Անեկդոտներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhDXyH8lYqZ5wk7D5Ovhd3kgvQ-AQ9j2UoRhwLxAYToHs_TEII1wVNuAdBGmxwIOuQ5-DMyuYEIcy2-sw8XGJF7dtcgdHshL7bTnRhPk51E5b03KuY-kR3J20D3tkDcCskp7cn6mNyx6KE/s320/%25D4%25B1%25D5%25B6%25D5%25A5%25D5%25AF%25D5%25A4%25D5%25B8%25D5%25BF.png)
Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.
– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:
– Դիմում գրեք:
Գրում է, կարդում են, հարցնում.
– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:
– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:
Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:
– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը:
– Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո: