Հենրիխ Մխիթարյանի կենսագրությունը

Ամսաթիվ


Հենրիխ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1989 թ. հունվարի 21-ին, Երևան քաղաքում։ Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: «Փյունիկում» նա անցկացրեց երեք ու կես տարի, խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացավ Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացավ 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ: 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար։

Աղբյուրը՝ www.hy.wikipedia.org

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն