ «Яндекс» ընկերությունը ներկայացրեց իր նոր երաժշտական ծառայությունը՝ «Яндекс.Радио»-ն, որը հասանելի է iOS, Android և վեբ տարբերակով: Նշեմ, որ «Яндекс.Радио»-ն հանդիսանում է «Яндекс.Музыка»-ին կից լրացուցիչ ծառայությունը և նախատեսված չէ այն փոխարինելու համար: Այս նոր ռադիո ծառայությունն ամբողջովին անվճար է՝ աուդիոգովազդների և ցուցադրվող բաներների հաշվին: Սակայն «Яндекс.Музыку» ծառայությունում բաժանորդագրվելու դեպքում այդ գովազդները հնարավոր է անջատել: Ռադիո ծառայությունում հնարավոր է ընտրել երգի ժանրը և լսել ընտրված ժանրին համապատասխան երգեր: Կարող եք նաև գնահատել երգերը և հետագայում «Яндекс.Музыка» ծառայությունը հաշվի կառնի Ձեր նախասիրությունները և կցուցադրի դրանց համապատասխան երգեր:



Այս նոր ծառայության միակ բացասական կողմն այն է, որ այն աշխատում է միայն Ռուսաստանի տարածքում: Սակայն այսօր ցույց կտամ, թե ինչպես ցանկացած երկրում օգտվել «Яндекс.Радио» ծառայության վեբ տարբերակից: Բլոգում արդեն անդրադարձել եմ Hola Better Internet հավելվածի մասին, որը տեղադրվում է դիտարկչի վրա և թույլ է տալիս ընտրել ցանկացած երկիր ու ստանալ տվյալ երկրի IP հասցե: Այսպիսով պետք է կատարել հետևյալ քայլերը՝


Վեբ տարբերակի դեպքում

1.Տեղադրեք այս հավելվածը:
2.Բացեք radio.yandex.ru կայքը
3.Հավելվածում ընտրեք Ռուսաստանի դրոշը և թարմացրեք բացված էջը:



Անդրոիդի դեպքում

1.Ներբեռնեք այս ֆայլը:

2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ և բացելով տեղադրեք (install արեք) «Яндекс.Радио» հավելվածը:

3.Google Play-ից ներբեռնեք և տեղադրեք Hola Free VPN հավելվածը:

4.Բացեք Hola Free VPN հավելվածը և ծրագրերի ցանկից ընտրեք «Яндекс.Радио» հավելվածը:

5.Ընտրեք Ռուսաստանի դրոշը և սեղմեք Open:



Հետագայում Անդրոիդով «Яндекс.Радио» ծառայությունից օգտվելու համար պետք է կրկնեք 4-րդ ու 5-րդ քայլերը:
Facebook-ում ստեղծում են ալգորիթմ, որը կկարողանա մարդկանց ճանաչել առանց դեմքերը տեսնելու

Facebook-ում ստեղծում են ալգորիթմ, որը կկարողանա մարդկանց ճանաչել առանց դեմքերը տեսնելու


Facebook-ում ստեղծում են ալգորիթմ, որը կկարողանա մարդկանց ճանաչել նույնիսկ այն դեպքում, երբ լուսանկարների վրա չի երևում նրանց դեմքերը: Ստեղծվող արհեստական ինտելեկտը կկարողանա մարդկանց ճանաչել մի շարք գործոնների միջոցով՝ սանրվածք, մարմնի կազմվածք, հագուստ և այլն: Օրինակ Ցուկերբերգին հեշտ կլինի ճանաչել, քանի որ նաև միշտ հագնում է մոխրագույն վերնաշապիկ :) Այս ծրագրի ճշտությունն առայժմ կազմում է 83% և հետագայում կարող է աճել:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգար Ավետիսյանը
Gmail-ի «undo send» ֆունկցիան դուրս է եկել 6 տարի տևած բետա փորձարկման կարգավիճակից

Gmail-ի «undo send» ֆունկցիան դուրս է եկել 6 տարի տևած բետա փորձարկման կարգավիճակից



Google ընկերությունը ունի մի շարք ֆունկցիաներ ու ծառայություններ, որոնք երկար ժամանակ գտնվում են բետա փորձարկման փուլում: Այդպիսի ֆունկցիաներից է Gmail-ի համար նախատեսված «Undo Send»-ը, որը թույլ է տալիս նամակը ուղարկելուց որոշակի ժամանակ անց չեղարկել այդ գործողությունը: Այս ֆունկցիան 6 տարի շարունակ գտնվում էր փորձարկման փուլում և հնարավոր էր միացնել Google Labs բաժնից:


