Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjeYPDeoa1o88qHLG8X8azM4HCKHHgocVwf-zMiYK-nW9av0VO7LPxYdhZcc7QTymGSGAz1DwCPBrm7jtk9o8Hu8tG7J59k6TpP43YtbKB1tHsyE9QVwDTydjg-079uvzIVlooJ8e8zjqcC/s640/iphone+ksherq.jpg)
iPhone 6S և 6S Plus սմարթֆոններն ունեն 3D Touch սենսոր, որի միջոցով հնարավոր է էկրանի ճնշման ուժից կախված կատարել տարբեր գործողություններ: Որոշ հնարամիտներ կարողացել են նաև ստեղծել հավելվածներ, որոնք այս սենսորի օգնությամբ կշեռքի ֆունկցիա են կատարում: Սակայն Apple ջնջում է նմանատիպ հավելվածները App Store-ից, քանի որ հավանականություն կա, որ որոշները կչարաշահեն այս ֆունկցիան և ծանր առարկաներ կշռելով կվնասեն իրենց սմարթֆոնները (օրինակ որոշ օգտատերերի մտքով կարող է անցնել կանգնել սմարթֆոնի վրա և իմանալ սեփական քաշը): Արգելափակման պատճառներից մեկն էլ կարող է այն լինել, որ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողները կարող են հեռախոսի միջոցով կատարել իրենց «սև» գործերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjhu30RL0LcDhnI1Dc03fuAHSaiYrIUhNqy6yaYxL-82JObnzgk9xZM03_S8blMm2Np2rfBX12iAxBbT3Y9aGzxIA23CjvqqPqampGEr_k5lhrq4Itn1MIPP7sBAxEqjkpVLa4vGQ141rk9/s640/hero-steady-square-oregano.png)
Այնուամենայնիվ որոշ ծրագրավորողներ կարողացել են այնպես անել, որպեսզի Apple-ը չկարողանա արգելափակել իրենց ստեղծած ծրագրերը: Օրինակ դրանք կարելի է ստեղծել վեբ տարբերակով և տեղադրել համացանցում: Այդպիսի ծրագիր է նաև touchscale-ը: Պետք է ընդամենը 3D Touch ունեցող սմարթֆոնով այցելել այս կայքը և համապատասխան վայրում դնել առարկան: Հնարավորություն կա նաև ընտրել ճնշման սենսորի զգայունությունը:
Ուշադրություն
Չփորձեք շատ ծանր ապրանքներ տեղադրել հեռախոսի էկրանին, այլապես կարող եք վնասել բջջային հեռախոսը:
Armen jan windows phonei hamar chka ? u mekel web tarberaky vonc en ogtagorcum ?
ReplyDelete1. Սա մենակ iPhone-ի հնարավորություննա
Delete2. Վեբ տարբերակը հենց iPhone-ի համարա