Ի՞նչ ներկայացրեց Apple-ը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIL2BAWyBmhslC6GWZRWD3lgOVkExZTk7hQWep3RPB9zg8gEy6-NlXtzVAPDI9-eOPgMvreezjS2n9sljaGCXPQ-6_1v45bMxHRfeSHPjV4WwD3S3bIFiTd2LhJw-4XEbd2A6mGpW0p350/s640/iphone-se-9.7-ipad-pro%255B1%255D.jpg)
Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական գարնանային պրեզենտացիան, որի ժամանակ ներկայացվեցին մի քանի նոր մոդելներ և ծրագրային ապահովումներ: Եկեք տեսնենք, թե ինչ երեկ ներկայացրեց Apple-ը:
iPhone SE
Նոր iPhone SE-ն դարձավ Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնը: Այն ունի 4 դյույմանոց էկրան և արտաքնապես շատ նման է iPhone-ի նախորդ մոդելին: iPhone SE-ն ունի A9 պրոցեսոր, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, որն ունակ է նկարել կենդանի լուսանկարներ (Live Photos) և 4K տեսահոլովակներ: Նոր մոդելը աշխատում է նաև Apple Pay տեխնոլոգիայի հետ, իսկ ահա 3D Touch սենսորներ այս մոդելի վրա չկան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEho02yex17wIOpa3RiBWWKo7KcftW1KHwJmonhVmry-0FaoZrP-6K-gIuopewzB-fImmgcUnl3J_ur7554tvY8q-KXWL0gGo1m7UUKvVygDUqwFDEq65yXWI1Ifd2mP2ax1XPA-91BBykYg/s640/Screen-Shot-2016-03-21-at-1.33.12-PM.png)
iPhone SE-ն չի թողարկվի 32Գբ տարբերակով և հասանելի կլինեն միայն 16Գբ և 64Գբ տարբերակները: Նոր սմարթֆոնը հասանելի է գրեթե բոլոր գույներով՝ այդ թվում վարդագույն: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499:
iPad Pro
Apple ընկերությունը որոշել է զարգացնել iPad Pro պլանշետը և այս անգամ ներկայացրեց այս պլանշետի թարմացված տարբերակը: Այս անգամ Apple-ի աշխատակիցները ալարել են նոր անուն մտածել և անունը թողել են նույնը՝ iPad Pro: Այս նոր պլանշետն ունի 9.7 դյույմանոց էկրան, իսկ մնացած պարամետրերով գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-M0xtmcuiU6tPZy9JC59l_ZMiyyMpOK8SoDThbPDy-p5EwbCn16bTxbMSZu24BPdZB816aUsOEIjc3LvP1hxfFG1olFzCbxhraMFnYu22EqyqEvGvMNH23L11u6SllNVNVfRPcWMTPpUV/s640/ipad-pro-smart-keyboard.png)
Պլանշետն ունի A9X պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, Apple Pencil ստիլուսի հնարավորություն, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ: Apple-ը թողարկելու է նաև iPad Pro պլանշետների 256 Գբ տարբերակները:
iOS 9.3
Apple-ը ներկայացրեց նաև iOS 9.3 օպերացիոն համակարգը, որտեղ հայտնվել է Night Shift ռեժիմը, որը փոխում է էկրանի գույները օրվա ժամից կախված: iOS 9.3-ում բարելավվել է նաև Apple Car-ին հնարավորությունները և ավելացել են մի շարք այլ ոչ այդքան նշանակալից ֆունկցիաներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiULA8td1XQAheaqra6_bJT23NRKfjfHeqQLnTIjlzPRwqv1gIPt8PMXxe5qJZdLFMp6rzWO3sDagAoE4D0PFZKNdIwq0GCGk07l33LGPsebBT2aut-WtycXakaAx9D48jvbuJ9M8axXtTA/s640/nightshiftmodecomparison-800x600.jpg)
tvOS
Apple-ը թարմացրել է նաև tvOS համակարգը: tvOS 9.2-ում ավելացել է ավելի խելացի ձայնային օգնական և կատարվել են մի քանի փոփոխություններ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiZzmd-ui654Ijpi-ktOhV5CvlWk_R2PzYMOopOkVeSeeVCT7yQpG0gTpRjNeZ-4ea2IuLVogoudw920OzxRLUQ_cOx-zrtwR94GWJ1V0a-sJhz_tai2j6LDAnzjwBOXYePz0RmTa5-g8i-/s640/16277-12960-tvos92-l%255B1%255D.jpg)
Apple Watch
Apple-ը ներկայացրեց Apple Watch ժամացույցների մի քանի թարմացված ժապավեններ: Իջեցվել են նաև Apple Watch խելացի ժամացույցների գները: Այժմ դրանց գները սկսվում են 299 դոլարից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhokWeeHaAUusmUM9K_N_exWXHoDzHKLZSZUpjt8yLbP-FaPppylsJyqIXNQk_fAgIyIE_WqfDVaghN932sQ1r6PTzZHOgrHs1a6stJ-WX8oZsxrhbWRy2r9rfo6u3FYjfD4Jp0C_gGQfnS/s640/slack-imgs.png)