Այժմ այս ֆունկցիան հնարավոր է միացնել Gmail-ի Settings բաժնի General ենթաբաժնում: Կարող եք նաև նշել այն ժամանակահատվածը (5-ից 30 վրկ), որը ընթացքում հնարավոր կլինի չեղարկել նամակ ուղարկելու գործընթացը:


«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մեկնարկում է «1C Առևտրի Կառավարում» դասընթացը

«Օպտիմում» ուսումնական կենտրոնում մեկնարկում է «1C Առևտրի Կառավարում» դասընթացը


Հատուկ ապագա 1C մասնագետների համար հունիսի 22-ից մեկնարկում է «1C  Առևտրի Կառավարում» հերթական դասընթացը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հեռ. 060-525-925 095-525-925
Հասցե՝ ՀՀ., Երևան, Խանջյան 11
Նոր Range Rover Sport-ը հնարավոր է վարել սմարթֆոնի միջոցով (Տեսանյութ)

Նոր Range Rover Sport-ը հնարավոր է վարել սմարթֆոնի միջոցով (Տեսանյութ)


Բրիտանական մեքենաշինական Land Rover ընկերությունը ցուցադրեց Range Rover Sport լյուքս դասի ամենագնացը, որը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով: Խոսքը գնում է ոչ միայն հեռավորության վրա մեքենայի շարքիչը միացնելու կամ դռնելը փակել բացելու մասին, այլ մեքենայի լիարժեք կառավարման մասին: Ներքևի տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մեքենայից դուրս գտնվող վարորդը կառավարում մեքենան և այն անցկացնում դժվար անցանելի մասերով: Սմարթֆոնով հնարավոր է պտտել մեքենայի ղեկը, տեղաշարժել առաջ այն և բնականաբար արգելակել: 



Սմարթֆոնով մեքենան կառավարելու դեպքում արագության վրա դրված է 6.4կմ/ժ արագության սահմանափակում և կառավարողի ու մեքենայի միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 3 մետրը: Եթե այդ հեռավորությունը 3 մետրից ավել է լինում կամ վարորդը չափից դուրս մոտ է գտնվում մեքենային, ապա այն ավտոմատ արգելակում է:



Տվյալ պահին սա պարզապես փորձնական մոդել է և դժվար է ասել, թե երբ այն կկիրառվի ավտոմեքենաների վրա: Տեղեկացնեմ նաև, որ հետագայում նախատեսվում է ավելացնել նաև ձայնային հրամաններով կառավարման ռեժիմը: Range Rover-ը մտածել է նաև այն դեպքի մասին, երբ գողացված սմարթֆոններով հնարավոր կլինի կառավարել ու գողանալ մեքենաները: Նմանատիպ դեպքրից խուսափելու համար կառավարողի մոտ պետք է գտնվի նաև մեքենայի բանալին, որի մեջ գտնվում է համապատասխան չիպը:

Dropbox-ն արդեն թույլ է տալիս այլ մարդկանց վերբեռնել ֆայլեր Ձեր Dropbox-ի հաշվի վրա

Dropbox-ն արդեն թույլ է տալիս այլ մարդկանց վերբեռնել ֆայլեր Ձեր Dropbox-ի հաշվի վրա


Ժամանակակից համացանցն ու ՏՏ աշխարհը առանց ամպային ծառայությունների դժվար է պատկերացնել: Նմանատիպ ծառայությունների թիվը գնալով աճում է և դրա հետևանքով ստեղծվում է լուրջ մրցակցություն: Իսկ մրցակցությունից շահում են իհարկե օգտատերերը: Վերջերս լավագույն ամպային ծառայություններից մեկը՝ Dropbox-ը որոշել է ավելացնել նոր օգտակար գործառույթ: Այսւոհետև հնարավոր կլինի հրավիրել ցանկացած մարդու, որպեսզի նա ֆայլեր տեղադրի Ձեր Dropbox-ի հաշվի վրա: 



Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ֆայլեր վերբեռնող օգտատերը գրանցված լինի Dropbox-ում: Եկեք տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:

Ֆայլեր պահանջողի գործողությունները
1.Բացեք այս հասցեն և սեղմեք Request Files:
2.Ընտրեք այն թղթապանակը, որտեղ պետք է տեղադրվեն պահանջվող ֆայլերը:
3.Պատճենահանեք գեներացված հասցեն և այն ուղարկեք ընկերներին:

