Apple-ը պաշտոնապես ներկայացրեց կարմիր iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները

Ամսաթիվ

Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց կարմիր Phone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները, որոնք դասվում են RED Special Edition շարքին: Այս սմարթֆոնների հետևի մասը կարմիր է, իսկ առջևինը՝ սև: Արդեն վաղվանից հնարավոր կլինի օնլայն պատվիրել կարմիր սմարթֆոնները, իսկ խանութներում կհայտնվեն ապրիլի 13-ից: Միաժամանակ Apple-ը ներկայացրեց նաև iPhone X-ի համար նախատեսված նոր կարմիր Folio պատյան, որը նույնպես վաղվանից հասանելի կլինի:
Նշեմ, որ այս շարքի սմարթֆոնների վաճառքիս ստացված եկամտի մի մասը ուղղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային ֆոնդին: RED ծրագրի շրջանակներում Apple-ը 2016 թվականից սկսած փոխանցել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ծրագրի շրջանակներում փոխանցվող գումարը հավաքվում է ոչ միայն կարմիր սարքերի վաճառքից, այլ նաև App Store-ում տեղադրված հատուկ RED պիտակով հավելվածներից:



iPhone 8 և iPhone 8 Plus (PRODUCT) RED Special Edition սմարթֆոնները հասանելի են 64ԳԲ և 256ԳԲ ծավալներով: Սմարթֆոնների մեկնարկային գինը 699 դոլար է: Նոր iPhone X Leather Folio պատյանները կվաճառվեն 99 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. I love to read tech news sites and I used to read nexter where I found more detailed tech news.

    ReplyDelete