Ինչպես բացել Wikipedia-ի պարզեցված տարբերակը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgR5DqV9WHwoaKYEcR5VGBudLbb7i6jz1eeAlIsEID2xUW8_tygpPbHDptob5gY1T4AidnRpc70ipAf-IlJKN0W32saiDz6EpetDguy-ymdCjpHRurAntTa8qnhFSexJs3HIO15oIgQj3Rf/s640/aniversario-wikipedia-1452279474483%255B1%255D.jpg)
Հաճախ Wikipedia կայքում ինֆորմացիա որոնելիս չենք կարողանում գտնել հայերենով կամ ռուսերեն գրված հոդվածները և ստիպված ենք լինում կարդալ անգլերեն տարբերակները: Իսկ անգլերենով գրված հոդվածները հիմնականում շատ ծավալուն են և պարունակում են այնպիսի բառեր, որոնք հասկանալու համար պետք է շատ լավ անգլերեն իմանալ : Սակայն պարզվում է, որ Wikipedia-ում կան անգլերենով գրված հոդվածների պարզեցված տարբերակները, որոնք պարունակում են համեմատաբար կարճ ինֆորմացիա և գրված են ավելի պարզ բառերով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhKcW6Obl4Yr6xdp689wElFnpyIXaaRUfpjzt5qrXLkeDkbOCVC46R-CJhCyW0z3gCUVjxXDg26tA6jPt4euCp4vG7KiCxqY_mt5MNTGY9aeEZTccrP5NWz33YAgHG4VkHYJ1ogENeXO29o/s640/wikipedia-simple%255B1%255D.gif)
Հոդվածի պարզեցված տարբերակը տեսնելու համար պետք է wikipedia-ի դիմացի դոմեյնը փոխարինել simple բառով (օրինակ՝ en.wikipedia.org/wiki/Microsoft հասցեն պետք է փոխարինել simple.wikipedia.org/wiki/Microsoft-ով):