Ստացողի գործողությունները
1. Բացեք պահանջողի կողմից ուղարկված հասցեն:
2. Եթե գրանցված չեք Dropbox-ում, գրեք Ձեր էլ. փոստի հասցեն ու անունը:
3. Վերբեռնել ֆայլերը:

Վերջում նշեմ մի օրինակ, երբ կարող է այս ֆունկցիան շատ օգտակար լինել: Ենթադրենք Ձեր ծննդյան օրը տարբեր մարդիկ իրենց սմարթֆոններով լուսանկարներ են կատարել և հաջորդ օրը ցանկանում եք դրանք բոլորը տեսնել մեկ տեղում: Dropbox-ի այս նոր գործառույթի շնորհիվ կարող եք գեներացնել ֆայլեր պահանջելու հասցեն ու այն ուղարկել բոլոր ընկերներին:



Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը իր մոտ եղած լուսանկարները: Արդյունքում բոլոր լուսանկարները կհավաքվեն Ձեր Dropbox-ի հաշվի վրա և սինխրոնիզացիայի դեպքում բնականաբար կտեղադրվեն Ձեր համակարգչի մեջ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Հովհաննիսյանը
Ստուգեք գույներ տարբերելու Ձեր ունակությունը

Ստուգեք գույներ տարբերելու Ձեր ունակությունը


Գույները տարբերելու ունակությունը մարդկանց մոտ տարբեր է: Դա է վկայում վերջերս համացանցում տեղադրված զգեստը, որը ոմանց աչքին երևում էր ոսկեգույն և սև, իսկ մնացածին՝ կապույտ և սև: Առաջարկում եմ անցնել ներքևում ներկայացված թեստը և ստուգել գույներ տարբերելու Ձեր ունակությունը: Նշեմ, որ ես կարողացա հավաքել 27 միավոր: Խաղում հարկավոր է ներկայացված գույներից ընտրել այն գույնը, որը թեթևակի տարբերվում է մնացածից:

Electronic Arts-ը հայտնեց Need for Speed խաղի թողարկման ամսաթիվը և ցուցադրեց խաղի գեյմփլեյը

Electronic Arts-ը հայտնեց Need for Speed խաղի թողարկման ամսաթիվը և ցուցադրեց խաղի գեյմփլեյը



E3 2015 ցուցահանդեսի ժամանակ Electronic Arts ընկերությունը վերջապես հայտնեց Need for Speed խաղի հերթական տարբերակի թողարկման ամսաթիվը: Այսպիսով, նոր Need for Speed-ը կթողարկվի ս.թ. նոյեմբերի 3-ին և հասանելի կլինի PC, PlayStation 4 և Xbox One պլատֆորմերի համար: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց նաև խաղի 5 րոպեանոց թրեյլերը, որտեղ ցուցադրվում են նաև խաղի գեյմփլեյը:
Microsoft-ը որոշել է արգելափակել Ask Toolbar-ը և նմանատիպ մնացած հավելածները

Microsoft-ը որոշել է արգելափակել Ask Toolbar-ը և նմանատիպ մնացած հավելածները



Հաճախ ծրագրեր տեղադրելու ընթացքում ավտոմատ տեղադրվում են լրացուցիչ հավելվածներ կամ ինտերնետ դիտարկչի վահանակներ (Toolbar), որոնք ներդրվում են ինտերնետ դիտարկիչների մեջ և դրա ինտերֆեյսից խլում որոշակի արտաքին ծավալ: Այդ հավելվածները նաև դանդաղեցնում են ինտերնետ դիտարկիչների աշխատանքը և հիմնականում չեն օգտագործվում: Այդպիսի հավելված է նաև Ask Toolbar-ը, որն ավտոմատ տեղադրվում է Oracle Java պլագինի տեղադրման ընթացքում: Այս հավելվածը դիտարկչի հիմնական որոնողական համակարգը դարձնում է Ask.com կայքը և հետագայում խանգարում է այն հետ փոխելուն: 



Մի շարք հակավիրուսային ծրագրեր նմանատիպ հավելվածները ճանաչում են որպես վիրուս: Ս.թ. հունիսի 1-ից բոլոր նմանատիպ հավելվածները սկսեն են արգելափակվել նաև Microsoft Windows-ում ներդրված անտիվիրուսի կողմից: Փաստորեն Windows-ը այդպիսի հավելվածներին ճանաչելու է որպես  վիրուս:
Ներկայացվեցին DOOM խաղի նոր տարբերակի թրեյլերն ու գեյմփլեյը

