Սկանդալային բլեֆը: Ֆեյսբուքը չի փակվելու
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgxnaxQLFrXG_nTYCy7Y3wysD8FKJ4V5JQ0BfWQf3F0QMAOek-leKwQIDoWZ-jUhQZmBJWxJvTdqZ6vNPRGvNsITuPuJSdLQ_hD4-YCOmXy0JqJr9vkQ1jxdSXogGplXvAeFphkhX1mUHQ/s640/Facebook.jpg)
Այսօր առավոտյան իմացա, որ ամբողջ ինտերնետը լցված է ֆեյսբուքի փակվելու մասին լուրերով: Մի հայտնի կայքում գրվել է, որ ֆեյսբուքը փակվելու է ս.թ. մարտի 15-ին և պատճառաբանել է այդ փաստը ասելով, որ իբր ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Յուկենբերգը հոգնել է իր այժմյան կյանքից և ուզում է վերադառնալ իր նախկին կյանքին: Տեսնես այդ որ հիմարի մտքով կանցներ նման բան տարածեր: Ինչի պիտի մի մարդ, ում կայքը հանդիսանում է ամենահայտնի սոցիալական կայքը միանգամից վերցնի ու փակի այն: Էլ չեմ խոսում, թե ինչպիսի գումարների հետ է դա կապված, քանի որ ֆեյսբուքի ակցիաների գները գնալով աճում են:
լավ ասեցիր.. էրեկ կարդում էի էդ լուրը ու մտածում` կարող ա ցնդել ենէդ գրողները? :D
ReplyDelete