Ներկայացվեցին DOOM խաղի նոր տարբերակի թրեյլերն ու գեյմփլեյը


Bethesda ընկերությունը հրապարակել է հայտնի DOOM խաղի թարմացված տարբերակի թրեյլերն ու գեյմփլեյը: Հիշեցնեմ, որ խաղը նախատեսվում է թողարկել 2016թ. գարնանը:





Մարդիկ լինում են երկու տեսակի: Ընտրեք՝ որ տեսակին եք պատկանում

Մարդիկ լինում են երկու տեսակի: Ընտրեք՝ որ տեսակին եք պատկանում
















Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռոբերտ Մուրադյանը

Facebook Messenger-ում արդեն հնարավոր է խաղեր խաղալ

Facebook Messenger-ում արդեն հնարավոր է խաղեր խաղալ


Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուք ընկերությունը Messenger ծառայությունում կատարեց լուրջ փոփոխություններ և այն պարզապես մեսենջերից վերացվեց բազմաֆունկցիոնալ պլատֆորմի: Այդ փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ երրորդական ծրագրերում ներառել մեսենջերի Send կոճակը և ցանկացած ծրագրարվորող հնարավորություն ստացավ ստեղծել հավելվածներ և այդ հավելվածներում մեսենջերով ուղարկել ցանկացած ինֆորմացիա (վիդեո, նկար, անիմացիա և այլն):


Բնականաբար խաղեր արտադրողները չէին կարող բաց թողնել այս հիանալի հնարավորությունը և սկսեցին ստեղծել խաղեր մեսենջերի համար: Առաջինը դա հաջողվեց Doodle Draw խաղի անձնակազմին: Doodle Draw խաղը հին ու հայտնի խաղ է, որտեղ խաղացողները նկարում են պատկերներ և գուշակում մյուս խաղացողների կողմից նկարված պատկերների անունները: Այդ Խաղն արդեն հնարավոր է խաղալ նաև մեսենջերի մեջ: Այսինքն ընկերոջ հետ խոսելու ընթացքում կարող եք նկարել ու ուղարկել պատկերներ, իսկ ընկերները գուշակեն դրանք: 


Բնականաբար խաղալու համար պետք է երկու կողմերն էլ տեղադրեն այդ Doodle Draw for Messenger հավելվածը (ինչպես և տեղադրվում են մեսենջերի համար նախատեսված մնացած հավելվածները):


Skype-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է Հայաստանի ու մի շարք այլ երկրների համար

Skype-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է Հայաստանի ու մի շարք այլ երկրների համար


Մի քանի օր առաջ Microsoft-ը հայտարարեց, որ Skype-ի վեբ տարբերակը որոշ երկրների համար բաց է լինելու փորձարկման համար: Եվ ահա օրեր անց Հայաստանի ու մի շարք այլ երկրների համար այս ծառայությունն արդեն ակտիվ է: Այն փորձելու համար անհրաժեշտ է այցելել web.skype.com կայքը և մուտք գործել ձեր պրոֆիլի տվյալները: 



Skype-ի վեբ տարբերակն արտաքնապես գրեթե ոչնչով չի տարբերվում համակարգչային կամ բջջային տարբերակներից: Վեբ տարբերակը հարմար է հատկապես այն դեպքերում, երբ այլ մարդու համակարգչից կամ ինտերնետ ակումբից ցանկանում եք մուտք գործել Ձեր պրոֆիլ և օգտվել Skype-ից՝ առանց համակարգչի վրա Skype ծրագիր տեղադրելու կամ տեղադրված Skype-ում Ձեր տվյալները գրելու:



Skype-ի վեբ տարբերակում առանց լրացուցիչ հավելվածների կարող եք գրել և ստանալ հաղորդագրություններ, իսկ ահա աուդիո և վիդեո զանգեր կատարելու համար պետք է տեղադրեք համապատասխան պլագինները, որոնց հասցեները կարող եք գտնել հենց Skype-ի կայքում: Կարող եք նաև միացնել ինտերնետ դիտարկչի ծանուցումների ֆունկցիան և ստանալ զանգերի ու հաղորդագրությունների մասին ծանուցումներ նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ պահին բացել եք այլ կայք: